User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ամենասիրելի կանացի կինոկերպարը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամենասիրելի կանացի կինոկերպարը

    Կանայք եւ տղամարդիկ կինոյում իրենց ներդրումը տարբեր ձևով են ունեցել. եթե տղամարդիկ աչքի են ընկել իրենց մուսկուլների ծավալով, ուժով, քաջությամբ, արյունլվա վիճակով կռիվը շարունակելու ունակությամբ, սեփական վերքերը կրակով դեզինֆեկցիա անելով, պայթյունից առաջացած կրակների առաջով վազելով...

    Իսկ կանա՜յք

    Հիմա կտեսնենք, թե ինչ կերպարներ են կերտել կանայք կինոյում. մայրեր, սիրուհիներ, գլամուռնի հերոսուհիներ, մռութիկներ

    ---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:53 ----------



    Վիվիեն Լի /Vivien Leigh/, նույն ինքը՝ Քամուց Քշվածների Սքարլեթը /Gone with the Wind, 1939, ռեժ. Վ. Ֆլեմինգ/:
    Աչքի ընկնելով թե՛ իր գեղեցկությամբ, թե՛ գրավչությամբ, Վիվիենը կարողացել է այնպիսի հզոր ու խարիզմատիկ կերպար ստեղծել, որ մինչև հիմա ֆիլմը դիտում ու սիրում են ամբողջ աշխարհով: Իր մարմնավորած Սքարլեթը՝ խելահեղ, քմահաճ, ուժեղ ու չարաճճի, բայց միևնույն ժամանակ՝ կանացի՝ իր բոլոր կապրիզներով ու կանանց բնորոշ թուլություններով, անտարբեր չի թողնում ոչ կանանց, որ տղամարդկանց: Կանայք երազում են նմանվել նրան, տղամարդիկ՝ տիրել:
    Ըստ անձնական Կուռքաչափի ցուցմունքի՝ Վիվիենին շնորհում եմ 10 բալ, հնարավոր 10ից:


    ---------- Ավելացվել է՝ 17:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------

    Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը ՝ Դուք նամակ ունեք /You've Got Mail, 1998, Ռեժ. Նորա Էֆրոն/ եւ գլխավոր դերում՝ Մեգ Ռայան:



    Մեգ Ռայանը, չնայած, որ որոշ դեպքերում նրան այնքան էլ չեմ սիրում, հիրավի հանդիսանում է Հոլիվուդի ամենննամռութ կանանցից մեկը: Նրա մարմնաորած կերպարները ֆանտաստիկ կանացի, ռոմանտիկ ու նրբազգաց են: Իսկ այս ֆիլմում նա "խփում է բոլոր ռեկորդները":
    Ֆիլմում Մեգ Ռայանը խաղում է մի կնոջ, ով երազում է գտնել իր ասպետին, ով հավատում է իդեալներին, սիրում ու հարգում է իր մռութ խանութում աշխատող մարդկանց ու ընդհանրապես... Առաջացնում է սիրելու, փաղաքշելու, պաշտպանելու ցանկություն տղամարդկանց մոտ...
    Այնքան բաց, անկեղծ ու կենսուրախ...
    Փոքրի արքայադուստր, որ երբեք չի մեծանա....

    Մեգ Ռայան, ըստ անձնական Կուռքաչափի՝ 9- իր ֆանտաստիկ նրբության համար:

    ---------- Ավելացվել է՝ 17:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:14 ----------

    Մերիլ Սթրիփ, նրա աչքերի արտահայտությունից, նրա կեցվածքից, ամեն ժեստից երևում է, որ նա ուժեղ կին է:





    Սիրում եմ նրա բոլոր դերերը, բոլոր կերպարները: Նա միանշանակ ունիկալ կերպար է ներկայացնում կինոյում՝ շաաա՜տ տարբեր դերերում... Սիրուհի, մայր /ով թողնում է իր զավակին/, դժբախտ կին, դեսպանատան աշխատակցի կին , ՁԻԱՀ-ով հիվանդի նախկին կին...

    Ամենից շատն ինձ գրավում է իր կերպարի մեջ այն, որ նա միշտ խաղում է ուժեղ կանանց, ովքեր արտաքնապես ուժեղ են, դիմակայում են կյանքի հազարավոր դժվարությունների ու դժբախտությունների, բայց միևնույն ժամանակ երևում է նրանց ներքին փխրունությունը, սիրո ու երջանկության ցանկությունը, ներքին տառապանքը:

    Այդ առումով իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է Աֆրիկայից դուրս /Out of Africa, 1985 Ռեժ. Սիդնի Փոլաք/, որտեղ Մերիլ Սթրիփը խաղում է Աֆրիկայում միայնակ մնացած՝ ամուսնուն չսպասող ու սիրեկանին սպասող կնոջ, դրանից բխող բոլոր երջանիկ ու դժբախտ հանգամանքներով...
    Մերիլ Սթրիփ եւ քո՝ Կարեն Բլիքսեն, սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, 10 միավոր ըստ անձնական Կուռքաչափի...

    ---------- Ավելացվել է՝ 17:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:32 ----------

    Ջուլիա Ռոբերթսը ու նրա թեթևաբարո Կռաստոկան


    Անշուշտ, Ջուլիա Ռոբերտսը շատ ավելի հաջող ֆիլմեր ունի /Միայն Էրին Բրոկովիչն 2000թ, Խորթ Մայրը 1998, Ֆլեթլայներսը 1990թ, ու Մեռնել Երիտասարդ 1991/, բայց անշուշտ, Pretty Woman /նույն ինքը՝ Կռասոտկա / առաջիններից էր թեթև կոմեդիաների, մելոդրամաների մեջ, իհարկե առաջին ու վերջին պատմությունը չէռ մոխրոտիկների մասին, բայց Ջուլիա Ռոբերտսի անզուգական ժպիտը, միամիտ ու բաց սիրտը արեցին իրենց "սև գործը":

    Ջուլիա Կռասոտկա Ռոբերտս, անձնական Կուռքաչափով 8 միավոր, ամենամիամիտ ու համարձակ կերպարի համար, ով չի վախենում կիսամերկ մտնել բարձրակարգ հյուրանոց, թողնել անկուլտուրական աղջկա սովորությունները ու թրջել օպերայի աթոռները Մադամ Բատերֆլյաից հուզվելու պատճառով
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 21.10.2010, 17:01:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.10.2010), ivy (21.10.2010), Jarre (22.10.2010), Kita (21.10.2010), Smokie (21.10.2010), Yeghoyan (21.10.2010), Yellow Raven (21.10.2010), Yevuk (21.10.2010), Ամպ (21.10.2010), Արևածագ (21.10.2010), Դեկադա (21.10.2010), Լուսաբեր (21.10.2010), Հայկօ (21.10.2010), Հայուհի (21.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր ամենասիրելի ալբոմները
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 07.04.2014, 20:56
  2. Իսկ ո՞րն է քո ամենասիրելի տորԾիկը...
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 41
    Վերջինը: 24.08.2013, 15:37
  3. Տան իմ ամենասիրելի անկյունը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.11.2012, 01:00
  4. Գրառումներ: 54
    Վերջինը: 26.04.2011, 09:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •