Նժդեհի կողմից կրոնի իմաստավորման մասին:
Նժդեհը ցեղակրոնության դիրքերից է գնահատում կրոնն ընդհանրապես, առանձին կրոնական ուղղություններն ու եկեղեցիները: Նժդեհի կարծիքով` փիլիսոփայական առումով կրոնը միայն արարվածի և արարչի հարաբերություն չէ, այլ մարդու և իր նմանի, անհատի և հասարակության, անձի և ճշմարտության հարաբերություն: Նա, ով ընդունում է աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունները գերագույն իրականությունների` ազգի, հայրենիքի, պետության նկատմամբ: Նա գտնում է, որ անկրոնությունը հոգեկան առողջ վիճակ չէ, և ով հեռանում է կրոնից, նա կտրում է իր հոգևոր զարկերակը:
Ոչ թե կրոնական զգացումներն են մարդուն լավը դարձնում, այլ ազգի, հայրենիքի, դիմացինի նկատմամբ սեփական պարտքի և պատասխանատվության զգացումը, այսինքն` այն, ինչ պահանջում է Նժդեհը: Մինչդեռ գաղտնիք չէ, որ հենց կրոնական քարոզչության մեջ են այս սկզբունքները անտեսել, իրական հայրենիքը փոխարինել երկնքով, կյանքը համարել ժամանակավոր փորձություն, մարդու կյանքի իմաստը` հոգու փրկությունն ու ապաշխարանքը: Ահա թե ինչու հավատացյալների ու անհավատացյալների միջավայրում եղել են ու կան հոգեկան բարձր հատկանիշներով օժտված և հոգեզուրկ մարդիկ: Եվ դա պատահական չէ, որովհետև բարոյականության և անբարոյականության սահմանները չեն համընկնում կրոնական և ապակրոն գիտակցության սահմաններին:
Նժդեհը ցեղակրոնության տեսակետից է իմաստավորում մարդու նկատմամբ Քրիստոսի տածած սերը և գտնում, որ “Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր, նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր”:
Նրա անձնական կյանքը պիտի դառնա եկեղեցուն ուղեցույց:
Նրա մահվան խորհուրդը` հերոսական զոհաբերություն:
Նա զոհաբերեց, որովհետև գաղափարի հերոս էր:
Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող էր զոհաբերել:”
Սարգսյան Ս.
«Նժդեհյան իմաստաբանություն» Երևան 2006, հոդվածների ժողովածու
Ավելացվել է 3 րոպե անց
Հարգելի Ոստիկան, մի հարց էլ` ինչքանով եք համոզված Նժդեհի սխալականության, նույնն է թե` Ձեր իրավացիության մեջ, որ այսպիսի նուրբ և խորափիլիսոփայական հարցերում խոսում եք ճշմարտություն կատեգորիայի մասին, որը դեռևս չի գտել նույնիսկ Նորին մեծություն Փիլիսոփայությունը:
Եթե նույնիսկ Նժդեհը սխալ լիներ, դա դեռևս չէր նշանակի, որ Դուք ճիշտ եք:
Էջանիշներ