User Tag List

Նայել հարցման արդյունքները: պատրաստ եք կռվել ?

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    14 70.00%
  • ոչ

    6 30.00%
Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Արցախ

  1. #46
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Հարգելի Վիշապ, եթե դու կնախընտրես հաղթել, այնուհետև հաղթանակդ տոնել բանտում, ապա, ի տարբերություն քեզ, ես չեմ անի մի գործ, որի մասին նախորոկ արդեն գիտեմ, որ ոչ միայն անշնորհակալ է մնալու, այլ ավելին՝ պատժվելու եմ արածս ազգանվեր գործի համար:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես, բայց որ պահը գա, չես գնա Ավելի շուտ կգնան նրանք, ովքեր մեզ մեղադրում են երկիրը պառակտելու մեջ ու խոսում մեր երկրի հեղինակության անկման մասին. հեղինակության, որը չենք էլ ունեցել էս 10 տարվա մեջ
    Աստղ ջան, եթե իրանք կգնան էս երկրից, ես կմնամ ու կկռվեմ: Նախընտրում եմ քչով, բայց սրտանց
    Վերջին խմբագրող՝ Kuk: 09.05.2008, 18:49: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #47
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վիշապ, եթե դու կնախընտրես հաղթել, այնուհետև հաղթանակդ տոնել բանտում, ապա, ի տարբերություն քեզ, ես չեմ անի մի գործ, որի մասին նախորոկ արդեն գիտեմ, որ ոչ միայն անշնորհակալ է մնալու, այլ ավելին՝ պատժվելու եմ արածս ազգանվեր գործի համար:
    Կարծում եմ տեղին է հիշել Վարդան Այգեկցու այս մի առակը.
    Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, նա երկու ոտքով կաղ էր:
    Զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՛վ ողորմելի, ուր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»:
    Իսկ նա ասաց. «Ո՛վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»:

    Հ.Գ. Մենք բոլորս ապրում ենք հաղթելու համար, ամենաքիչը գոնե այդ հույսով
    Si vis pacem, para bellum

  3. #48
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    պետք չի պետություն, պետական իշխանությունը խառնել հայրենիքի հետ, դրանք շատ տարբեր բաներ են
    պետական իշխանությունների պատճառով հայրենիքը չպաշտպանողը վաղը մյուս օր կարա նաև նույն պետական իշխանությունների պատճառով հայրենիքը նաև վաճառի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #49
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Ինչպես և բանակի մասին թեմայում, այստեղ էլ սիրտս սկսեց խառնել: Տեղին է մեջբերել Նժդեհին:


    Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի` ազգային ցեղային /Ցեղը/, տատանվող կամ չկողմնորոշված /ժողովուրդը/, ամբոխացած, հակազգային /տականքը/:
    Տականքը հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է` լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ`որպես հայ և զզվելի` որպես մարդ, հայության հանդեպ ոչ մի պարտականություն չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:
    Նա ազգային պատկանելություն չունի, և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև չի գտել: Նյութակրոն, որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիքը չի' ճանաչում և առաջնորդվում է “որտեղ հաց, այնտեղ կաց” սկզբունքով: “Ցեղանենգ շեյթան”,-այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը:

    Հետո, ինչու՞ եք մի քանի երկրապահի օրինակներով բացարձակ դարձնում ամեն ինչ… Ես խոնարհվում եմ Ժիրայր Սեֆիլյանի, Սասուն Միքայելյանի և այլոց գործերի առաջ, առաջինի համար ընկերոջս նույնիսկ մի քանի օր բանտախցում են պահել...բայց չէ որ կան այլ երկրապահեր… հանրահայտ Կոմանդոսը` Շուշիի ազատագրման և Լաչինի միջանցքի բացման օպերացիաների ղեկավարը այսօր իշխանամետ է. ի՞նչ է, նա երկրապահ չէ՞, ու պակա՞ս պիտի գնահատենք նրան… Սա մի օրինակ էր ընդամենը…
    Ու մի բան` կռվողները ո'չ էս ֆորումներում կերևան, ո'չ էլ քուչեքի ռազբորկեքում: Կռվողն էլ երբեք չի նայել ու չի նայելու իշխանությանը, երբ իր անհրաժեշտությունը զգացվի:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 09.05.2008, 19:00:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  5. #50
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ տեղին է հիշել Վարդան Այգեկցու այս մի առակը.
    Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, նա երկու ոտքով կաղ էր:
    Զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՛վ ողորմելի, ուր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»:
    Իսկ նա ասաց. «Ո՛վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»:

    Հ.Գ. Մենք բոլորս ապրում ենք հաղթելու համար, ամենաքիչը գոնե այդ հույսով
    Առակի և գրառմանս միջև ոչ մի իմաստական կապ չգտա, բացի այն ակնհայտ իրողությունից, որ երկուսն էլ պատերազմի վերաբերյալ են:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Կռվողն էլ երբեք չի նայել ու չի նայելու իշխանությանը, երբ իր անհրաժեշտությունը զգացվի:
    Գրառմանդ առաջին մասին չեմ անդրադառնում, քանի որ այն քո ուղեղում չի ծնվել: Իսկ մեջբերածս հատվածի մասին քեզ հարց ուղղեմ, փորձիր պատասխանել:

    Ես նայում եմ ու շարունակելու եմ նայել իշխանությանը և եթե կռվեմ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանես այս գրառմանդ բարոյական կողմը:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք չի պետություն, պետական իշխանությունը խառնել հայրենիքի հետ, դրանք շատ տարբեր բաներ են
    պետական իշխանությունների պատճառով հայրենիքը չպաշտպանողը վաղը մյուս օր կարա նաև նույն պետական իշխանությունների պատճառով հայրենիքը նաև վաճառի
    Ի՞նչ իմացար
    Վերջին խմբագրող՝ Kuk: 09.05.2008, 19:00: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #51
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառմանդ առաջին մասին չեմ անդրադառնում, քանի որ այն քո ուղեղում չի ծնվել: Իսկ մեջբերածս հատվածի մասին քեզ հարց ուղղեմ, փորձիր պատասխանել:

    Ես նայում եմ ու շարունակելու եմ նայել իշխանությանը և եթե կռվեմ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանես այս գրառմանդ բարոյական կողմը:
    Գրառման որ հատվածի մասին է խոսքը?
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #52
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Ի՞նչ իմացար
    տարբերությունը որնա??
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. #53
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առակի և գրառմանս միջև ոչ մի իմաստական կապ չգտա, բացի այն ակնհայտ իրողությունից, որ երկուսն էլ պատերազմի վերաբերյալ են:
    Էհ, այս երիտասարդներին պետք է ամեն ինչ բացատրել Հարգելիս, ասում ես, որ կկռվես, կհաղթես (այս սա լավ է, ոչ ոք չի ասում, որ կարող է պարտվել) ու հետո կանցկացնես բանտում (դե ասենք Սեֆիլյանի պես), մոտավորապես նույնն է, թե արդեն մտածում ես պարտության մասին։ Առակից կարելի է գլխի ընկնել, որ պետք է կռվել ու հաղթել ազատության համար։
    Ինչ վերաբերում է այլ երկրում հանգիստ ապրելուն, ապա ինչպես դու կարող ես այս երկրում վատ բաներ կանխատեսել փոխարենը՝ լավ բաներ այլ երկրում, նույ կերպ կարելի է և այլ երկրում վատ բաներ կանխատեսել, ասենք Աստված մի արասցե՝ ցունամի…
    Si vis pacem, para bellum

  9. #54
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառման որ կողմը?
    Որը որ մեջբերել էի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #55
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Կուկ ջան, կարծում եմ` Վիշապը նկատի ուներ, որ հայրենիքի համար կռվելը չպետք է վերապահումներով լինի: Կռվի գնալիս պետք է առաջնորդվել հայրենիքիդ ու ընտանիքիդ խաղաղությունը ատամներով պահելու մտքով: Ոչ թե ոտքը կախ գցել` մտածելով, որ հետո կարողա դրա համար գլուխդ չշոյեն:

    Իսկապես, պետք չի Հայրենիքի գաղափարը խառնել իշխանության ու պետության գաղափարի հետ: Էապես տարբեր հասկացություններ են:

    Իսկ մեր իշխանություններին, որ Արցախի ազատագրողներին այժմ զնդաններն են նետել, միայն մի բան կասեմ.

    Когда твари испуганы, они становятся агрессивными.

  11. #56
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, այս երիտասարդներին պետք է ամեն ինչ բացատրել Հարգելիս, ասում ես, որ կկռվես, կհաղթես (այս սա լավ է, ոչ ոք չի ասում, որ կարող է պարտվել) ու հետո կանցկացնես բանտում (դե ասենք Սեֆիլյանի պես), մոտավորապես նույնն է, թե արդեն մտածում ես պարտության մասին։ Առակից կարելի է գլխի ընկնել, որ պետք է կռվել ու հաղթել ազատության համար։
    Ինչ վերաբերում է այլ երկրում հանգիստ ապրելուն, ապա ինչպես դու կարող ես այս երկրում վատ բաներ կանխատեսել փոխարենը՝ լավ բաներ այլ երկրում, նույ կերպ կարելի է և այլ երկրում վատ բաներ կանխատեսել, ասենք Աստված մի արասցե՝ ցունամի…
    տարիքդ չգիտեմ, բայց ասեմ, որ էս հարցում դու հաստատ ի զորու չես ինձ որևէ բան բացատրելու: Լավ կլինի, եթե ուշադրություն դարձնես օրնակ՝ «մեկնաբանել» և «բացատրել» բառերի տարբերությունը: Իսկ եթե «եթե»-ին նայելով լինի, էդ քո ասած ցունամի և այլն, էդ դեպքում ոչ ոք չի կարողանա ասել, որ կկռվի, ի՞նչ գիտի, կարողա մարտի դաշտ դեռ չհասած, ասենք՝ կայծակը խփի, մեռնի:

    Եթե կան մարդիք, ովքեր պատրաստ են կռվել և այդ ազգանվեր, հերոսական գործի համար պատժվել այնպես, ինչպես այժմ պատժվում են ազատամարտիկները, ապա ես այդ մարդկանց թվին չեմ պատկանի հաստատ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #57
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Կռվողն էլ երբեք չի նայել ու չի նայելու իշխանությանը, երբ իր անհրաժեշտությունը զգացվի:
    Ախպերս, ինչպես Անդրանիկն է մոտավորապես մի այսպիսի բան ասել."Ես երբեք չեմ փնտրել իմ արածների բարձր գնահատականը", այնպես էլ կռվողը կռվի գնալուց չի մտածում պատերազմից հետո իր վզին կախվելիք մեդալների կշռի մասին, առավել ևս իշխանությունների մասին:
    Իհարկե, կռվողների մեջ էլ կատեգորիաներ կան` կամավոր, ոչ կամավոր, զոռով բերած, վարձկան... կարծում եմ` մենք հոգով գիտակից կռվողների մասին ենք խոսում:
    Հակադարձ հարց քեզ. նայիր վրեևի գրառմանս ու մյուս երկրապահների մասին մտքերդ շարադրի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  13. #58
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Եթե կան մարդիք, ովքեր պատրաստ են կռվել և այդ ազգանվեր, հերոսական գործի համար պատժվել այնպես, ինչպես այժմ պատժվում են ազատամարտիկները, ապա ես այդ մարդկանց թվին չեմ պատկանի հաստատ:
    ազատամարտիկները Արցախը ազատագրելու համար չեն պատժվում, պատերզմից հետո ցուց տված իրանց քաղաքական դիրքորոշման համար, ետ լռիվ ուրիշ պատմությունըա, իմ դիրքորոշումը դժվար քոնինից ետ հարցում տարբեր լինի, բայց հայրենիքը պաշպտանելու հետ ետ ընհանրապես կապ չունի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #59
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան, կարծում եմ` Վիշապը նկատի ուներ, որ հայրենիքի համար կռվելը չպետք է վերապահումներով լինի: Կռվի գնալիս պետք է առաջնորդվել հայրենիքիդ ու ընտանիքիդ խաղաղությունը ատամներով պահելու մտքով: Ոչ թե ոտքը կախ գցել` մտածելով, որ հետո կարողա դրա համար գլուխդ չշոյեն:

    Իսկապես, պետք չի Հայրենիքի գաղափարը խառնել իշխանության ու պետության գաղափարի հետ: Էապես տարբեր հասկացություններ են:
    Գա՛լ, պարզ օրինակ բերեմ. մի պատանի ծառայում ա բանակում՝ սահման ա պահում իրա կյանքի հաշվին, որտեղ թշնամու դեմ կանգնած ա լինում նույնիսկ 50-60 մետր հեռավորության վրա, իսկ իր ծնողին Երևանում հանրահավաքի մասնակցելու համար ոստիկանություն են տանում, հարցաքննում: Էսքանից հետո էլ ի՞նչ ընտանիքի խաղաղությունը ատամներով պահելու մասին ա խոսքը: Ի՞նչքանով կարա տվյալ մարդը վստահ լինի, որ քանի ինքը մարտի դաշտում արյուն ա թափելու, իր ընտանիքը հանգիստ տանը նստած կլինի, կամ գոնե սեփական իշխանությունների կողմից չի ենթարկվի բռնությունների:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 09.05.2008, 19:30:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #60
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    տարիքդ չգիտեմ, բայց ասեմ, որ էս հարցում դու հաստատ ի զորու չես ինձ որևէ բան բացատրելու: Լավ կլինի, եթե ուշադրություն դարձնես օրնակ՝ «մեկնաբանել» և «բացատրել» բառերի տարբերությունը: Իսկ եթե «եթե»-ին նայելով լինի, էդ քո ասած ցունամի և այլն, էդ դեպքում ոչ ոք չի կարողանա ասել, որ կկռվի, ի՞նչ գիտի, կարողա մարտի դաշտ դեռ չհասած, ասենք՝ կայծակը խփի, մեռնի:

    Եթե կան մարդիք, ովքեր պատրաստ են կռվել և այդ ազգանվեր, հերոսական գործի համար պատժվել այնպես, ինչպես այժմ պատժվում են ազատամարտիկները, ապա ես այդ մարդկանց թվին չեմ պատկանի հաստատ:
    Վրդովմունքդ հասկանալի է, բայց որ սառը մտածենք, ապա ինձ թվում է ցասումդ անարդարության դեմ է առհասարակ։ Բայց անարդարությունից փախչելով չես վերացնի անարդարությունը, քանզի այդ զզվելի արարածը հետապնդում է բոլոր փախչողներին և խժռում Պետք է պայքարել անարդարության դեմ մինչև վերջ։ Ինձ թվում է, Սեֆիլյանի պես տղերքը բանտերում նույնիսկ իրենց մարտական ոգին չեն կորցնում, չի կարելի ընկճվել
    Si vis pacem, para bellum

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճանապարհորդություն դեպի Արցախ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 28.02.2012, 11:23
  2. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  3. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •