User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:

    Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:

    Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
    Ամեն ինչ փոխվում է...

  2. #2
    հազարան Bulbul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2008
    Հասցե
    Հենց ստեղ
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Եթե տղամարդու բնության մեջ ծեծելու սովորույթ կա չի փոխվի, թող չհավատա, իսկ եթե պատճառը ծնողներն են, թող պահանջի առանձին թեկուզ վարձով տուն, ու հետ գնա իրա մարդու հետ ապրի
    Հմմ

  3. #3
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Bulbul-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե տղամարդու բնության մեջ ծեծելու սովորույթ կա չի փոխվի, թող չհավատա, իսկ եթե պատճառը ծնողներն են, թող պահանջի առանձին թեկուզ վարձով տուն, ու հետ գնա իրա մարդու հետ ապրի
    Բանն էլ հենց նրանում է, որ ծնողներից հեռու են ապրում, բայց դե մեկա, հեռվից հեռու էլի խանգարում են:

    Ավելացվել է 39 վայրկյան անց
    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես առաջարկում եմ տղեն տնփեսա գնա:
    Բացառվումա, իսկի աղջկա հորն ու մորը նորմալ չի ընդունում:
    Վերջին խմբագրող՝ Safaryan: 10.06.2008, 13:48: Պատճառ: Գրառման ավելացում
    Ամեն ինչ փոխվում է...

  4. #4
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Ես առաջարկում եմ տղեն տնփեսա գնա:

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Hydrology-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:

    Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:

    Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
    Տաթև բայց շատ բարդ խնդիր է

    Եթե ամուսինը կառանձնանա ու կապրի միայն իր կնոջ ու երեխաների հետ, այսինքն իր ընտանիքի հետ և իհարկե եթե կփոխի դեպի լավը, ապա փորձել հնարավորություն տալ ամուսնուն կարելի է, սակայն ժողովրդական մի քանի խոսքերից պիտի ենթադրեմ, որ նա իր ծնողների "արժանի" զավակն է ու չի փոխվելու

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    ինչ դաժան ա…

    միայն մի բանում եմ համարյա հարյուր տոոսով վստահ, եթե նման ամուսին է ունեցել, նա արժանի չէ իր կնոջը, ին երեխաներին… նրա բնույթն է այդպիսին, համարյա շանս չկա, որ դեպի լավը կփոխվի… եթե մի անգամ արել ու ներվել է, այդպես էլ շարունակելու է` իմանալով որ կինը միևնույն է կների ու կվերադառնա իր մոտ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    Եթե այդ վեճերը իրոք աշխատելու հետ են կապված, ապա դրանք անցողիկ տարաձայնություններ են, որոնք կարելի է շտկել, իսկ եթե աշխատանքի հետ կապված վեճը պատճառ է, որպեսզի նրանք բաժանվեն, այս դեպքում ոչ մի փոխզիջման գնալու իմաստ չկա, քանի որ շատ ու շատ թեմաներ կարելի է պատմություն սարքել:

    Ամեն դեպքում երեխաների մասին մտածել է պետք… շատ երկար և սրտացավ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    իսկ ի՞նչ է կնոջ աշխատանքը …
    ամեն դեպքում ,հնարավոր է կինն էլ սխալներ ունի ,երևի շատ է հակաճառում

  9. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ի՞նչ է կնոջ աշխատանքը …
    ամեն դեպքում ,հնարավոր է կինն էլ սխալներ ունի ,երևի շատ է հակաճառում
    Պետրոս ջան, ախր մարդկային լեզու գոյություն ունի… կարելի է վիճել, բայց ոչ ծեծել… իսկ հղի կնոջ ծեծելը արդեն գագաթնակետն է…

    միշտ եղել եմ այն կարծիքին, որ նույնիսկ եթե կինը տղամարդուն «հասցնում» է նման քայլի, տղամարդը իրավունք չունի կնոջ վրա ձեռք բարձրացնել…
    ու կապ չունի, թե ինչ է արել կինը, ինչպիսի պահվածք ունի, և այլն, և այլն…
    տղամարդու կողմից նման արարքը ընկալում եմ որպես թուլամորթություն…

    իսկ ինչ վերաբերում է կնոջը… իր սխալն այստեղ նրանում է, որ իր ամուսնու կողմից առաջին անգամ նման «սիրո արտահայտումից» չի հեռացել, կամ էլ նույն կերպ չի «սիրել» իր ամուսնուն… դե տղամարդն էլ հավեսի է ընկել` մտածելով որ մեկ է ներելու է, մեկ է հանդուրժում է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ի՞նչ է կնոջ աշխատանքը …
    ամեն դեպքում ,հնարավոր է կինն էլ սխալներ ունի ,երևի շատ է հակաճառում
    Այսինքն հո ամուսինը անասուն չի որ գա անկապ տեղը սկսի ծեծել...

    Ստեղից հետևանք
    Ա. եթե անասունա... ուրեմն պատախանը պարզ է...

    Բ. եթե անասուն չի նշանակումա իրանց մեջ տարաձայնություններ կան

    իսկ դրանից հետևումա որ անկապ տեղը ներել չներեով ոչինչ չի լուծվի

    Այսինքն պետքա մի հատ խելացի մարդկանց նման հանգիստ նստեն ու իրար հետ խոսան... ու եզրակացության գան... պարզեն բոլոր հարցերը ու տարաձայնությունները ու դրանց պատճառները ...

    Իմ կարծիքով ամուսինը պետքա հասկանա որ կինը կահույք չի...
    բայց ստեղ մի հատ նուրբ պահ էլ կա...

    կինը ունի 2 երեխա... որոնցից մեկը ին հաշվարկով հլը 2 տարեկան էլ չկա...

    ու իրանք մենակ են ապրում...
    էտ երեքին ոնցա ուզում թողի գնա աշխատի... կարողա հենց էտ էլ իրանց կռվի պատճառնա կինն էլ կարողա էտքան բանը լավ չի հասկանում դրա համար անկապ տեղը սաղ օրը կռիվվների մեջ են...

    Ամեն դեպքում երեխաները մեղք են... պետքա փորձեն գոնե իրար հասկանալ

    Ներել չկա կա իրար հասկանալ այ դա էլ պետքա փորձեն

  11. #11
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այդ վեճերը իրոք աշխատելու հետ են կապված, ապա դրանք անցողիկ տարաձայնություններ են, որոնք կարելի է շտկել, իսկ եթե աշխատանքի հետ կապված վեճը պատճառ է, որպեսզի նրանք բաժանվեն, այս դեպքում ոչ մի փոխզիջման գնալու իմաստ չկա, քանի որ շատ ու շատ թեմաներ կարելի է պատմություն սարքել:

    Ամեն դեպքում երեխաների մասին մտածել է պետք… շատ երկար և սրտացավ:
    Համաձայն եմ քեզ հետ, որովհետև աշխատանքը միայն պատճառ է, և մինչև կնոջ աշխատելը տարբեր պատճառներ էր գտնում պատմություն սարքելու:

    Խորհուրդների համար շնորհակալություն բոլորին:
    Ամեն ինչ փոխվում է...

  12. #12
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    իհարկե կներես հարցիս համար բայց խոսքը հո քո մասին չէ?

  13. #13
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    իհարկե կներես հարցիս համար բայց խոսքը հո քո մասին չէ?
    Չէ, իմ մասին չի, բայց ինձ շատ սրտամոտ մարդու մասին է, ասեմ որ ինքն էլ է մեր ֆորումից: Ուղղակի թեման ես եմ բացել, հասկանում էք թե ինչ պատճառով: Ոչ մեկ էլ չի ուզենա էդ իրավիճակի մեջ լինի: Դրա համար Ձեր կարծիքն ենք հարցնում:
    Ամեն ինչ փոխվում է...

  14. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Hydrology-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:

    Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:

    Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
    Ոչինչ չասող ինֆորմացիա:
    Ամուսին-կին հարաբերություններում այնքան չասվող ու խորը նյուանսներ կան՝ աներևույթ ու լուռ, այլ մակարդակի փոխզգացողություն՝ մտքի ֆորմա չստացող, որ դրսի/կողքի ցանկացած միջամտություն լուծման տեսքով՝ կողմնակի ավելորդություն է, եթե իհարկե այդ միջամտությունը ֆինանսական բնույթ չի կրում

  15. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ չասող ինֆորմացիա:
    Ամուսին-կին հարաբերություններում այնքան չասվող ու խորը նյուանսներ կան՝ աներևույթ ու լուռ, այլ մակարդակի փոխզգացողություն՝ մտքի ֆորմա չստացող, որ դրսի/կողքի ցանկացած միջամտություն լուծման տեսքով՝ կողմնակի ավելորդություն է, եթե իհարկե այդ միջամտությունը ֆինանսական բնույթ չի կրում
    Համաձայն եմ, որ ինֆորմացիան գրեթե ոչինչ չասող էր...
    Բայց մի բան նշաված էր հստակ` ծեծ: Չգիտեմ ինչ նյուանսներ կարող են լինել, որոնք արդարացնեն կնոջը ծեծելը, ու նաև ցանկություն թողնեն նման ամուսնու հետ ապրել: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ երանգներ կան նրանց հարաբերություններում, բայց ամեն ինչ մի կողմ դրած, միայն այն փաստը, որ նա կնոջը ծեծում է, անգամ` հղի վիճակում, ինձ մոտ համոզվածություն է առաջացնում, որ չարժի նման մարդու մոտ վերադառնալ, եթե կյանքդ չես ուզում լրիվ խորտակել:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագիր. Ուզում եմ հավատալ...
    Հեղինակ՝ Կարնո Սոսե, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.11.2011, 23:17
  2. Վստահել նշանակու՞մ է հավատալ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 05.01.2008, 19:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •