User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Էջ 28 118-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

  1. #406
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Իմ կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է իշխանությունը, որ հենց սկզբից չարգելեց հանրահավաքը, որը և վերածվեց իմ կարծիքով ծայրահեղական լոզունգներով հակահայկական հիստերիայի: Պարզից էլ պարզ է, որ լտպ-ն և նրա նմանները կատարում էին դրսի պատվեր` ապակայունացնելու իրավիճակը հանրապետությունում: Փոքրամասնությունը հանվում էր մեծամասնության դեմ և իշխանությանը 10 օր շարունակ սադրում էր գործողությունների, որին և հասավ ու ամբողջ մեղքը բարդեց իշխանության վրա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինչպես 1991-1998 թթ-ի երկրի թալանի, ավերման, կեղեքման համար, միլինավոր մարդկանց արտաքսման համար, այնպես ել այս դեպքերի համար պատասխանատու է լտպ-ն. Մարտի մեկին նա հավասարվեց արդեն Պոլ Պոտին, կամ Պինոչետին, Այսինքն լտպ-ի կողմնակիցները հերքում են պատմությունը և ամեն ինչ, նույնիսկ կաթողիկոսին ներս չթողեց, դրանից հետո ինչ խոսաս դրա հետ?

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև ինձ սուտասան անվանելը՝ բարի եղեք հիմնավորել Ձեր պնդումները, այլապես մեղադրողը մեխանիկորեն հայտնվում է մեղադրյալի տեղում:
    ԼՏՊ-ն հարցմանը ներկայացված է որպես "ընդդիմություն", որևէ քվեարկող, համարելով ԼՏՊ-ին պատասխանատու այդ դեպքերի համար, պծիչկա կդներ "ընդդիմության" կողքին՝ առանց իրավամբ մտածելու, որ Հայաստանում կա որևէ ընդդիմադիր ուժ, որը ԼՏՊ-ի կողքին կանգնած չէ կամ չի աջակցում նրան:
    Ես ազատության սերնդից եմ, ինչպիսին կլինեն նաև հաջորդները. ես չեմ հանդուրժում անարդարությունը, ինչը չեմ ասի խորհրդային ստրկամտությանը հնազանդների մասին, նրանց մասին, ովքեր արդարությունը չեն տեսնում որպես վեհագույն մի գաղափար, ովքեր չեն արբում՝ արդարությունն ըմբոշխնելով, այլ ծաղրում են մեզ ինչպես ալկահոլիկների:
    Մեզ անվանում են զոմբի, այնինչ մեզ "զոմբիացնողը" կանգնած է մեր մեջքին, իսկ զոմբի ասողը վստահ է իր ճշմարտացիության մեջ, սակայն չի տեսնում ձեռքերի ու ոտքերի՝ դեպի վերև ձգվող թելերը:
    Վերջին խմբագրող՝ smtp: 21.05.2008, 15:06: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #407
    Սկսնակ անդամ Bianconner-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Ես Սերժիկը սաղ երկիրը թալանեց,կազինոների քաղաք սարքեց,ու հլը մարդիկ իրան հավատումեն:Այ ժողովուրդ մի քիչ ուշադիր նայեք կյանքին:

  3. #408
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր ստերն այնքան ասեք ու կրկնեք, մինչև բոլորը համոզվեն, որ բացի Ձեր նշած ստերի հերոսներից այլ մեղավորներ չկան, մինչդեռ իսկական մեղավորը սեփական կաշին փրկելու համար միայն Ձեր կողմից ամենուրեք տարածվող ստերով չի բավարարվում, նա արդեն ինչ որ "Կոնգրեսներ" է մոգոնում ու շարունակում է իր սև գործը հայոց պետության ու պետականության դեմ՝ օր ու մեջ իր օձերով շրջապատված սևքար բնում գաղտնի ընդունելով իրեն ֆինանսավորողների բանագնացներին, որոնք պաշտոնական այցերով Երևան են ժամանում եվրոպական այս կամ այն կառույցի պատվիրակության կազմում՝ դիվանագիտական այս կամ այն իմունիտետով քողարկված:

    Ինչո՞ւ այս հարցման մեջ, որպես մեղավորներից մեկը, բացակայում է "ԼՏՊ" -ն, չէ՞ որ այդ անունը կհավաքեր ձայների ամենամեծ տոկոսը :

    Ձեր այս հարցումն հիշեցնում է երկու Քյավառցի ալկոհոլիկների խմելու պատրվակով փուչ տռուզ խաղալուն, երբ ափի մեջ թաքցնողը մյուս ափը բաց վիճակում դիմում է ընկերոջը.
    -Նորո ջան, լա՜վ մտածա, նոր ասա թե որ բռիս մեջ եմ թաքցրուկ իդա ֆիշկեն...
    Ուրեմն, ես ու դու չգիտենք ով է մեղավոր: Հավասար կասկածում ենք, ասենք ես մի քանի հոգու վրա, դու կոնկրետ ԼՏՊ վրա: Իշխանություններն էլ անմեղ են:
    Բա մինչև հիմա, անմեղ իշխանությունները, մարտի դեպքերից արդեն մոտ երկու ամիս անց, կոնկրետ սպանության գործով, ինչի՞ մի հատ, գոնե մի հատիկ մեղադրանք չեն ներկայացրել: Տաս հոգի մարդ է զոհվել, այսօրվա դրությամբ ոստիկանությունը դեռ մի հոգու սպանության կասկածով չի ձերբակալել, անմեղ իշխանության անմեղ դատախազությունն էլ մի հատ գործ դեռ չի հարուցել: Բա ու՞մ բողկին են դրանք պետք: Թող կոնկրետ մեղադրանք ներկայացնեն ԼՏՊ-ին ու ապացուցեն որ ԼՏՊ-ն հրացանը ձեռքին ընկած մարդ ես գնդկահարում, գնանք ԼՏՊ-ին բռնենք կախենք կոլեկտիվ: Ինչի՞ չեն արել մինչև հիմա: Մենակ հիմա գյլունազ տատու հեքիաթներ չպատմենք թե ով ում սադրեց, դռթեց ու բռթեց: Բռթելով սադրելը մի հանցագործություն է , մարդ սպանելը ուրիշ: Կարող է հազար հոգի սադրեին, բայց տաս հոգուն կոնկրետ, հրազենով, կամ մի ուրիշ բանով, սպանել են: ՍՊԱՆԵԼ: Սա լրիվ ուրիշ բան է: Սպանության համար ու՞մ են մինչև հիմա մեղադրանք ներկայացրել: Վախում են չէ՞ մեկին բռնեն ասեն, այ հեսա որ կոնկրետ կրակեց էսինչ էնինչյանի վրա, դատեք: Վախում են, քանի որ էտ մարդը, որին կդատեն, հաստատ դատարանում կասի, ինձ մեր մայորն ասեց կրակի, մայորն էլ կասի, ինձ մեր գնդապետն ասեց կրակի, գնդապետն էլ գեներալին, գեներալն էլ պրյամոոոոոյ Ռոբիկի քովը: Սա երևի իմ արած պրիմիտիվագույնս վերլուծություններից էր, հատուկ ծանր հասկացողների համար:

    Առակս ինչ կցուցանի, հընգեր ջան, ալաֆռանգի բազարները սև օձաբների, կարմիր փեթակների, դեղնականաչավուն որջերի մասին միայն թուլամիտների համար են:

    Իմունիտետի դեֆիցիտի դեպքում էլ ՍՊԻԴ են հիվանդանում, դաժե եվրոպացիները:

  4. #409
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է իշխանությունը, որ հենց սկզբից չարգելեց հանրահավաքը, որը և վերածվեց իմ կարծիքով ծայրահեղական լոզունգներով հակահայկական հիստերիայի: Պարզից էլ պարզ է, որ լտպ-ն և նրա նմանները կատարում էին դրսի պատվեր` ապակայունացնելու իրավիճակը հանրապետությունում: Փոքրամասնությունը հանվում էր մեծամասնության դեմ և իշխանությանը 10 օր շարունակ սադրում էր գործողությունների, որին և հասավ ու ամբողջ մեղքը բարդեց իշխանության վրա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինչպես 1991-1998 թթ-ի երկրի թալանի, ավերման, կեղեքման համար, միլինավոր մարդկանց արտաքսման համար, այնպես ել այս դեպքերի համար պատասխանատու է լտպ-ն. Մարտի մեկին նա հավասարվեց արդեն Պոլ Պոտին, կամ Պինոչետին, Այսինքն լտպ-ի կողմնակիցները հերքում են պատմությունը և ամեն ինչ, նույնիսկ կաթողիկոսին ներս չթողեց, դրանից հետո ինչ խոսաս դրա հետ?
    սըմըտըպը, հանրահավաքը չեն արգելում: Ճիշտ ա, երկրումդ տարածված բնույթ ա կրում, բայց այսուհետ իմացի, որ դա սխալ ա:

  5. #410
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է իշխանությունը, որ հենց սկզբից չարգելեց հանրահավաքը, որը և վերածվեց իմ կարծիքով ծայրահեղական լոզունգներով հակահայկական հիստերիայի: Պարզից էլ պարզ է, որ լտպ-ն և նրա նմանները կատարում էին դրսի պատվեր` ապակայունացնելու իրավիճակը հանրապետությունում: Փոքրամասնությունը հանվում էր մեծամասնության դեմ և իշխանությանը 10 օր շարունակ սադրում էր գործողությունների, որին և հասավ ու ամբողջ մեղքը բարդեց իշխանության վրա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինչպես 1991-1998 թթ-ի երկրի թալանի, ավերման, կեղեքման համար, միլինավոր մարդկանց արտաքսման համար, այնպես ել այս դեպքերի համար պատասխանատու է լտպ-ն. Մարտի մեկին նա հավասարվեց արդեն Պոլ Պոտին, կամ Պինոչետին, Այսինքն լտպ-ի կողմնակիցները հերքում են պատմությունը և ամեն ինչ, նույնիսկ կաթողիկոսին ներս չթողեց, դրանից հետո ինչ խոսաս դրա հետ?
    ԼՏՊ-հեռացիրներին բնորոշ ոճ:Քո գրառումը ,որ բանից անտեղյակ մարդը կարդա կմտածի ,որ ՀՀ-ն ամենբարձր մակարդակի երկիր է,հանցագործ ռեժիմն էլ մաքրամաքուր անձանցից բաղկացած հրեշտականման իշխանություն է:Եթե մարդկանց իրավունքները ամեն քայլափոխի ոտնահարվում է,ապա քո կարծիքով ինչ պետք է անեն?Ձայնները կտրած նստեն?Ու նայեն թե ոնց են իրենց երկիրը եւ իրենց թալանում?Եթե քաղաքացիների ընտրելու իրավունքը ոտնահարվում է եւ մարդկանց իրենց բողոքն արտահայտելու այլ հնարավորություն չունեն,հանրահավաք չպետք է անեն?Եթե մեր երկրում բազմապիսի կենդանական աշխարհի մականունավոր ներկայացուցիչներն են իշխում,իսկ հայ ինժեներներն ու ուսուցիչները դարձել են մարշրուտկի շոփեր ու աֆիցանտկա,չպիտի բողոքեն?Էսա կասես էդ ամեն ինչը 90- ականներին է սկսվել,բայց ես էլ կասեմ,որ90-ականներին այսպես չի եղել...Եւ վերջիվերջո 90-ականներին մենք ունեինք պետություն...Հետո, ես հանրահավաքների ժամանակ հակահայկական հիստերիայի դեպքեր չտեսա:Էդ դուք եք հերքում պատմությունը`մոռանում եք վերջին 10 տարում ՀՀ-ում կատարված հանցագործություններն ու անթիվ,անհամար չարաշահումները:Ինչ կաթողիկոսի մասին է խոսքը,կաթողիկոսի տեղ այդ օրը ոչ թե սրան -նրան հյուր գնալն է սրա-նրա դրդմամբ,այլ իր հոտի մի ստվար զանգվածի մոտ գտնվելն էր:Եվ վերջում ասեմ ,որ 90-ականներին չեմ բացառում ,որ եղել են չարաշահումներ,բայց վերջին 10 տարում կատարվածը մեր երկիրը շպրտել է բոլոր առումներով ահագին հետ :90-ականներին մեր ազգի համար համար մեկ խնդիրը` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցը մեր համար ավելի շահեկան վիճակում էր ,քան այժմ:90-ականներին եւ հիմա մարդկանց կենսամակարդակը կարելի է ասել էականորեն չի փոխվել...չնայած բյուջեն ասում են 10 անգամ ավելացել է:Տեռորի մասին էլ չխոսեմ...
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 21.05.2008, 15:46: Պատճառ: կետ.

  6. #411
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հարցը դիտարկելու լինենք մակերեսայնորեն, ապա ես` որպես ընդդիմադիր ու այս իշխանություններից զզված մարդ, կասեմ, որ իշխանություններն են մեղավոր: Իսկ եթե ավլեի ու ավելի խորանանք, ես կասեմ, որ մեղավորության առյուծի բաժին ունի Վազգեն Մանուկյանը: Այո այո:Որովհետև ժամանականի նա չկարողացավ ժողովրդին առաջնորդել ու ասեց ժողովուրդ հետ եկեք:Բայց էն ժամանակ ժողովուրդը իրա կողքին էր:Էն ժամանակ ճիշտ ա զոհեր կլինեին, բայց էն ժամանակվա զոհերը կծառայեիր նպատակի, այն է` կազատվեին Լևոնի վարչակարգից, իսկ մարտի 1-ի 8(ինչ ութ ավելի շատ) զոհերը չծառայեցին ոչ մի նպատակի...
    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է իշխանությունը, որ հենց սկզբից չարգելեց հանրահավաքը, որը և վերածվեց իմ կարծիքով ծայրահեղական լոզունգներով հակահայկական հիստերիայի: Պարզից էլ պարզ է, որ լտպ-ն և նրա նմանները կատարում էին դրսի պատվեր` ապակայունացնելու իրավիճակը հանրապետությունում...

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինչպես 1991-1998 թթ-ի երկրի թալանի, ավերման, կեղեքման համար, միլինավոր մարդկանց արտաքսման համար, այնպես ել այս դեպքերի համար պատասխանատու է լտպ-ն. Մարտի մեկին նա հավասարվեց արդեն Պոլ Պոտին, կամ Պինոչետին, Այսինքն լտպ-ի կողմնակիցները հերքում են պատմությունը և ամեն ինչ, նույնիսկ կաթողիկոսին ներս չթողեց, դրանից հետո ինչ խոսաս դրա հետ?
    Նույնիսկ իշխանությունը` հանձինս բարձագույն պետական պաշտոններ վարող հարգարժան այրերի, ընդունեց, որ Հայաստանյան վերջին զարգացումները դրսի պատվերով չեն եղել!!!!!!!

    Վազգեն Մանուկյանն ու Լևոն Տեր-Պտրոսյանը մեկ ընդհանրություն ունեն: Նրանք երկուսն էլ պատրաստ չեն հասնել իրենց նպատակին` դրա համար գործի դնելով ամեն միջոց: Որքան էլ վճռական ու խելացի լինեն, նրանք պատրաստ չեն դեպի նախագահական աթոռ քայլել արյան լճակների միջոց:
    Նման բանի ընդունակ է մեր բոլորի կողմից սիրված Ռոբերտ Քոչարյանը, որը այդ մասին ամեն քայլափոխի հիշեցնում և հաճույքով ցուցադրում է մեզ:
    Կարծում եմ. պարզապես անհարգալից վերաբերմունք է զրուցակցիդ նկատմամբ, պ.պ. Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ֆոնի վրա Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատել Պոլ Պոտի կամ Պինոչետի հետ:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  7. #412
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Չեմ կարծում նրա լոզունգները հիծեցնում են Պոլ Պոտին կամ եթե ուզում ես Մերուժան Արծրունուն: իսկ դրսի պատվերի մասը խիստ կասկածելի է.

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը

    Փաստորեն Դուք հիմա լույս, գազ ջուր չունեք? Աշխատանք չունեք? Ինտերնետ չունեք?
    Ապառիկներ չեք վերցնում? Բանկերը վարկեր չեն տալիս? Փողոցները դատարկ են? Շինարարություն չի եղել? Գործարանները արտադրանք չեն տալիս? Բջջային հեռախս չունեք? Փաստորեն սենյակում եք փակված եղել 10 տարի:
    Վանո չի եղել? Տեռոր չի արել? Երկրից 1 մլն մարդ չի փախել?
    Ժողովդրի կենսամակարդակը 1000 անգամ բարձրացել է: մարդիկ հիմա եթե ուզոնան համ գործ կա համ տնտեսական ազատություն, իսկ խելացի մարդու համար այս երկրում շատ անելիքներ կան

    Մի ծիծաղեցրեք մարդկանց:

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-հեռացիրներին բնորոշ ոճ:Քո գրառումը ,որ բանից անտեղյակ մարդը կարդա կմտածի ,որ ՀՀ-ն ամենբարձր մակարդակի երկիր է,հանցագործ ռեժիմն էլ մաքրամաքուր անձանցից բաղկացած հրեշտականման իշխանություն է:Եթե մարդկանց իրավունքները ամեն քայլափոխի ոտնահարվում է,ապա քո կարծիքով ինչ պետք է անեն?Ձայնները կտրած նստեն?Ու նայեն թե ոնց են իրենց երկիրը եւ իրենց թալանում?Եթե քաղաքացիների ընտրելու իրավունքը ոտնահարվում է եւ մարդկանց իրենց բողոքն արտահայտելու այլ հնարավորություն չունեն,հանրահավաք չպետք է անեն?Եթե մեր երկրում բազմապիսի կենդանական աշխարհի մականունավոր ներկայացուցիչներն են իշխում,իսկ հայ ինժեներներն ու ուսուցիչները դարձել են մարշրուտկի շոփեր ու աֆիցանտկա,չպիտի բողոքեն?Էսա կասես էդ ամեն ինչը 90- ականներին է սկսվել,բայց ես էլ կասեմ,որ90-ականներին այսպես չի եղել...Եւ վերջիվերջո 90-ականներին մենք ունեինք պետություն...Հետո, ես հանրահավաքների ժամանակ հակահայկական հիստերիայի դեպքեր չտեսա:Էդ դուք եք հերքում պատմությունը`մոռանում եք վերջին 10 տարում ՀՀ-ում կատարված հանցագործություններն ու անթիվ,անհամար չարաշահումները:Ինչ կաթողիկոսի մասին է խոսքը,կաթողիկոսի տեղ այդ օրը ոչ թե սրան -նրան հյուր գնալն է սրա-նրա դրդմամբ,այլ իր հոտի մի ստվար զանգվածի մոտ գտնվելն էր:Եվ վերջում ասեմ ,որ 90-ականներին չեմ բացառում ,որ եղել են չարաշահումներ,բայց վերջին 10 տարում կատարվածը մեր երկիրը շպրտել է բոլոր առումներով ահագին հետ :90-ականներին մեր ազգի համար համար մեկ խնդիրը` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցը մեր համար ավելի շահեկան վիճակում էր ,քան այժմ:90-ականներին եւ հիմա մարդկանց կենսամակարդակը կարելի է ասել էականորեն չի փոխվել...չնայած բյուջեն ասում են 10 անգամ ավելացել է:Տեռորի մասին էլ չխոսեմ...
    Վերջին խմբագրող՝ smtp: 21.05.2008, 16:10: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #413
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում նրա լոզունգները հիծեցնում են .
    ...Մերուժան Արծրունուն:
    Էս դու ո՞ր Մերուժան Արծրունուն ինկատի ունես: Մի հատ ծննդյան ու մահվան թիվը, ու ելույթ ունեցած տեղը, թիվը կգրե՞ս: Էն ելույթի, որտեղ նա արտասանել է իր էտ "լոզունգները": Դա միտինգի ժամանակ է եղե՞լ : Թե՞ իրենց տանը չայ խմելու ժամանակ իրա կնգան ասած բառերի զապիսն ես լսել ԱԱԾ-ում:

  9. #414
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում նրա լոզունգները հիծեցնում են Պոլ Պոտին կամ եթե ուզում ես Մերուժան Արծրունուն: իսկ դրսի պատվերի մասը խիստ կասկածելի է.

    Ավելացվել է 3 րոպե անց
    Փաստորեն Դուք հիմա լույս, գազ ջուր չունեք? Աշխատանք չունեք? Ինտերնետ չունեք?
    Ապառիկներ չեք վերցնում? Բանկերը վարկեր չեն տալիս? Փողոցները դատարկ են? Շինարարություն չի եղել? Գործարանները արտադրանք չեն տալիս? Բջջային հեռախս չունեք? Փաստորեն սենյակում եք փակված եղել 10 տարի:
    Վանո չի եղել? Տեռոր չի արել? Երկրից 1 մլն մարդ չի փախել?
    Ժողովդրի կենսամակարդակը 1000 անգամ բարձրացել է: մարդիկ հիմա եթե ուզոնան համ գործ կա համ տնտեսական ազատություն, իսկ խելացի մարդու համար այս երկրում շատ անելիքներ կան

    Մի ծիծաղեցրեք մարդկանց:
    ԱՆՏԻՍԱԴՐԱՆՔ-1:Լույս եղել է նաեւ 90-ականներին,իսկ պատերազմի ճամանակ չկար որովհետեւ հիմա պրիշխանական դարձած Խաչիկ Ստամբուլը թույն էկոլոգ էր
    90-ականներին դաժե Ճապոնիայում բջջային հեռախոսներ չկային:Վանոն միակ գողն էր ,հիմա ամեն պադյեզդում մի հատ գող կա,փողոցներում էլ օլիգարխների թուլեքն ու բարեկամները մարդ են սպանում արխային:90_ԱԿԱՆՆԵՐԻՆ փողոցներում չէին կրակում սովորական մարդկանց վրա:Աչքիս քո մակարդակն ա մենակ 1000 անգամ բարձրացել...ինտերնետ ունես:Ուզում ա պօղօսիկը լիներ նախագահ կամ դաժե դու` էլի շինարարություն կլիներ:Էդ 1 միլիոնը փախել ա ...ու հիմա էլ փախնում ա:Եսիմ, երեւի ընդհանուր բաներ ունես խելացի գագոյի,գերմանացու ,պեսոկի բանի հետ...Հա ճիշտ ա իրանք են մեր ինտերնետի բանի գազի պատճառը...Մկին մոռացա...Կարամելին էլ մոռացա,բա սաշիկը,բա գոմիկները...բա հունանյանը
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 21.05.2008, 16:40: Պատճառ: կետ

  10. #415
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՆՏԻՍԱԴՐԱՆՔ-1:Լույս եղել է նաեւ 90-ականներին,իսկ պատերազմի ճամանակ չկար որովհետեւ հիմա պրիշխանական դարձած Խաչիկ Ստամբուլը թույն էկոլոգ էր
    90-ականներին դաժե Ճապոնիայում բջջային հեռախոսներ չկային:Վանոն միակ գողն էր ,հիմա ամեն պադյեզդում մի հատ գող կա,փողոցներում էլ օլիգարխների թուլեքն ու բարեկամները մարդ են սպանում արխային:90_ԱԿԱՆՆԵՐԻՆ փողոցներում չէին կրակում սովորական մարդկանց վրա:Աչքիս քո մակարդակն ա մենակ 1000 անգամ բարձրացել...ինտերնետ ունես:Ուզում ա պօղօսիկը լիներ նախագահ կամ դաժե դու` էլի շինարարություն կլիներ:Էդ 1 միլիոնը փախել ա ...ու հիմա էլ փախնում ա:Եսիմ, երեւի ընդհանուր բաներ ունես խելացի գագոյի,գերմանացու ,պեսոկի բանի հետ...Հա ճիշտ ա իրանք են մեր ինտերնետի բանի գազի պատճառը...Մկին մոռացա...Կարամելին էլ մոռացա,բա սաշիկը,բա գոմիկները...բա հունանյանը
    Ասեմ քեզ որ մեծ մասը ճիշտ ես ասում, բա եդ ում ես բերում իշխանության? ավելի բեթար գող ավազակին? Մարդասպանին? Քեզ թվումա որ ով ուզումա լիներ շինարարություն կլիներ, ու քեզ թվումա թե ճապոնիայում բջջային չկար, ու փաստորեն սաղ երկիրը գոս ու ավազակ հանեցիր, դե գնա սաղին սպանի, սկսի ձեր ծենքի գողականներից ու ձեր թաղի, գնա առևտրականներին մորթի որ պեսոկը թերակշռում են, օլիգարխներին սաղին լևոննա ստեղծել, թե գռզոն օլիգարխ չի, նենց բարի պարող տղայա? Թե վերջում գռզոյին ել ես խպելու, կուլակատափ արեք սաղին լենին պապիկին բերեք, կամ ել հիտլերին.
    Փաստորեն ինչքան լավ բան կա հերքում ես, իսկ հոսանք են ժամանկ արտադրվելա բայց չի տրվել ժողովրդին, դա ապացուցվածա, իսկ երկիրը որ լրիվ կերան դրան ինչ կասես? էս վերջին 7-8 տարումա հազիվ երկիրը ոտքի կանգնում, ու եթ հիմա վատ ես ապրում քո մեղքնա, Թե գիտես ես միլիոնատեր եմ?
    դե գնա բուշին ասա բա բեն լադենը ու հանի իշխանությունից, ասա բա գոմիկները ու սաղին մորթի, գոմիկները 5000 տարիա կան ինչպես և պոռնիկները, նենց որ դա քո համարա նորթւոյւն բայց ոչ աշխարհի
    Պատճառ չկա որ լևոնը գա նորից իշխանության. դա կլիներ հայաստանի վերջին պատմական սխալը
    Վերջին խմբագրող՝ smtp: 21.05.2008, 16:50:

  11. #416
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ քեզ որ մեծ մասը ճիշտ ես ասում, բա եդ ում ես բերում իշխանության? ավելի բեթար գող ավազակին? Մարդասպանին? Քեզ թվումա որ ով ուզումա լիներ շինարարություն կլիներ, ու քեզ թվումա թե ճապոնիայում բջջային չկար, ու փաստորեն սաղ երկիրը գոս ու ավազակ հանեցիր, դե գնա սաղին սպանի, սկսի ձեր ծենքի գողականներից ու ձեր թաղի, գնա առևտրականներին մորթի որ պեսոկը թերակշռում են, օլիգարխներին սաղին լևոննա ստեղծել, թե գռզոն օլիգարխ չի, նենց բարի պարող տղայա? Թե վերջում գռզոյին ել ես խպելու, կուլակատափ արեք սաղին լենին պապիկին բերեք, կամ ել հիտլերին.
    Փաստորեն ինչքան լավ բան կա հերքում ես, իսկ հոսանք են ժամանկ արտադրվելա բայց չի տրվել ժողովրդին, դա ապացուցվածա, իսկ երկիրը որ լրիվ կերան դրան ինչ կասես? էս վերջին 7-8 տարումա հազիվ երկիրը ոտքի կանգնում, ու եթ հիմա վատ ես ապրում քո մեղքնա, Թե գիտես ես միլիոնատեր եմ?
    դե գնա բուշին ասա բա բեն լադենը ու հանի իշխանությունից, ասա բա գոմիկները ու սաղին մորթի, գոմիկները 5000 տարիա կան ինչպես և պոռնիկները, նենց որ դա քո համարա նորթւոյւն բայց ոչ աշխարհի
    Պատճառ չկա որ լևոնը գա նորից իշխանության. դա կլիներ հայաստանի վերջին պատմական սխալը
    Վերջը էդ սաղի մեղավորը ԼՏՊՆ ա:Գրզոն էլ քո կարծիքով մնացածների հետ նույն հարկում ա?Մեկ ա գալու ա, ուզես կամ ուզեք չուզեք:

  12. #417
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է իշխանությունը, որ հենց սկզբից չարգելեց հանրահավաքը, որը և վերածվեց իմ կարծիքով ծայրահեղական լոզունգներով հակահայկական հիստերիայի: Պարզից էլ պարզ է, որ լտպ-ն և նրա նմանները կատարում էին դրսի պատվեր` ապակայունացնելու իրավիճակը հանրապետությունում: Փոքրամասնությունը հանվում էր մեծամասնության դեմ և իշխանությանը 10 օր շարունակ սադրում էր գործողությունների, որին և հասավ ու ամբողջ մեղքը բարդեց իշխանության վրա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինչպես 1991-1998 թթ-ի երկրի թալանի, ավերման, կեղեքման համար, միլինավոր մարդկանց արտաքսման համար, այնպես ել այս դեպքերի համար պատասխանատու է լտպ-ն. Մարտի մեկին նա հավասարվեց արդեն Պոլ Պոտին, կամ Պինոչետին, Այսինքն լտպ-ի կողմնակիցները հերքում են պատմությունը և ամեն ինչ, նույնիսկ կաթողիկոսին ներս չթողեց, դրանից հետո ինչ խոսաս դրա հետ?
    Ես կոնկրետ հակված եմ հենց հիմա Ձեզ հետ համաձայնվելու, մի պայմանով միայն, որ դուք կբացեք փակագծերը ու կբացատրեք ձեր բուռն ելույթի հետևայալ դրույթները.

    1. Ինչ կոնկրետ օգուտ են ստանում դրսինները մեր հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելով:
    2. Որտեղ են արգելված հանրահավաքները: Խնդրում եմ բերել մի քանի օրինակ:
    3. Կոնկրետ ինչ սադրիչ գործողություններ են իրականացվել հանրահավաքների 10 օրերի ընթացքում:
    4. Եթե ԼՏՊ-ն մեղքը բարդել է իշխանությունների վրա, ապա ի պատասխան դրա, մինչև հիմա, իշխանությունները ինչի ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկել սպանությունների մեջ մեղավորներին բացահայտելու ու մեղքը իսկական մեղավորների, այսինք ԼՏՊ վրա բարդելու համար:
    5. Քանի միլիոն մարդ է ԼՏՊ կառավարման տարիներին արտաքսվել Հայաստանից: Խնդրում եմ կոնկրետ թիվ նշել: Քանի միլիոնը ենթադրում է երկու միլիոնից ավել, իսկ արտաքսվել, նշանակում է որ նրանց ձերբակալել են, մեղադրանք են ներկայացրել ասենք հայրենիքի դավաճանության մեջ ու արտաքսել են: Խնդրում եմ դժվարությունների պատճառով ինքնակամ կամ ստիպված հեռացածներին արտաքսվածների հետ չխառնել;
    6. Պոլ Պոտի ու Պինոչետի հետ համեմատությունը կխնդրեի ավելի հանգամանալի ներկայացնել, հատկապես շեշտադրելով այն պահը, որ Չիլիում ու Կամբոջիայում բազմաթիվ մարդկանց զոհվելու պահին, այս մարդիկ իշխանության գլխին էին, իսկ մարտի 1-ին, որքանով որ ես եմ տեղյակ, կարող է սխալվում եմ, ԼՏՊ արդեն տաս տարի նախագահ չէր:

    Խնդրում եմ պատասխանի ընթացքում մեջբերումներ չանել Հայլուրից, Հայոց Աշխարհ թերթից, ինչպես նաև չօգտագործել "ջհուդ", "սևքար օձաբուն", "Վասակ Մամիկոնյան", "Սորոս" բառերը, բառակապակցություններն ու հատուկ անունները, անտեղի համեմատություններով մեր առոօրյան չծանրաբեռնելու համար:

    Կանխավ շնորհակալ եմ,

    Գաղափարակից ընկեր

    Հ.Գ. Ձեր բացատրություններն անձամբ ինձ կօգնեն, որ այլ տեղերում ինքս նույնպես կարողանամ հիմնավորված կերպով ներկայացնել ինչպես ԼՏՊ մեղավորությունը մարտի մեկի իրադարձություններում, այնպես էլ նրա հայրենադավ գործունեությունն ընդհանրապես:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.05.2008, 17:05:

  13. #418
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը

    Փաստորեն Դուք հիմա լույս, գազ ջուր չունեք? Աշխատանք չունեք? Ինտերնետ չունեք?
    Ապառիկներ չեք վերցնում? Բանկերը վարկեր չեն տալիս? Փողոցները դատարկ են? Շինարարություն չի եղել? Գործարանները արտադրանք չեն տալիս? Բջջային հեռախս չունեք? Փաստորեն սենյակում եք փակված եղել 10 տարի:
    Վանո չի եղել? Տեռոր չի արել? Երկրից 1 մլն մարդ չի փախել?
    Ժողովդրի կենսամակարդակը 1000 անգամ բարձրացել է: մարդիկ հիմա եթե ուզոնան համ գործ կա համ տնտեսական ազատություն, իսկ խելացի մարդու համար այս երկրում շատ անելիքներ կան

    Մի ծիծաղեցրեք մարդկանց:
    Ճիշտ եք: Մի ծիծաղեցրեք:

    Քանի որ Ձեր կողմից նշված վերջին տաս տարիների զարգացումները տեղի են ունեցե ոչ թե ի շնորհիվ, այլ ի հեճուկս: Այսինքն, եթե երկրի նախագահը վերջին տաս տարիների ընթացքում լիներ ԽՄ-ն ու ոչ թե ՌՔ-ն, ապա հնարավոր է, որ ձեր կենսամակարդակը բարձրացած լիներ քսան հազար անգամ, ու ոչ թե հազար անգամ:

    Իսկ հազար անգամ բարձրացած կենսամակարդակի պրիզմայով երևույթները մեկնաբանելը հատուկ է նրանց, ում երևակայությունը մի աման խաշից, իրա թաշախուստով ու նանարներով, էն կողմ չի անցնում:

    Քանիսնոցա սոտովիդ, ընգեր?

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառ չկա որ լևոնը գա նորից իշխանության. դա կլիներ հայաստանի վերջին պատմական սխալը
    Իսկ նախավերջին սխալը կասես որն ա եղել??
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.05.2008, 17:16: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #419
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    ... իսկ դրսի պատվերի մասը խիստ կասկածելի է.
    Ժողովրդին կոտրելու և նրան հասկացնելու համար, որ դրսից օգնություն չսպասեն` ընդմիշտ երկրորդը այդ մասին անձամբ հայտարերց Հ1-ով: (սակայն դա միգուցե ոչինչ չի նշանակում, քանի որ այդ մի քանի օրերի ընթացքում նա այնքան միմյանց հակասող հայտարարություններով է հանդես եկել, որ ոչ միայն ինքն է խճճվել, այլև իր ծրագրով շարժվելու պատրաստակամություն հայտնողները)

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Դուք հիմա լույս, գազ ջուր չունեք? Աշխատանք չունեք? Ինտերնետ չունեք?
    Ապառիկներ չեք վերցնում? Բանկերը վարկեր չեն տալիս? Փողոցները դատարկ են? Շինարարություն չի եղել? Գործարանները արտադրանք չեն տալիս? Բջջային հեռախս չունեք? Փաստորեն սենյակում եք փակված եղել 10 տարի:
    Վանո չի եղել? Տեռոր չի արել? Երկրից 1 մլն մարդ չի փախել?
    Ժողովդրի կենսամակարդակը 1000 անգամ բարձրացել է: մարդիկ հիմա եթե ուզոնան համ գործ կա համ տնտեսական ազատություն, իսկ խելացի մարդու համար այս երկրում շատ անելիքներ կան
    Նույնիսկ եթե ես հիմա անվճար լույս, գազ, ջուր ունենայի, ամենաբարձր վարձատրվող աշխատավարձը ունենայի ու ինտենետը ամենացածր սակագներով վճարեիր, խանութներում ինձ նվերնեի անեին, իսկ բանեկրը` անհատույց սուբսիդիաներ, փողոցները լցված լինեին հրաշքներով, իսկ էլիտար ամեն մի նորակառույց շենքում մեկական բնակարան ունենայի, բոլոր գործարանները աշխատեին, իսկ երկրում աշխատուժի մեծ պահանջարկ լիներ, բջջային հեռախոսից բացի անձնական օգտագործման ինքաթիռ ունենայի, նույնիսկ եթե ոչ թե մեկ վանո է եղել, այլ տաս, ու եթե տեռորը խոսքից գործի անցած լիներ (ինչպես այսօր) և եթե երկրից ոչ թե 1 միլիոն, այլ 10 միլոն մարդ փախած լիներ, միևնույնն է. ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ:

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Պատճառ չկա որ լևոնը գա նորից իշխանության. դա կլիներ հայաստանի վերջին պատմական սխալը
    Հայաստանի պատմական ինչպես առաջին, այնպես վերջին սխալը իր ազգի նկատմամբ ցանկացած տեսակի սպանդի հանդուրժումն է:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  15. #420
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դու ո՞ր Մերուժան Արծրունուն ինկատի ունես: Մի հատ ծննդյան ու մահվան թիվը, ու ելույթ ունեցած տեղը, թիվը կգրե՞ս: Էն ելույթի, որտեղ նա արտասանել է իր էտ "լոզունգները": Դա միտինգի ժամանակ է եղե՞լ : Թե՞ իրենց տանը չայ խմելու ժամանակ իրա կնգան ասած բառերի զապիսն ես լսել ԱԱԾ-ում:
    Դու փաստորեն վերջին DVD-ները չես նայել - "Մերուժն ու Լևոնը":

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը

    Նույնիսկ եթե ես հիմա անվճար լույս, գազ, ջուր ունենայի, ամենաբարձր վարձատրվող աշխատավարձը ունենայի ու ինտենետը ամենացածր սակագներով վճարեիր, խանութներում ինձ նվերնեի անեին, իսկ բանեկրը` անհատույց սուբսիդիաներ, փողոցները լցված լինեին հրաշքներով, իսկ էլիտար ամեն մի նորակառույց շենքում մեկական բնակարան ունենայի, բոլոր գործարանները աշխատեին, իսկ երկրում աշխատուժի մեծ պահանջարկ լիներ, բջջային հեռախոսից բացի անձնական օգտագործման ինքաթիռ ունենայի, նույնիսկ եթե ոչ թե մեկ վանո է եղել, այլ տաս, ու եթե տեռորը խոսքից գործի անցած լիներ (ինչպես այսօր) և եթե երկրից ոչ թե 1 միլիոն, այլ 10 միլոն մարդ փախած լիներ, միևնույնն է. ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ:

    Ուստա, դու ոստիկան չես, դու դեմք ես, ԴԵՄՔ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.05.2008, 17:24: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 28 118-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •