Մեծ հաճույքով կարդացի այս թեման, որովհետև բերվում էին հիմնավորված փաստեր ու իրենց կարծիքը հիմնավորում առանց վիճելու ու խոսակցին ստիպելու կամ համոզելու - իրոք կարելի էր օրինական քննարկման մոդել ընդունել այս թեման հիանալի է

Ուզում եմ միայն ասել, որ չնայած չնչին մասերի հետ համամիտ չեմ, այնուամենայնիվ գրեթե բոլոր գրառումների մեջ էլ կա ճշմարտություն ու դժվար է ասել, թե որն է միակ ճշմարիտը, քանզի կարծում եմ, որ նայած կոնկրետ դեպքի դրանցից որևէ մեկն էլ կարող է լինել հենց այն մեխանիզմն, որ կբացատրի դեժավյու երևույթը։ Այնուամենայնիվ մի քանի խոսք ընդհանրացնելու կարգով ավելացնեմ.

Երազում տեսնելը.այո հնարավոր է երազում նախօրոք տեսնել ու հնարավոր է նաև որ այդ երազը չհիշես էլ բայց ենթագիտակցականիդ մեջ այն արդեն տպվել է ու հետո իրականում երբ տեսնում ես այդ մարդուն կամ այդ միջավայրն միանգամից զգում ես, որ դու մի ինչ որ ժամանակ արդեն տեսել ես այն սակայն գիտակցելով այն փաստը, որ իրականում չէիր կարող տեսած լինեիր մարդու մոտ առաջ է գալիս զարմանք։ Այո երազի միջոցով հնարավոր է բացատրել բայց... ինչպե՞ս բացատրել երբ մարդ պարզ գիտակցում է, որ հիմա այսպիսի բան կկատարվի, կամ հիմա այս մարդուն կտեսնեմ պատահաբար ու այնպիսի տեղ որ չէիր կարող կանխատեսել և այլն, և այլն..., այսինքն ուզում եմ ասել ի տարբերություն առաջի դեպքի արդեն այստեղ առկա է գործողություն իսկ եթե փորձենք սա նույն երազի միջոցով բացատրենք չի ստացվի կամ մենք պետք է ընդունենք, որ կանխորոշված է ամեն բան ու պարզապես մի պահ մենք կարողացանք վարկյաններ շուտ ընկալել այն ինչ պետք է կատարվեր։

Դա կարելի է կրկին երկու ճանապարհով բացատրել. 1. Մատերիալիստական. գլխուղեղի աշխատանքում տեղի ունեցած որոշ շեղման հետ (վերևուի գրառումներում դա շատ լավ ներկայացված է չկրկնվեմ) 2.Իդեալիստական. Նուրբ, հոգևոր կամ էներգետիկ կա մի ոլորտ, որտեղ ելնելով Կարմայի կամ պատճառ- հետևանքի գործող անխախտ Օրենքի գոյություն ունի նաև մեր ապագան, որտեղից իմիջիայլոց օգտվել ու օգտվում են բոլոր ժամանակների իսկական պայծառատեսները։ Այդ ոլորտում ամեն բան գրանցվում է և այդ ոլորտում է հենց այսպես ասած ժամանակի մեքենան և նա ով կարող է գիտակցականորեն այնտեղ մուտք գործել կարող է ուղղելով իր միտքը որոշակի ժամանակահատվածի ու տարարածքի վրա տեսնել անցյալի կոնկրետ իրադարձությունները, մարդկանց ու տեղի ունեցող ամեն բան և նաև կարող է տեսնել ապագան, քանզի ապագան մեր իսկ ցանած անցյալի սերմերն են, որոնք արդեն գցվել են հողի մեջ և պետք է անխուսափելիորեն աճեն ամեն սերմը համապատասխան իրեն տեսակի ու ուժի։ Լինում են պահեր երբ մարդ կարողանում է պարզապես թափանցել այդ ոլորտ և զգալ թե հիմա ինչ է կատարվելու և դա հաճախ տեղի է ունենում նուրբ զգացողություն ունեցող մարդկանց մոտ, իսկ պայծառատեսների մոտ դա այդ ոլորտի գիտակցական կամ ավելի վառ տեսքով թափանցելու արդյունք է։ Պայծառատեսական երազներն էլ նույն ոլորտի հետ կապի արդյունք է, որ ունենում է մարդ երբ քնած ժամանակ մարմնական բեռից ազատված շրջում է հոգին այնտեղ։