Արթուր ջան, շատ եմ խնդրում, երբ որ մի բան ես գրում, գրածդ կամ հիմնավորիր համապատասխան գրականությամբ, կամ էլ գոնե գրիր, որ դա քո անձնական կարծիքն է....
Ես հիմա ոչ ժամանակ ու ոչ էլ ցանկություն ունեմ, որ քո գրածին պատասխանեմ, բայց լռել նույնպես չեմ կարող, երբ ակնհայտ սխալ տեղեկություններ ես տեղադրում ու դա փորձում ես որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել.....
Հոմո սապիենսը ձևավորվել է 200.000 տարի առաջ, այնպես որ Ազոխի քարանձավի 10.000 տարեկան կմախքը (եթե իհարկե կմախքի տարիքը իրոք էդքան է) շաաաատ երիտասարդ է, ու էլ չեմ խոսում աշխարհի տարբեր մասերում հայտնաբերված հոմո էրեկտուսների և հոմո նեանդերթալցիների կմախքների մասին, որոնք շատ ավելի հին են, քան հոմո սապիենսի կմախքները.......
Հա, մի բան էլ ասեմ, բայց շատ ծանր չտանես..... Վրաստանում ` Դմանիսիի մոտ, 1.8 միլիոն տարեկան մարդանման կապիկի կմախք են հայտնաբերել, ու դրան տվել են հոմո գեորգիկուս անվանումը: Բայց սա իհարկե վրացիներին աշխարհի բոլոր ժողովուրդների պապա չի դարձնում.....
Հ.Գ. Հենց նոր ստուգեցի ինտերնետով, ու պարզվում է, որ իրոք սխալ տեղեկություններ ունես.... Ազոխի քարանձավի կմախքը 300.000 տարեկան է և պատկանում է ոչ թե հոմո սապիենսի, այլ հոմո նեանդերթալցու.... Իսկ սապիենսի ու նեանդերթալցու մեջ եղած տարբերությունը մեծ է.....
Էջանիշներ