Անկեխծ ասած մենակ մեր մոտ չի ժպիտ առաջացնում Պարիս Հերունու այդ հայտարարությունները: Ես իհարկե շատ հարգում եմ նրան, շատ մեծ գիտնական է, բայց այդ հարցերում իմ կարծիքով սոփեստություն է անում:
Օրինակ հենց այդ «աստղադիտարանը»:
Ինչու՞ է դա աստղադիտարան կոչվում ես չեմ հասկանում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Քարահունջը:
Դա շրջանաձև դասավորված մեծ քարեր են, որոնց մեջ արված անցքեր կան: Այդ անցքերը ուղղված են երկնքի որոշակի հատվածների: Ըստ Պարիս Հերունու հաշվարկների (նկատեմ, որ միայն նա է արել այդ հաշվարկները), այդ անցքերը ուղղված են եղել աստղերի, որոնք 7500 տարվա ընթացքում փոխել են իրենց դիրքը: Հիմա ես չեմ հասկանում, ինչու՞ դա չէր կարող լինել զոհասեղան, աստվածներին երկրպագելու ինչ-որ մի տեղ (օրինակ՝ շրջանի կենտրոնում փորձել են կենտրոնացնել այդ աստղերի լույսը, կամ ելի ինչ-որ նման բաներ…): Ո՞վ ասեց, որ մաթեմատիկական հաշվարկներ են կատարվել, գրառումներ արվել:
Իմ սուբյեկտիվ կարծիքով հայերը շատ են սիրում ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

Էջանիշներ