Պատրաստ եղեք կռվել...
այո
ոչ
Պատրաստ եղեք կռվել...
Հաստատ կը պարտուեն ու իրանց պոչի ցաւից ձայները սիբիրից կը լսեն:
Քո հարցումը, պատմութեա՞ն, թէ ապագայի վերաբերեալ է:
Կոչ եմ անում, այս թեման քարոզչական նպատակ կարող է ունենալ, յետեւաբար ամէն ոք պէտք է քուարկի Այո, նոյնիսկ եթէ անդենականի բնակիչ է:
Թեման ստեղծող, չե՞ս մտածել, գուցէ թուրքերը կարդում են հայկական ֆորումները, եւ եթէ՝ «ոչ չեմ կռուի» պատասխանները շատ լինեն, համարձակութիւննին աւելանայ:
Մեր յաղթանակը նրանց համար ցաւատանջ պիտի լինի այս անգամ:
Հայաստանի շրջափակումը լրիւ պիտի վերցուի այս անգամ:
Ոչ ոք թոյլ չի տալու պատերազմի վերսկսումը:
Ինչեւէ, եթէ վերսկսի պատերազմ, նրանց կողմից արուած ամէնայիմար քայլը կը լինի: Մինչ այսօր այդքան չեն յիմարացել, ըստ երեւոյթին:
Փոքր ժամանակ շատ էի ուզում բանակ գնալ, նույնիսկ երազ էի տեսել (ու նույնիսկ հիշում եմ էդ երազը)... Չգիտեմ դա կլինի կռվել, թե մի այլ կերպ պետք գալ հայրենիքին, բայց հաստատ՝ չփախնել Հայաստանից ու տան անկյունում չպախկվել...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ուրախ եմ, որ Արցախի մասին թեմա է բացվել (հաստատ մտածողներ եղան, որ ես ղարաբաղցի եմ):
Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել, ավելի շուտ տանջել: Ինչու՞ ենք մենք մեր Արցախը պաշտոնապես անվանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Չէ՞ որ "Ղարաբաղը" հայկական անվանում չէ (թուրքերեն բառ է՝ Սև այգի), ինչու՞ ենք մենք ադրբեջանական դիվանագիտությանը շահարկումների առիթ տալիս: Չէ՞ որ նրանք կարող են դա օգտագործել որպես փաստ Արցախը այսպես կոչված ադրբեջանական պատմական տարածք ներկայացնելու իրենց հորջորջանքները հիմնավորելու համար:
Ոնց տեսնում եմ բոլորդ էլ պատրաստ եք կռվի,հուսով եմ իրական կյանքում էլ է նույնը:
Այս տարի պատերազմ չի լինի իմ կարծիքով,որովհետև Ադրբեջանի հաղթելու շանսերը քիչ են:Բայց եթե շարունակվի նման կերպ,ապա պատերազմն անխուսափելի է,Ադրբեջանի համար ժամանակի հարց է "զինվելը",որը ես գնահատում եմ 3-5 տարի այս պահից սկսկած:
Հույսով եմ պատերազմ ընդհանրապես չի լինի,բայց դե մարդ ես,այնպես որ ես պատրաստ եմ
Այսօր "ՇԱՆԹ" հեռուստաընկերության լուրերով լսեցի,որ ռուսական ֆոռումներից մեկում հայերն ու ադրբեջանցիները իրար հետ վիճել են,իսկ հետո ժամադրվել,մոտավորապես ամեն կողմից 300 մարդ է եկել,եղել են դանակներ,հրաձիգներ,մի խոսքով "արունլվիկ" մի կռիվ:Ոնց հասկացա լուրերից հայերը դրանց ջարդը տվել էին,որովհետև հիվանդանոց տեղափոխվածների մեծամասնությունը ադրբեջանցի է եղելնենց որ "Հայաստան հուփ տուր թուրքերին կուլ տուր":
Դժվար ա, սենց հանգիստ տաքուկ օֆիսում նստած ասել պատրաստ եմ թե չէ: Քվեարկել եմ այո, որովհետև ուզում եմ, որ այդպես լինի, ուզում եմ, որ բոլորս պատրաստ լինենք, բայց աստված չանի որ դա մեզ պետք գա: Պատերազմը սարսափելի երևույթ է և նույնիսկ հաղթանակի դեպքում կարող է կործանարար լինել մեր երկրի համար: Շատ կուզենայի տիրապետել ռազմական գործին՝ գոնե նվազագույն չափով, բայց պատրաստ չեմ հանուն դրա զոհաբերել իմ կյանքի թանկագին երկու տարիները: Մի խոսքով կապրենք կտեսնենք, և տա Աստված, որ առիթ չունենանք պարզելու, թե ո՞վ էր իսկապես պատրաստ պատերազմի, իսկ ո՞վ՝ ոչ:
Հարցը տրված է, ոչ թե «կռվելու եք» այլ «պատրաստ եք կռվել»
Ինչու եմ սա ասում, որովհետև մարդիկ կան, որ չեն կռվելու, բայց պատրաստ են կռվել:
Խոսքս հաշմանդամների մասին է: Օրինակ պատրաստ կռվելու, բայց կռվի գնալ չկարողացող մարդը, որ տարբերակը պետք է ընտրի այս հարցումում, այո, թե ոչ?![]()
Ուրախ գրառում:
Ես ուղղակի ուզում էի ձեզ ճանաչել,ինձ ձեր բոլորի կարծիքներն էլ դուր եկան.Ես մտածում էի բոլորդ կգրեք ԱՅՈ,բայց ձեր պատասխանները ճշմարիտ էին.Պետք չի լինել կեղծ հայրենասեր.Հարգանքներս.
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 24.01.2008, 01:04: Պատճառ: Ավելացում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ճիշտն ասած ես պատասխանել եմ՝ ոչ, չնայած շատ կուզենայի այոների մեջ լինել, բայց քանի որ էստեղ անկեղծ պատասխաններ ենք ակնկալում իրարից, չուզեցի կեղծել ինձ։ Նաև ավելացնեմ, որ քվեարկելիս իմ մասին չեմ քվեարկել, այլ մտքումս փոխել էի հարցադրումը՝ պատրաստ եմ արդյոք եղբորս պատերազմ ուղարկել ու դիմանալ դրան։ Չէ, հաստատ պատրաստ չեմ։
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ