Չէ՛, թույլ չէ: Ապացուցված է, որ ամեն ինչ մեր զգայարաններին ավելի շուտ է հասնում, քան մենք ընկալում ենք: Այսինքն, մենք խոսքը լսում ենք, բայց ընկալում հաջորդ վայրկյանին, և թվում է, թե արդեն լսել ենք, մինչդեռ ընկալել ենք կես վայրկյան առաջ ասվածը: Մի քիչ խուճուճ է, բայց դե…

Հա՛, երազների մեծ մասը չենք էլ հիշում: Հենց դրա համար շատ հեշտ է դեժավյուն երազներին վերագրելը, բայց ինձ մի դեպք ասեք, երբ որևէ մեկն իր երազը նախօրոք պատմած է եղել, հետո դեժավյու ունեցել: Խոսքս, այսպես կոչված, մարգարեական երազների մասին չէ: Ինչպես գիտեք, դեժավյուն վայրկենական է, իսկ մարգարեական երազներն ամբողջական սյուժեներ են պարունակում: