Hydrology-ի խոսքերից
Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:
Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:
Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
Էջանիշներ