Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Ձեր ստերն այնքան ասեք ու կրկնեք, մինչև բոլորը համոզվեն, որ բացի Ձեր նշած ստերի հերոսներից այլ մեղավորներ չկան, մինչդեռ իսկական մեղավորը սեփական կաշին փրկելու համար միայն Ձեր կողմից ամենուրեք տարածվող ստերով չի բավարարվում, նա արդեն ինչ որ "Կոնգրեսներ" է մոգոնում ու շարունակում է իր սև գործը հայոց պետության ու պետականության դեմ՝ օր ու մեջ իր օձերով շրջապատված սևքար բնում գաղտնի ընդունելով իրեն ֆինանսավորողների բանագնացներին, որոնք պաշտոնական այցերով Երևան են ժամանում եվրոպական այս կամ այն կառույցի պատվիրակության կազմում՝ դիվանագիտական այս կամ այն իմունիտետով քողարկված:

Ինչո՞ւ այս հարցման մեջ, որպես մեղավորներից մեկը, բացակայում է "ԼՏՊ" -ն, չէ՞ որ այդ անունը կհավաքեր ձայների ամենամեծ տոկոսը :

Ձեր այս հարցումն հիշեցնում է երկու Քյավառցի ալկոհոլիկների խմելու պատրվակով փուչ տռուզ խաղալուն, երբ ափի մեջ թաքցնողը մյուս ափը բաց վիճակում դիմում է ընկերոջը.
-Նորո ջան, լա՜վ մտածա, նոր ասա թե որ բռիս մեջ եմ թաքցրուկ իդա ֆիշկեն...

Մինչև ինձ սուտասան անվանելը՝ բարի եղեք հիմնավորել Ձեր պնդումները, այլապես մեղադրողը մեխանիկորեն հայտնվում է մեղադրյալի տեղում:
ԼՏՊ-ն հարցմանը ներկայացված է որպես "ընդդիմություն", որևէ քվեարկող, համարելով ԼՏՊ-ին պատասխանատու այդ դեպքերի համար, պծիչկա կդներ "ընդդիմության" կողքին՝ առանց իրավամբ մտածելու, որ Հայաստանում կա որևէ ընդդիմադիր ուժ, որը ԼՏՊ-ի կողքին կանգնած չէ կամ չի աջակցում նրան:
Ես ազատության սերնդից եմ, ինչպիսին կլինեն նաև հաջորդները. ես չեմ հանդուրժում անարդարությունը, ինչը չեմ ասի խորհրդային ստրկամտությանը հնազանդների մասին, նրանց մասին, ովքեր արդարությունը չեն տեսնում որպես վեհագույն մի գաղափար, ովքեր չեն արբում՝ արդարությունն ըմբոշխնելով, այլ ծաղրում են մեզ ինչպես ալկահոլիկների:
Մեզ անվանում են զոմբի, այնինչ մեզ "զոմբիացնողը" կանգնած է մեր մեջքին, իսկ զոմբի ասողը վստահ է իր ճշմարտացիության մեջ, սակայն չի տեսնում ձեռքերի ու ոտքերի՝ դեպի վերև ձգվող թելերը: