User Tag List

Նայել հարցման արդյունքները: պատրաստ եք կռվել ?

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    14 70.00%
  • ոչ

    6 30.00%
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Արցախ

  1. #31
    Սկսնակ անդամ Հ ր ո խ պ ե ր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Կեսից շատը պատրաստ են կռվելու, ինձ թվում ա վատ չի
    Պետք է իմանալ այն իմանալով ինչը կիմանաս ամեն ինչը։
    Մականվանս վրա այդքան մի խորացեք

  2. #32
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Ես հասկանում եմ ասածիս ամբողջ պատասխանատվությունը: Իմ ազգին, իմ սրբություններին իրանք կհասնեն միայն իմ արյան վրայով, այսինքն՝ չեն հասնի, քանի որ իմ նման մարդիկ միշտ էլ եղել են:
    Ես մարդ չեմ համարում նրան, ով քնած ժամանակ խաղաղ մարդ է սպանում, ով տեղահան է անում 1000-ավոր խաղաղ մարդկանց, սպանում ու ահաբեկում, հնարավորության դեպքում ցեղասպանություն կազմակերպում, անկախ մասշտաբից: Ու այդքանից հետո թողնել, որ նա շնչի իմ պատմական հայրենիքի օդը, օգտվի այդ հողի բարիքներից: Ուղղակի չեմ կարող: Ես հայ եմ, ես չեմ հանդուրժի ոչ մեկին... Թողեք ապրենք, հակառակ դեպքում նորից զղջալու եք, զղջալու, և ոչ միայն դուք...
    Лучше Гор могут быть только Горы.

  3. #33
    Սկսնակ անդամ ցեղակրոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Հայ ազգի գոյության հարցն է դրված։
    Այ՛ո, պատրաստ եմ…
    Պատրաստ եմ Հայաստան աշխարհի, հայ քաղաքակրթության, իմ երեխաների համար…
    Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/

  4. #34
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Միանշանակ պատրաստ եմ և չեմ հասկանում ինչ կա պատրաստ չլնելու, հայի ոգին հո չի մարել, որ չկարենա կռվի, հայը միշտ էլ կարա կռվի:
    Հ.Գ. Ընդհանրապես Արցախի, հայ ազգի ոգու ու պատմության հետ կապված հետաքրքիր մտորումներ է հայտնում Լեոնիդ Ազգալդյանը:Խորհուրդ եմ տալիս նայեք:
    http://youtube.com/watch?v=A1ouBVOEE9w
    Վերջին խմբագրող՝ Էդգար: 12.04.2008, 14:01:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  5. #35
    Timeless Vestigium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2008
    Հասցե
    Մեծ աշխարհի իմ անկյունում
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    պատրաստ եմ, միանշանակ, այստեղ երկմտանք չի կարող լինել. Ինչ վերաբերվում է ազերիների ֆորումների պատասխաններին, այստեղ դրա վրա հիմնվել չի կարելի. վերջիններս շատ ավելի ագրեսիվ են տրամադրված, դա իհարկե գալիս է թե իրենց պատմական տգիտությունից և թե անմիջականորեն կապված է պարտվողի հիվանդ հոգեբանությամբ. իրականում շատ դժվար է ընդունել,որ դու այն չես ինչ քեզ հավատացրել են տարիներ շարունակ, որ դու միայն օկուպանտ ես եղել ուրիշի հողի վրա և չունես այն պատմական ակունքները, որի մասին պնդում են քո երկրի ինքնախաբեությամբ զբաղվող պատմաբանները և որ այդ ամենը նախանձի հողի վրա ստեղծված, ինքնահաստատման էտապներ անցնող մի թափառական ցեղախմբի կազմավորման էժանագին փորձերն են. Համաձայնվեք, սա խիստ դժվարամարս իրականություն է, որի հետ գրեթե անհնար է հաշտվել. Հետեվաբար, այն հակասական ինֆորմացիան, որով հեղեղված է ինտերնետը, խղՃուկ ազգի էլ ավելի խղՃուկ գենոֆոնդի հաստատման բարբաջանքներն են.
    Ուզում եմ ողջունել Ղարաբաղը իր պատմական Արցախ անվանմամբ կոչելը. շարունակենք պայքարը՝´սկսելով սրանից.
    Քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Երևան
    Անտեր ու դուրս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական

    Գտեք 10 տարբերություն

  6. #36
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Իմ կարծիքով կռիվ երբեք չի լինի: Սակայն եթե հանկարծ Ադրբեջանը նման հիմար քայլ անի ու հարձակվի մեր վրա, ապա դա կլինի նրանց պատմության վերջին փուլը, քանի որ եթե նույնիսկ ԱՄՆ-ն կանգնի նրա ետևը ու դուրս գա մեր դեմ, միևնույն է մենք դուրս կգանք կռվի և նրանց ցույց կտանք թե ինչ է նշանակում հայկական վրեժ և ես համոզված եմ, որ մեր հավատը ու մեր ազգային արժանապատվությունը այնքան մեծ է, որ մենք կարող ենք ջախջախել ցանկացած մեկին ով կհամարձակվի մեզ դեմ դուրս գալ:
    Անցած պատերազմում մենք ներեցինք նրանց, քանի որ մեր իշխանությունները (ՀՀՇ) շատ անվստահ էին գործում: Մենք կարող էինք գրավել հյուսիսային շրջանները և սահման բացել Ռուսաստանի հետ: Այդ դեպքում ոչ թե մենք կհայտնվեինք շրջափակման մեջ, այլ հենց ազերիները և վրացիները: Հաջորդ անգամ նման ներումներ չեն լինի

  7. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արցախ

    Եթե կռիվ սկսվեց, ես անձամբ չեմ գնա
    Հիմա գնամ, կռվեմ, վիրավորվեմ, հաշմանդամ դառնամ… Կանցնի մի 10-15 տարի ու… Կամ պիտի կրիմինալ դառնամ ու իշխանության կերակրատաշտից ուտեմ կամ էլ օտարի դեմ կռվելուց ու հաղթելուց հետո նեխեմ հայրենի բանտերում… Էլ կռվելուս իմաստը ո՞րն ա

  8. #38
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    +1
    Քանի երկիրը տականքներ են ղեկավարում, չեմ կռվի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #39
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    +1
    Քանի երկիրը տականքներ են ղեկավարում, չեմ կռվի:
    Հա, ճիշտ եք ասում, բայց հո էս երկիրը իրանցը չի? Հո իրանց համար չենք կռվելու? Կռվելու ենք հանուն մեր հայրենիքի, մեր հողերի պաշտպանության, ազատագրության: ու հետո, մենք կարանք իշխանությանը ուլտիմատում ներկայացնենք, որ եթե հրաժարական չտան, չենք կռվի կամ նախ իրանց գահընկեց կանենք, հետո ադրբեջանցիների հարցերը կլուծենք
    Կարծում եմ` հենց այս մտավախությունն էլ կա իշխանության մոտ, ու իրենք ամեն ինչ կանեն հարցը խաղաղությամբ լուծելու համար. ընդհուպ մինչև տարածքային զիջումներ /երևի փոխզիջման տարբերակն էլ են վարի տվել/:
    Երևի սենց գրառումների պատճառով էլ շատերը կարծում են` տղա եմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #40
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կռիվ սկսվեց, ես անձամբ չեմ գնա
    Հիմա գնամ, կռվեմ, վիրավորվեմ, հաշմանդամ դառնամ… Կանցնի մի 10-15 տարի ու… Կամ պիտի կրիմինալ դառնամ ու իշխանության կերակրատաշտից ուտեմ կամ էլ օտարի դեմ կռվելուց ու հաղթելուց հետո նեխեմ հայրենի բանտերում… Էլ կռվելուս իմաստը ո՞րն ա
    Այնուամենայնիվ լավ է, որ գոնե հաղթողական տրամադրություններ կան
    Si vis pacem, para bellum

  11. #41
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ճիշտ եք ասում, բայց հո էս երկիրը իրանցը չի? Հո իրանց համար չենք կռվելու? Կռվելու ենք հանուն մեր հայրենիքի, մեր հողերի պաշտպանության, ազատագրության: ու հետո, մենք կարանք իշխանությանը ուլտիմատում ներկայացնենք, որ եթե հրաժարական չտան, չենք կռվի կամ նախ իրանց գահընկեց կանենք, հետո ադրբեջանցիների հարցերը կլուծենք
    Կարծում եմ` հենց այս մտավախությունն էլ կա իշխանության մոտ, ու իրենք ամեն ինչ կանեն հարցը խաղաղությամբ լուծելու համար. ընդհուպ մինչև տարածքային զիջումներ /երևի փոխզիջման տարբերակն էլ են վարի տվել/:
    Երևի սենց գրառումների պատճառով էլ շատերը կարծում են` տղա եմ
    Ավելի լավ ա գնանք ուրիշ երկիր, հանգիստ ապրենք, քան կռվենք, հաղթելու դեպքում էլ գանք բանտերում նստենք: իմ կարծիքով՝ էդ նեղ մոմենտին իշխանափոխությանն անմիջապես կհետևի պարտությունը: Դժվար թե թշնամին էնքան հավ լինի, որ էդ առիթը չօգտագործի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #42
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ ա գնանք ուրիշ երկիր, հանգիստ ապրենք, քան կռվենք, հաղթելու դեպքում էլ գանք բանտերում նստենք: իմ կարծիքով՝ էդ նեղ մոմենտին իշխանափոխությանն անմիջապես կհետևի պարտությունը: Դժվար թե թշնամին էնքան հավ լինի, որ էդ առիթը չօգտագործի:
    Հարգելիս, փոքր ինչ թույլ տուր կասկածել բառերիդ ճշմարտացիության վրա, քանզի իրո՞ք կարող ես հանգիստ ապրել այլ երկրում, երբ այն երկիրը, որ քեզ հարազատ է թվում, իր պետականությամբ հանդերձ կրի հերթական խայտառակ պարտությունը պատմության մեջ։ Ի վերջո ապրել, նշանակում է՝ սնվել, հագնվել, ման գալ, սեքսով զբաղվել, քնել ու կարծեմ էլի ինչ որ բաներ կային…
    Si vis pacem, para bellum

  13. #43
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, փոքր ինչ թույլ տուր կասկածել բառերիդ ճշմարտացիության վրա, քանզի իրո՞ք կարող ես հանգիստ ապրել այլ երկրում, երբ այն երկիրը, որ քեզ հարազատ է թվում, իր պետականությամբ հանդերձ կրի հերթական խայտառակ պարտությունը պատմության մեջ։ Ի վերջո ապրել, նշանակում է՝ սնվել, հագնվել, ման գալ, սեքսով զբաղվել, քնել ու կարծեմ էլի ինչ որ բաներ կային…
    Պետք է կասկածներդ քամուն տամ՝ ասելով, որ էդ նույն՝ նշածդ գործողությունները կարող եմ անել ուրիշ երկրում. ի՞նչ է ուրիշ երկրում ի՞նչ չկա, չե՞մ կարող սնվել, հագնվել, սնունդ չկա՞, հագուստ չկա՞, թե՞ սեքս չկա: Ամեն դեպքում հավանականությունը քիչ չի, որ ավելի հանգիստ կապրեմ, քան՝ ինչպես հիմա ապրում են պատերազմի մասնակցած ազատամարտիկները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #44
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք է կասկածներդ քամուն տամ՝ ասելով, որ էդ նույն՝ նշածդ գործողությունները կարող եմ անել ուրիշ երկրում. ի՞նչ է ուրիշ երկրում ի՞նչ չկա, չե՞մ կարող սնվել, հագնվել, սնունդ չկա՞, հագուստ չկա՞, թե՞ սեքս չկա: Ամեն դեպքում հավանականությունը քիչ չի, որ ավելի հանգիստ կապրեմ, քան՝ ինչպես հիմա ապրում են պատերազմի մասնակցած ազատամարտիկները:
    Հարգելիս, նշածս գործողությունների ցուցակը դիտավորյալ անավարտ էր թողնված, որպեսզի արթնացներ դատողություններ մի այնպիսի խոհափիլիսոփայական հասկացության շուրջ, ինչպիսին հայրենիքն է։ Սկզբունքորեն ցանկացած ուրիշ երկիր կարող է հայտնվել նույն վիճակում, ինչպիսին ներկային Հայաստանն է, գոնե տեսականորեն։ Եվ տեսականորեն եթե մտածենք, որ ցանկացած դժվար ժամանակ ամենահեշտը ավելի փարթամ երկրներ որոնելն է, ապա պայքարը ի դեմս դժվարությունների կհամարվի պարտված, այսինքն բնազդը հաղթում է բանականությանը, կենցաղայինը՝ հոգևորին, նյութականը՝ բարոյականին, ու կրկին վերադառնում ենք վաղ անցյալ, որտեղ դեռ նոր սաղմնավորված քաղաքակրթությունը ծառերի վրա էր, իսկ հայերը խորոված–քյաբաբ էին սարքում։
    Համենայն դեպս եթե ՄԱՐԴՈՒՍ կինը հիվանդ է, նա դեռ շուտափույթ նոր կին չի որոնում, նախ փորձում է ապաքինել կնոջը, ինչու՞, որովհետև նա այդ կնոջն է ընտրել, այդ կնոջն է սիրում։ Գուցե և մեռնի այդ կնոջ հետ միասին։ Այստեղ է, որ անբացատրելի ոչ ֆիզիկական էություններ են ի հայտ գալիս խորհրդավորելով կյանք ասվածը, իսկ հակառակ պարագայում դառնում է պրիմիտիվ կենդանական բնազդների աշխարհ, ու ծնվում է օրինակ մի այնպիսի ողորմելի ու պրագմատիկ հարց, ինչպիսին է՝ բա մեզ պե՞տք էր էդ Արցախը, ապրում էինք էլի…
    Հ.Գ. Որևէ մեկը իրեն հարց տալիս է՞ արդյոք թե ինչու է ինքը հայ ծնվել։ Չէ՞ որ համաձայն հավանականությունների տեսության, մենք ավելի շուտ պիտի չինացի ծնվեինք
    Si vis pacem, para bellum

  15. #45
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արցախ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ ա գնանք ուրիշ երկիր, հանգիստ ապրենք, քան կռվենք, հաղթելու դեպքում էլ գանք բանտերում նստենք: իմ կարծիքով՝ էդ նեղ մոմենտին իշխանափոխությանն անմիջապես կհետևի պարտությունը: Դժվար թե թշնամին էնքան հավ լինի, որ էդ առիթը չօգտագործի:
    Ասում ես, բայց որ պահը գա, չես գնա Ավելի շուտ կգնան նրանք, ովքեր մեզ մեղադրում են երկիրը պառակտելու մեջ ու խոսում մեր երկրի հեղինակության անկման մասին. հեղինակության, որը չենք էլ ունեցել էս 10 տարվա մեջ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճանապարհորդություն դեպի Արցախ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 28.02.2012, 11:23
  2. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  3. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •