Գլխում միշտ կա այն , որի մասին մենք չգիտենք : Ենթագիտակցությունը մերթ առաջ է անցնում , մերթ շատ ետ է մնում գիտակցությունից : Նա ունի իր տրամաբանությունը : մենք միշտ ենթագիտակցորեն տեսնում ենք ինքներս մեզ : Դա մեր մեջ միշտ կա :
Ենթագիտակցորեն անհանգստանում ենք ապագայի համար , երբ դեռ դրա համար կարծես հիմք չկա , ենթարկվում արգելված հակումների , նկատում ենք իրերի մի ողջ զանգված , ինչ-որ բան կասկածում , կառուցում և անիրագործելի , և միանգամայն իրական պլաններ :
Իսկ ի՞նչ է գիտակցությունը : Գիտակցություն… Դա միջմարդկային կաղապարների անհամար բազմություն է , որը , տպավորվելով ուղեղում , առաջացնում է զգացումներ և ցանկություններ , մտքեր և դատողություններ , վճիռներ ու արարքներ , իսկ մենք դրանք մերն ենք համարում :
Անհայտ է ինչքան զգացումներ , կռահումներ , գաղափարներ են ապրում ,ննջում և հանգչում մեր մեջ , այդպես էլ մնալով <<փակ >> , չհասնելով <<վերևին>> :Այս կամ այն պատկերացման , զգացումի , մտքի և այլնի << կյանքի>> ժամանակը գիտակցությամբ որոշելը հեշտ է , ենթագիտակցության մեջ այդ ժամանակը որոշված չէ .և անցյալի արձագանքը , և ապագայի ուրվագիծը նրա մեջ շարժվում են կարծես թե խարխլված , կախույթային վիճակով , առանց փոխադարձ կապի և այդ պատճառով էլ երբեք չի կարելի լիովին հավատացած լինել`ինչ կա այնտեղ և ինչ չկա …
Մոտավորապես այսպես կարելի է աստիճանավորել բացարձակ անգիտակցության մակարդակից մինչև լիովին գիտակցականությունը : Անորոշ են սահմանները . անգիտակցականությունը <<վերև>> և գիտակցականության <<ներքևը>> և միշտ իրար մեջ են անցնում և երբեմն պարզապես անհնար է լինում ասել , թե ինպես է գործում մարդը` գիտակցաբա՞ր , թե՞ ենթագիտակցորեն:
Պարզ օրինակ`
Գնում ենք տուն , բարձրանում աստիճաններով , մոտենում դռանը…Անհրաժեշտ բանալին արդեն մեր ձեռքին է . ինչպես այն հայտնվեց , չնկատեցինք , դա եղել է ինքնին , գիտակցությունը միայն նշել է արդյունքը `ահա բանալին :Երբեմն չգիտակցելով , մտածմունքի մեջ բացում ենք դուռը , մտնում սենյակ, վառում լույսը , հանում վերարկուն …Մեր մեջ փակված այդ հսկա ու անհանգիստ ոլորտի գոյության մասին իմացել են անհիշելի ժամանակներից , բայց մինչև հիմա չկա որոշակի սահմանում :
Չկա ոչինչ ենթագիտակցական , որ հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել , և չկա ոչինչ գիտակցական , որ հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ :
Իսկ դուք ինչպե՞ս կբացատրեք այս երկու ոլորտները , ինչպե՞ս տարբերել մեկը մյուսից :
Կներեք մի-քիչ երկար ստացվեց…![]()
Էջանիշներ