Հարգելի Մելիք, քանի որ սկսել ես մտքիդ ճկունության հրապարակային ցուցադրումը հետեվապես առանց չարության փորձեմ հիասթափեցնել քեզ:
Նախ "Ուրիշ պարագայում, երևի այլ կերպ պատասխանեի, բայց քանի որ տվյալ դեպքում անիմաստ եմ համարում" այս միռքդ նման է նրան որ ասենք ինչ կլիներ եթե Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը Կատյուշաներ ունենար: եթե ունենար դա կլիներ արդեն ուրիշ պարագա(առարկայական իմաստով կհասկանալ պարագա բառը, եւ չհարցնել թե ինչպիսի պարագա, սափրվելու, լվացքի եւ այլն), իսկ քանի որ չուներ ապա անիմաստ է խոսել դրա մասին, երբ կունենա(ժամանակային առումով քիչ հավանական է եթե ոչ բացառված) ապա թողնել ունենալու պարագային:
Էդ մարդը (գրել էի, որ մեծ կրծիքի չեմ), 100 շեֆ ա փոխել արդեն - ուրեմն ինչքան ինձ հայտնի է Հայաստանում եղել են 3 նախագահներ(չնշել որ եթե նրանցից 2 ապօրինի են ինչու եմ գրում 3), մի տասնյակից ավել վարչապետեր ու մի քանի Սյունյաց մարզպետներ, հետեվապես դրանց մոտավոր գումարը չի հասնում 100-ի նույնիսկ 1 դասարանի աշակերտի հաշվարկներով: Եթե իհարկե չենք ընդունում որ հարեվաններն ու քաղաքի տաքսու վարորդները համարվում են շեֆեր: Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով 100, թե ուղակի մի 0 ավել էիք գրել:
Հայլուրը հաղորդում է պաշտոնական տվյալներ, բայց դուք, կարծեմ, դրանք անհավաստի եք համարում (ի դեպ` ես էլ):
Նախաքննության ու հետաքննության հրապարակված արդյունքները պաշտոնական տվյալներ են համարվում (անկախ անմեղության կանխավարկածից) , բայց դուք որոշ անձանց դեպքում դրանք անհավաստի եք համարում:
Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով որ պաշտոնական տվյալները հավաստի եք համարում, թե ուղակի ձեզ համար հավաստի համարվող աղբյուրների ցանկը նշելիս սխալվել եք: Պաշտոնական աղբյուրներ համարվում են պաշտոնական(միանշանակ օրինական) իշխանության տարբեր մարմինների(մարմին չհասկանալ ուղիղ իմաստով) հրապարակած տեղեկությունները որոնք չեն հակասում պետության օրենքներին ու Սահմանադրությանը: Օրինական իշխանություն ըստ ՀՀ Սահմանադրության(չհարցնել հին թե բարեփոխված) համարվում է համապետական ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեվավորված իշխանությունը(չհարցնել 1996 թ ընտրությունների մասին): Քանի որ նույնիսկ դու, Լեվոնի հանդեպ ունեցած օրգանական ատելությամբ հանդերձ չես հերքի որ նախագահական ընտրությունները( չհարցնել որ, չնայած 1991-ից հետո Հայաստանում չեն եղել նորմալ ընտրություններ) անցել են ոչ արդար ու ոչ էլ ազատ հետովապես օրենքի ու Սահմանադրության կոպիտ խախտումներով օրինական իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբը ու նրանց շահերին ծառայող պետական մարմինների աշխատողների հրապարակած տվյալները չեն կարող համարվել պաշտոնական, լավագույն դեպքում դա կարող է համարվել վարչախմբի պաշտոնական կարծիք: Հետեվաբար ի հիասփաթություն քեզ ոչ ստել եմ ոչ էլ սխալվել, նկատի եմ ունեցել պաշտոնական աղբյուրները բառի ամենաիսկական իմաստով, ի տարբերություն 100 շեֆ վարկածին: Եզրափակեմ որ սա շարադրել եմ քո ճկուն մտքի օրինակով ու նրա հանճարեղ տրամաբանությամբ:
Էջանիշներ