User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Դեժավյուի բացատրությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեժավյուի բացատրությունը

    Ինքս իմ մեջ սկսում եմ բացահայտել «դեժավյու» ասվածի գաղտնիքը և բացատրությունը: Ճիշտ է, այն միայն իմ կարծիքով է... սակայն....
    Բոլորը գիտեն և կարծում են, որ դեժավյուն դա ռեինկարնացիոն երևույթ է, որը գալիս է նախորդ կյանքից և ոչ մեկ հստակ դրա բացատրությունը չի տվել: Ովքեր չգիտեն՝ ասեմ, որ այն արտացոլվում է այսպես. «առօրյայում լինում են պահեր, որոնք ձեզ ահավոր ծանոթ են թվում և ձեր կարծիքով դրանք մի անգամ էլ են կրկնվել... նույն դիրքը, նույն զրուցակիցը, նույն խոսակցությունը, նույն վայրը և այլն... ինքդ քո մեջ քարանում ես, և մտածում. այսպիսի պահ ինձ մոտ մեկ անգամ էլ է եղել: Ես կասեյի ո՛չ: Ո՛չ մի անգամ էլ ձեզ հետ նման բան չի եղել: Չգիտեմ, ասածս կարողա դատարկաբանություն թվա և ծիծաղի արժանի լինի, սակայն ես կարծում եմ, որ այդ պահերը մենք տեսնում ենք մեր երազում: Այսինքն երազում տեսնում ենք ապագայում կատարվելիք մի պահ, որը արթնանալուց հետո մեր հիշողության մեջ չի մնում որպես երազ....: Մենք դրա մասին նույնիսկ չենք էլ հիշում: Այ իսկ երբ այդ պահը գալիս է իրականում՝ մեզ ծանոթ է թվում այն: Ես սրա բացատրությունը չեմ կարող տալ, քանի որ այն անբացատրելի երևույթ է: Ուղղակի կասեմ մի բան. մենք մեր երազում տեսնում ենք ապագայում կատարվելիքից մի պահ, որը հետագայում կատարվելու ժամանակ մեզ ահավոր ծանոթ է թվում: Եվ մարդկությունը դրանից ելնելով, որոշել է որ դա ռեինկարնացիա է՝ այսինքն հոգու վերամարմնավորում: Ես հերքում եմ այդ փաստը լիովին, որովհետև նախորդ կյանքում դու դժվար թե խոսեիր նույն ընկերոջդ հետ նույն թեմայի շուրջ, հագած լինեի նույն շորը, բռնած լինեիր նույն բաժակը, ընդունած լինեիր նույն դիրքը: Մինչդեռ չի բացառվում, որ նախորդ կյանքում դու կարող է հակառակ սեռի ներկայացուցիչ էլ եղած լինեիր: Այս հանգամանքները հաշվի առնելով, ես հասկանում եմ, որ Դեժավյուն կապել հոգու վերամարմնավորման հետ՝ դա ուղղակի խելքին մոտիկ չէ: Չգիտեմ էլ ինչու եմ բացել այս թեման, չէ՞ որ աշխարհն ինքնին մի մեծ գաղտնիք է և դրա բացահայտումը մարդուն տրված չէ: Բայց ինձ շատ հետաքրքիր է: Գրեք ձեր կարծիքը:

  2. #2
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեժավյուի բացատրությունը

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ասածս կարողա դատարկաբանություն թվա և ծիծաղի արժանի լինի, սակայն ես կարծում եմ, որ այդ պահերը մենք տեսնում ենք մեր երազում: Այսինքն երազում տեսնում ենք ապագայում կատարվելիք մի պահ, որը արթնանալուց հետո մեր հիշողության մեջ չի մնում որպես երազ....: Մենք դրա մասին նույնիսկ չենք էլ հիշում: Այ իսկ երբ այդ պահը գալիս է իրականում՝ մեզ ծանոթ է թվում ...

    Ըհն… Ես դեռ մանկուց էի դրանում համոզված:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  3. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեժավյուի բացատրությունը

    Առաջին անգամ եմ լսում ռեինկարնացիայի վարկածը
    Ես լսել եմ, որ դեժավյուն ուղեղի և հիշողության խաղերն են:
    Ինձ մոտ շատ հաճախ է դա լինում, բայց այդ ժամանակ ինձ թվում է, որ ոչ թե դա արդեն պատահել է, այլ՝ դա տեսել եմ երազումս:

    Ով ինչ ասեց, ինչպես շարժվեց…
    երբ այդպիսի բան է լինում, զգում եմ, որ եղել է արդեն, բայց ցավոք նախօրոք չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Բայց երբ լինում է, կարծես՝ գիտեի արդեն:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #4
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեժավյուի բացատրությունը

    Դե որ ուղեղի հետա կապված էտ հաստատ, մասնավորապես ուղեղի այն հատվածի, որը պատասխանատու է հիշողության համար… Օրինակ մի վարկած էլ ասեմ: Մեկ մեկ ընդունված ինֆորմացիան նախ հասնում է ուղեղի հիշողության բաժին, հետո նոր արաջնային վերլուծող բաժին: Դե մեր ուղեղն էլ վերլուծելուց ասումա վայ դեժավյու:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  5. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեժավյուի բացատրությունը

    ...ինչու են լռում հոգեբանները
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեժավյուի բացատրությունը

    Ճիշտն ասած ես էլ եմ հենց նույն ձև մտածում:
    Մի անգամ նույնիսկ մի քանի տարի առաջ,երազիս ազդեցության տակ հայաթ իջա ու տեսա համարյա նույն պատկերը ինչ երազում էի տեսել:
    Էդ պահը չեմ մոռանա, լիքը փուչիկներ....
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.05.2008, 18:47:

  7. #7
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեժավյուի բացատրությունը

    Ես կարդացել եմ ևս մեկ բացատրություն. ինֆորմացիան սխալմամբ երբեմն գրվում է ուղեղի այն բջիջներում, որոնք պատասխանատու են ʼհինʼ ինֆորմացիայի համար, այսինքն՝ սխալ հասցեով։ Դա է պատճառը, որ նոր ինֆորմացիան ընկալվում է որպես հիշողություն։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •