User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Գլխում միշտ կա այն , որի մասին մենք չգիտենք : Ենթագիտակցությունը մերթ առաջ է անցնում , մերթ շատ ետ է մնում գիտակցությունից : Նա ունի իր տրամաբանությունը : մենք միշտ ենթագիտակցորեն տեսնում ենք ինքներս մեզ : Դա մեր մեջ միշտ կա :
    Ենթագիտակցորեն անհանգստանում ենք ապագայի համար , երբ դեռ դրա համար կարծես հիմք չկա , ենթարկվում արգելված հակումների , նկատում ենք իրերի մի ողջ զանգված , ինչ-որ բան կասկածում , կառուցում և անիրագործելի , և միանգամայն իրական պլաններ :
    Իսկ ի՞նչ է գիտակցությունը : Գիտակցություն… Դա միջմարդկային կաղապարների անհամար բազմություն է , որը , տպավորվելով ուղեղում , առաջացնում է զգացումներ և ցանկություններ , մտքեր և դատողություններ , վճիռներ ու արարքներ , իսկ մենք դրանք մերն ենք համարում :
    Անհայտ է ինչքան զգացումներ , կռահումներ , գաղափարներ են ապրում ,ննջում և հանգչում մեր մեջ , այդպես էլ մնալով <<փակ >> , չհասնելով <<վերևին>> :Այս կամ այն պատկերացման , զգացումի , մտքի և այլնի << կյանքի>> ժամանակը գիտակցությամբ որոշելը հեշտ է , ենթագիտակցության մեջ այդ ժամանակը որոշված չէ .և անցյալի արձագանքը , և ապագայի ուրվագիծը նրա մեջ շարժվում են կարծես թե խարխլված , կախույթային վիճակով , առանց փոխադարձ կապի և այդ պատճառով էլ երբեք չի կարելի լիովին հավատացած լինել`ինչ կա այնտեղ և ինչ չկա …
    Մոտավորապես այսպես կարելի է աստիճանավորել բացարձակ անգիտակցության մակարդակից մինչև լիովին գիտակցականությունը : Անորոշ են սահմանները . անգիտակցականությունը <<վերև>> և գիտակցականության <<ներքևը>> և միշտ իրար մեջ են անցնում և երբեմն պարզապես անհնար է լինում ասել , թե ինպես է գործում մարդը` գիտակցաբա՞ր , թե՞ ենթագիտակցորեն:
    Պարզ օրինակ`
    Գնում ենք տուն , բարձրանում աստիճաններով , մոտենում դռանը…Անհրաժեշտ բանալին արդեն մեր ձեռքին է . ինչպես այն հայտնվեց , չնկատեցինք , դա եղել է ինքնին , գիտակցությունը միայն նշել է արդյունքը `ահա բանալին :Երբեմն չգիտակցելով , մտածմունքի մեջ բացում ենք դուռը , մտնում սենյակ, վառում լույսը , հանում վերարկուն …Մեր մեջ փակված այդ հսկա ու անհանգիստ ոլորտի գոյության մասին իմացել են անհիշելի ժամանակներից , բայց մինչև հիմա չկա որոշակի սահմանում :
    Չկա ոչինչ ենթագիտակցական , որ հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել , և չկա ոչինչ գիտակցական , որ հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ :
    Իսկ դուք ինչպե՞ս կբացատրեք այս երկու ոլորտները , ինչպե՞ս տարբերել մեկը մյուսից :

    Կներեք մի-քիչ երկար ստացվեց
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 27.04.2008, 22:38:
    Чеширский КотЭ

  2. #2
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից
    Իսկ դուք ինչպե՞ս կբացատրեք այս երկու ոլորտները , ինչպե՞ս տարբերել մեկը մյուսից :
    Տարբերելը շատ հեշտ է՝ այն ամենը ինչ դու գիտես գիտակցություն է, մնացածը ենթագիտակցությունը:

    Իսկ եթե լուրջ
    Հենց քո բերած օրինակներում ենթագիտակցությունը, ասենք, զբաղվում է այնպիսի գործերով (բավականին պատասխանատու), որոնք հեշտ և պետք էր ավտոմատացնել, ու մեկ էլ զերծ է թողնում քեզ սխալներից:

    Մի քիչ խորանամ (լրջանամ ու մեծացնեմ սխալվելուս հավանականությունը )
    Ժամանակին (մի 2 տարի առաջ) մի վեճից հետո (այն մասին թե ինչքանով է 5 զգայարաններից եկող ինֆորմացիան բավարար կողմնորոշվելու ու աշխարհը ընկալելու համար)սկսեցի մարդու ուղեղի նկատմամբ օգտագործել համակարգչային տերմինոլոգիա, ասենք ենթագիտակցությունը՝ օպերացիոն համակարգն ա, իսկ մեր գիտակցությանը (ծրագրին) հասու են միայն սիստեմային ֆունկցիաները, բայց սրա մասին դեռ չխոսեմ, որովհետև բոլորը չէ, որ պարտավոր են հասկանալ դա (համ էլ որիշ կարգին օրինակ դեռ չեմ հիշում ):

    Հետաքրքիր փաստ՝

    Ապացուցել են (կասկածում եմ, որ գիտնականները), որ, երբ մարդկանց տալիս են տրամաբանական խնդիր, նրանք ումից պահանջում են բարձրաձայն պատմել լուծման ընթացքը ավելի դանդաղ են լուծում, քան նրանք որոնց թույլ է տրվում լուծել "սուս-ու-փուս", չնայած վերջիններս միանգամից դժվարությամբ են պատասխանում թե ինչպես եկան այդ եզրակացության, այսինքն՝ երկրորդ դեպքում ենթագիտակցությունը արագ լուծում է ու տալիս պատասխանը, երկրորդում՝ գիտակցությունը խանգարում է իր փորձերով խառնվել :

    Հիմա իմ հարցերը (ասա՛, կարծես թե մի բան ասեցի, որ հարց եմ տալիս)

    Ինչո՞ւ է թեման կոչվում "Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց..."

    Էս թեման ընդհանրապես սրա՞ մասին էր, չէ՞:

    .
    .
    .
    .
    Հ.Գ.
    Ինչի մասին էլ լիներ էս թեման, մեկ ա իմ գրառումն էլ մեծ ստացվեց:

  3. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Ինչո՞ւ է թեման կոչվում "Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց..."
    Հոգեբանական քայլ էր , որպեսզի մարդիկ , տեսնելով երկար- բարակ գրվածքը , չզլանան , կարդան՝ հույսեր փայփայելով , որ վերջում գոնե կխոսվի կանացի տրամաբանության մասին ...
    Чеширский КотЭ

  4. #4
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Հոգեբանական քայլ էր
    Հիմա ստացվում ա ես բռնվա՞
    Չնայած կարդaլով մտածել էի ընդհանրապես տրամաբանության մասին ա, պարզապես ուզեցել էիր մի քիչ, ոնց ասեմ, գեղարվեստականացնել, պարզվեց` չէ

  5. #5
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Հետաքրքիր փաստ՝
    Ապացուցել են (կասկածում եմ, որ գիտնականները), որ, երբ մարդկանց տալիս են տրամաբանական խնդիր, նրանք ումից պահանջում են բարձրաձայն պատմել լուծման ընթացքը ավելի դանդաղ են լուծում, քան նրանք որոնց թույլ է տրվում լուծել "սուս-ու-փուս", չնայած վերջիններս միանգամից դժվարությամբ են պատասխանում թե ինչպես եկան այդ եզրակացության, այսինքն՝ երկրորդ դեպքում ենթագիտակցությունը արագ լուծում է ու տալիս պատասխանը, երկրորդում՝ գիտակցությունը խանգարում է իր փորձերով խառնվել :
    Իմ մոտ էլ է տենց,կարծեմ , երբ մարդը ինչ որ բանի մասին է մտածում կամ խնդիր լուծում , ապա խնդիրը ավեի շուտ լուծվում է , երբ նա չի շարժվում , հանգիստ նստած է , աշխատում է միայն ուղեղը...
    Եվս մի հետաքրքիր փաստ
    Ձեզ հանձնարարել են քննել ինչ-որ պրոբլեմ <<Լավ , ես կմտածեմ>> ,- ասում եք և , ինչպես հաճախ է պատահում , կարծես ամեն ինչ մոռանալով , մտածելը հետաձգում եք անորոշ ժամանակով : Որոշ ժամանակ անց հանկարծ պրոբլեմը ձեր ուղեղում հայտնվում է ինքնըստինքյան , այն համարյա բոլոր մանրամասներով պարզ է , որոշումը պատրաստ է ՝ պրոբլեմի լուծումը գտնված է : Նշանակում է, մեր մեջ ենթագիտակցական կենտրոնացում է եղել : Այսինքն այն լուծվել է մեր ուղեղում , բայց իրեն զգացնել չի տվել :Միայն թե ինքներս ուղղակի կամ անուղղակի համոզված ենք , որ այդ եղել է , կա , կլիինի...


    Հիմա ստացվում ա ես բռնվա՞
    Չնայած կարդալով մտածել էի ընդհանրապես տրամաբանության մասին ա, պարզապես ուզեցել էիր մի քիչ, ոնց ասեմ, գեղարվեստականացնել, պարզվեց` չէ
    Կիսով չափ այդպես է
    Чеширский КотЭ

  6. #6
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Քանի որ, թեման ենթագիտակցության մասին է՝

    Փաստ իմ կյանքից (հիմա լիքը գաղտնիքներ կպատմեմ )
    Նկատել ե՞ք, որ գլխի/մարմնի դիրքը փոխելուց այն ինչ տեսնում եք (տեսադաշտը) չի փոխվում. այսինքն կարող եք օրինակ գլուխը թեքել ու այդպես շարունակել անել գործը առանց զգալու (ոչ թե ոնց որ համակարգչային խաղերում՝ նկարը "փախնում" է դիրքը ոխելուց):

    Չի ստացվո՞ւմ, որ մենք ոչ թե պարզապես տեսնու մենք առարկաները այլ ունենք ուղեղում դրանց մոդելը (երևի վեստիբյուլար (հայերեն չգիտե՞ք սա) համակարքի շնորհիվ ), ու ողջ այդ գործը ենթի վրա է:

    *e}|{uka*, խնդրում եմ, թեմային մի ուղղություն տուր, թե չէ էս օրինակներով հեռու չենք էթա:

    <էլի օֆֆտօպ>
    Կիսով չափ այդպես է
    Ո՞ր կեսով՝ որ բռնվա թե, որ գեղեցկացրել ես
    </էլի օֆֆտօպ>

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ օրինակ`
    Գնում ենք տուն , բարձրանում աստիճաններով , մոտենում դռանը…Անհրաժեշտ բանալին արդեն մեր ձեռքին է . ինչպես այն հայտնվեց , չնկատեցինք , դա եղել է ինքնին , գիտակցությունը միայն նշել է արդյունքը `ահա բանալին :Երբեմն չգիտակցելով , մտածմունքի մեջ բացում ենք դուռը , մտնում սենյակ, վառում լույսը , հանում վերարկուն …Մեր մեջ փակված այդ հսկա ու անհանգիստ ոլորտի գոյության մասին իմացել են անհիշելի ժամանակներից , բայց մինչև հիմա չկա որոշակի սահմանում :
    [
    Կարծես թե ձեր բերած օրինակը հստակ անվանում ունի ` conditioned reflex
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  2. Տղամարդկանց հիասթափությունները
    Հեղինակ՝ գյումրեցի աղջիկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 193
    Վերջինը: 29.11.2012, 18:04
  3. Ամենասիրելի կանացի կինոկերպարը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.10.2010, 08:20
  4. Լողանանք տղամարդավարի/կանացի
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 25
    Վերջինը: 30.01.2008, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •