Մեջբերում Kuk-ի խոսքերից
Հստակ պատասխանել չեմ կարող, բայց որքան նկատել եմ «կանգնեք» ձևը հիմնականում օգտագործվում է բառի բուն իմաստով, այսինքն՝ «ոտքի կանգնե՛ք», իսկ «կանգնեցե՛ք» ավելի հաճախ օգտագործվում է «սպասի՛ր», «կա՛նգ առ» իմաստով:
Գուցե՞ նկատի ունես, որ առաջին ձևը ավելի, ոնց ասեմ, հրամայական է, իսկ երկրորդը ավելի շատ խնդրանք/խորհուրդ:

Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
Իսկ ««Սարոյան եղբայրները»–ում» ձևը սխալ է այն պատճառով, որ «ը»–ից հետո «–ում»–ը բոլորովին բարեհունչ չէ, նման ոչ սահուն հնչյունային միացությունը հայերենում չի կարող ընդունելի լինել։
Գիտեի որ այս օրիանկը լավը չի, սա էլ ապացույց
Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից
Ու մեկ էլ, ինչպես է ճիշտ գրել "Սարոյան եղբայրները"-ում, թե՞ "Սարոյան եղբայրներում", երկրորդի վրա եմ կասկածում, բայց դե վստահ լինել, իհարկե, չեմ կարող:
(սրա մասին մի քիչ մանրամասն, եթե կարող եք, որովհետև բերված օրինակում հոդը առաջին դեպքում, իհարկե, խանգարում է, բայց երբեմն առաջինը բավականին ճիշտ է թվում):
Ինձ հետաքրքիր է ընդհանուր դեպքում կա՞ ինչ-որ կանոն չակերտների մեջ վերջավորությունը տանել/չտանելու մասին, թե չէ, այդ գծիկով ձևը միշտ ինչ-որ անբնական/ոչ հայերեն է թվում ինձ:
Ուզում եմ ասել, եթե կանոն կա, ոչինչ, թող հոդերի դեպքում բացառություն անենք:
Ի դեպ, օրինակ, հիշեցի, վերջերս եմ իմացել, որ սխալ է հապավումներից հետո վերջավորություններ կցելը: (ճիշտ եմ իմացել չէ՞ )