Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը
Դա ամուսնություն չի, դա առևտուր ա: Ես կասեի սեռական բնույթի ամուսնություն ա: Բանակից ազատելու նպատակով երեխա ունենալը ո՞րն ա:
Կնոջը ծեծելը հանցագործություն ա, իսկ հղի կնոջը ծեծելը՝ մահացու հանցագործություն: Նման մարդուց ոչ թե հեռանալ ա պետք, այլ կախաղան հանել:
Ես ինքս ամուսնացած եմ ու ամուսնական կյանքը գրքերից չի, որ գիտեմ: Կնոջը ծեծող ամուսինը այն ժամանակ կսկսի չծեծել, երբ կոկորդիլոսները քվանտային մեխանիկայի բնագավառում մարդուց առաջ անացնեն: Թող ռադ անի էդ ամուսին կոչեցյալին, քանի երիտասարդ ա ու էլի շանս ունի ամուսնանալու նենց մարդու հետ, որը կսիրի իրեն էլ երեխաներին էլ:
էսպես չի մնա
Իրականում հեշտ է խոսել կողքից խորհուրդներ տալ, պախարակել ասել այսպես արա այնպես արա, բայց իրականում ոչ ոք երբեք չի իմանա թե ինքը ինչ կաներ նմանատիպ իրադրության մեջ ընկնելու դեպքում:
Elmo ջան դու ամուսնացել ես, բայց դեռ երեխաներ չունես, ու չես կարող ասել, թե հանուն նրանց ինչերի ես պատրաստ:
Ու ինչու եք այդպես համոզված նշում սիրո բացակայությունը: Գուցե նա սիրում է իր ամուսնուն ու հավատում է, որ նա կփոխվի, գուցե այդ կինը իրեն չի պատկերացնում ուրիշ տղամարդու կողքին, քանզի սիրտը արդեն նրան է տվել: Չէ որ սիրելուց սիրում են մարդուն այնպիսին ինչպիսին ինքը կա, ոչ թե այ այս մասը սիրում եմ, բայց այս մյուս բնավորության գիծը լավը չի: Եթե սիրում ես սիրելիդ անթերի է երևում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Բնականաբար նման ամուսինը չի էլ փոխվի: Եթե ինքը էնքան թուլամորթ ա, որ կնոջը ծեծում ա, հաստատ տղամարդ չի դառնա հետո:
Համ էլ չեմ պատկերացնում ինչ է նշանակում հանուն երեխաների մնալ ամուսնու հետ:
Ուղղակի պատկերացրել ա պետք. արդյո՞ք այդ նույն երեխաները նորմալ հոգեբանական պայմաններում են ապրելու, մեծանալու, դաստիարակվելու: Նախ ահավոր ճնշված ու ինքնամփոփ կդառնան, նաև բացառված չի, որ իրենց մեջ էլ կնստի դաժանության նկատմամբ հակում: Դա ահավոր մեծ հոգեբանական տրավմայա հակապես փոքրիկների համար, թե՞ կարող ա ինչ-որ մեկը պնդի, որ ամեն վայրկյան դաժանություն տեսնող երեխան կարող ա նորմալ լինի:
Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ հանուն երեխաների մոռանալ, որ սիրում ես (եթե դեռ սիրում ես, իհարկե) ու լքել էդ մարդուն…
Վերջին խմբագրող՝ Երկնային: 12.02.2009, 16:45:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Annushka (12.02.2009), Narinfinity (20.03.2009)
Լավ էլի: Մինչև են պահը, երբ կհանդիպեի ու կսիրեի կնոջս մարդիկ տարբեր առիթներով ասում էին, «դու ի՞նչ գիտես, դու հալա ոչ ոքի չես սիրել», քանի դեռ ամուսնացած չէինք, ասում եին «դուք ի՞նչ գիտեք, այ կամուսնանաք, հետո կխոսաք», ամուսնացանք, էլի նույնը «դուք հալա մի քանի ամիս ապրեք միասին, են ժամանակ կխոսաք»: Հիմա արդեն ասում են «դե հալա ու՞ր ա, հալա դուք երեխա ուցենեք...»
Ուրեմն սենց մի բան եմ ասում, ու կասկածողներին կխնդրեմ 1, 2, 10 կամ 40 տարի հետո /ինձ համար մեկ ա/ գան հանդիպենք: Ես ոնց սիրել եմ իմ կնոջը 3 տարի առաջ, այնպես էլ սիրում եմ հիմա, ու կսիրեմ ողջ կյանքում, ուզում ա երեխա ունենանք, ուզում ա 5 երեխա ունենաք, ուզում ա արևի ինտենսիվությունը 30 տոկոսով ընկնի, կամ Յուպիտերի արբանյակներից մեկը գիսաստղի հետ անհաջող բախում ունենա:
Ի՞նչ կապ ունի սերը էդ երևույթների հետ, չեմ հասկանում: Հա, որ երեխա ունենաք, ուրեմն ի՞նչ: Պետք ա աննորմալ դառնամ ու սկսեմ հղի ժամանակ կնոջս նկատմամբ ագրեսիա կիրառե՞լ: 2 տեսակ սեր չի լինում, ու ավելորդ չեմ գտնում հիշեցնել, որ սերն ու ագրեսիան հականիշ բառեր են: կա ագրեսիա, չկա սեր կա սեր՝ չկա ագրեսիա:
Իհարկե կփոխվի, բայց նախապայմանը նշել եմ: Դրա համար կոկորդիլոսները դեռ շատ պետք ա չարչարվեն: Իսկ իրանք մարդուց էլ հին են, բայց դեռ առաջ չեն գնացել:
Վերջին խմբագրող՝ Elmo: 12.02.2009, 16:46:
էսպես չի մնա
ճիշտ ա դժվար ա միայնակ մայր լինել, բայց ավելի դժվար ա միայնակ մայր լինել, երբ որ ամուսինդ իբր թե կողքիդ ա...տենց օրինակների շատ եմ հանդիպել...նույնիսկ ինձ հարազատ մարդկանցից մեկն էլ հանուն երեխաների հանդուրժեց, հանդուրժեց, մինչև, որ տղեն մեծացավ, հորից ինչ սովորեց, հոր նման դարձավ..ու ի վերջո էս կինը վերցրեց աղջկան ու վերադարձավ հոր տուն..միշտ ասում էր, որ իզուր ժամանակ ա կորցրել, որ թույլ ա տվել տղան հոր օրինակով դաստիարակվի, իսկ աղջկա հիշողության մեջ մնան ծեծի տեսարանները...
մի խոսքով հուսամ, որ էդ ամեն ինչը կանցնի էս դեպքում...
բայց եթե մի ընտանիքում բռնության նախադեպ ա լինում, հետո կրկնվում ա, դա չի անցնի, մի օր էլի կպայթի...
Միմյանց ինչ-որ տեղ չհասկանալը, չզիջելը, տուդա-սյուդա, հետ գնալ, ինչ-որ տեղ հնարավոր ա, լիքը օրինակներ կան, բայց էս դեպքը ինձ համար միայն մի ձևով կհանգուցալուծվեր. «դուռը չրխկացնել» ու դրսից...![]()
Annushka (12.02.2009), Narinfinity (20.03.2009), Selene (12.02.2009)
Ընտանիքը շատ բարդ հասկացություն է ու հիմնաված է առաջին հերթին փոխադարձ հարգանքի, պատասխանատվության, սիրո և վստահության վրա; Կնոջը ծեծող ամուսինը չի հարգում կնոջը և երեխաներին, և իհարկե ինքն իրեն: Ես չեմ հավատում, որ նման մարդն ընդունակ է փոխվելու ընդհանրապես. Հնարավոր է կարճ ժամանակ նա իրեն զսպի, բայց ընդամենը կարճ ժամանակով.. Հաջորդ րոպեին նա իրեն ավելի վատ կպահի, և ավելին, ամեն անգամ կհիշեցնի, որ կինն իր ոտքով է ետ եկել և արժանի է նման վերաբերմունքի... Համոզված եմ ուղղակի, որ նման մթնոլորտում անհանար է պահպանել ընտանեկան օջախի ջերմությունն ու սերը, հարգանքը... Դուք պատկերացնում ե՞ք, թե երեխաների աչքերում ով է դառնում իրենց "հայրը", ով նվաստացնում ու ծեծում է մորը, գոռգոռում ու հավասարակշռությունը կարցնում/.... Իսկ մայրը՞ .. Ախր ի՞նչ սիրո մասին է խոսքը, երբ քեզ ծեծում են.. սիրող մարդը չի կարող ցավ պատճառել իր սիրած էակին: Ռուսական խոսք կա չէ՞ " Բյոտ, զնաչիտ լյուբիտ" Ուրեմն դա ճիշտ է՞: Իհարկե ոչ... Ես լինեի նման իրավիճակում, կհեռանայի առանց ետ նայելու և երեխաներիս կմեծացնեի առողջ և հանգիստ մթնոլորտում, և ամենակարևորը, չէի թույլ տա ոտնահարել իմ արժանապատվությունն ու իրավունքները, խաթարել իմ երեխաների հոգեբանությունը; Սա նախնադարը չէ, որ կինը լինի ձայնազուրկ ու թուլակամ էակ՝ նախատեսված միայն սերնդի ավելացման, ընտանիքի կերակրման և ամուսնու սեռական ցանկությունները բավարարելու համար: Ինչևէ, լավ կլինի, որ մարդիկ իրոք գիտակցեն, թե ինչ է սերը, ընտանիքը, ընտանեկան երջակնությունը և առավել ևս, երեխաների դաստիարակությունը՝ առողջ, խաղաղ և ջերմ մթնոլորտում;
Better to light a candle than to curse the darkness.
Jarre (13.02.2009), Narinfinity (20.03.2009), Երկնային (12.02.2009)
էսպես չի մնա
Narinfinity (20.03.2009), Ծով (12.02.2009)
Դեռ ամուսնացած չեմ ու այդ ասպարեզում փորձ չունեմ,բայց հաստատ գիտեմ որ դավաճանության դեպքում հաստատ կբաժանվեմ:Մնացաց խնդիրները բոլոր ընտանիքներն էլ ունենում են:Որ ցույց չեն տալիս, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հարթա:Տենց կյանքում չի լինում,բոլոր խնդիրներն էլ լուծվող են,նայած ինչն ես առաջնային համարում:Դրա համար եմ ասում, որ ինձ համար դավաճանությունից (տղաների համար էնքան դժվարա պահել հավատարմությունըօրս օր չի երեխեք
)վատ բան չկա…
![]()
Narinfinity (20.03.2009)
Համարյա բոլոր գրված մեկնաբանությունների հետ համաձայն եմ, բայց չպետք է նաև բացառել այն փաստը որ բռնություն գործադրող մարդը կարող է փոխվել։ Մենք հարևան ունեինք օրգանի աշխատող էր ու համարյա ամեն օր տունը տուրուդմփոց էր։ Բայց հետո փոխվեց (Եհովայի վկա դարձավ)։ Հիմա արդեն մի քանի տարի է, որ անճանաչելի լավ մարդ է դարձել ու հարևաններն էլ այդ փոփոխությունը նկատելով շատ հարգում են։ Իհարկե չեմ ասում կատարյալ է, բայց չես համեմատի առաջա հետ։
Բայց իհարկե, եթե նպատակ և ցանկություն չունի փոխվելու և անընդհատ բռնություն է գործադրում, ապա կնոջ պարտականությունն է պաշտպանել իր և իր երեխաների էմոցիոնալ և ֆիզիկական առողջությունը։
Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սերը կապ ունի բոլոր տեսակի երևույթների հետ, հետո երբ իմանում եմ, որ տղամարդը կնոջը ծեծում է երբեք միակողմանի չեմ կարողանում մտածել, առանց պատճառ չի ծեծի, կամ էլ հոգեկան խանգարում ունի, իսկ այդ դեպքում կինը երբեք հետ չէր գնա, կան կանանց այնպիսի տեսակներ, որ դավոդյատ տղամարդուն որ համարձակվի ձեռք բարձրացնի,
Ու մի բան էլ կա, եթե տղամարդը կնոջը ծեծում է դա դեռ չի նշանակում որնա վատ հայր է:
Այնպես կատեգորիկ խոսել չի կարելի, մանավանդ որ մենք իրադրությանը ամենայն մանրամասն ծանոթ չենք ու շաատ նրբություններ կան որոնց մասին չգիտենք
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Լուսաբեր (13.02.2009)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ