Վա~յ, էստեղ ինձ հիշե~լ են
Շնորհակալ եմ լավ խոսքերի համար... անունս էլ` Սեդա
Քեզ Բարեկենդանի ամանակ, ցավոք, չհասցրեցի ճանաչել, բայց դե համեստությունդ նույնիսկ հեռվից հեռու զգացվում էր![]()
չէ, ներեցեք, բայց էս ձմեռ-գարուն հանդիպումների (թե´ ընդհանուր, թե´ անհատական, թե´ պատահական) ընթացքում էնքա~ն շատ ակումբցիների հետ եմ ծանոթացել, որ չեմ կարող գրել... իսկապես... մենակ գիտեմ, որ շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ բոլորի հետ էլ! իհարկե կան մարդիկ, ովքեր ավելի հարազատ դարձան, կան, որ դեռ պարզապես Ինտերնետի ծանոթներ ենք, բայց բոլորն էլ լավն են...
իսկ որպես առաջին տպավորություն երևի ամենաշատը զարմացա Գալաթին հանդիպելիս, որովհետև գրառումներից դատելով` թափով-բոյով աղջիկ էի պատկերացնում, որ հենց մեկը բան ասի, միանգամից պատասխանը ստանապարզվեց պուճուր-փխրուն աղջիկ է, բայց դե մեկ է, հենց մեկը բան ասի, հաստատ պատասխանը կստանա
![]()
![]()
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Վայ Հայկ ջան, ես էլ ուզում էի գրեմ առաջին տպավորությունս բոլորի մասին, ում որ տեսել եմ, բայց կսկսեմ քեզանից![]()
Ուրեմն սեղանի շուրջ նստած էինք (Լիլիթի ծնունդին) ու դու քանի որ մեր շարքի վրա էիր, քեզ լավ չէի նկատել, չէիր երևում։ Մեկ էլ հանկարծ տեսա նոր դեմք, Բագրատին հարցրեցի, ասեց Werewulf-ն ա։ Ասեցի վաաայ, էս ինչ լավն ա)) Էնքան հարազատ դեմք ունես, որ հետո սկսեցի հետդ խոսել, արդեն ոնց որ հազար տարվա ծանոթ լինեինք։ Դե լավն են էլի Բրյուսովի էրեխեքը, ինչ ուզում ես ասա
![]()
Լավ, հիմա անցնեմ մյուսներին։ Բնականաբար սկսեմ ընկերուհուցս։ Լիլիթի(Galatea) հետ icq-ով էինք շփվում (կյանքումս առաջին դեպքն էր, որ աղջկա հետ ծանոթանամ ինտերնետով ու հետո նոր հանդիպեմ) Իրա ծնունդին ես ամենաշուտն էի հասել, զանգեցի, ասեց Անն ջան սպասի, առևտուր ենք անում, կգանք։ Մի 15 րոպե կանգնեցի, մի հատ կատու կար էդտեղ փողոցային, իրա հետ մի քիչ զրուցեցի, մինչև եկան։ Դե միանգամից ճանաչեցի, ու էլի տենց, ոնց որ հազար տարվա ընկերուհիս էր։ Աշխույժ, շփվող, ներվերիդ վրա չազդող մարդ, ինչ ասեմ։ Շատ լավն ա Լիլոն, մի խոսքով։
Լիլիթը Երվանդի հետ էր։ Երվանդին էլ շատ սիրեցի միանգամից։ Երեխեք, հիմա կասեք սաղին միանգամից շատ ես սիրել, ուղղակի երևի էդտեղ եղբորս ֆակտորը կա, քանի որ ինքը բոլորին արդեն գիտեր, ու ամեն հանդիպումից հետո որ գալիս էր, ասում էի պատմի, ով կար, ով ինչ ձևի էր, իմ մոտ արդեն ձևավորված էր էդ պատկերացումը մոտավոր բոլորի մասին։ Մի խոսքով Երոն էլ էր շատ լավը ու շատ բարի։ Ճակատին գրված ա. «Մարդ, որին կարող ես վստահել»։
Հետո եկավ Բյուրը։ Իրա գրածներից ու նկարներից ավելի ուրիշ կարծիք ունեի իր մասին։ Ավելի հասուն, մեծ, բայց որ եկավ, տեսա փոքրիկ աղջնակ ա, շատ լավ աչուկներով ու զարմացա, որ էդքան մեծի տեղ էի իրեն դրել իրեն միշտ։
Երկնայինն էլ էր շատ լավը, իսկական երկնային![]()
Նորոյին դե ճանաչում էի, Նորոյի Լապտերիկը հեքիաթի միջի լապտերիկի էր նման։ Մանկական հեքիաթ ֆիլմեր են լինում, իսկական ոնց որ դրանց միջից իջած լիներ։
Գոռը լավն էր, այ իրա հետ ես վատ էի մինչև հանդիպելս, թշնամական զգացմունքներ էի անգամ տածում, որովհետև մի անգամ Ծեծը դաստիարակության միջոց թեմայում ինքը տափակավարի էր ընդունել իմ գրածը ու գրել էր, որ մեղք են իմ ծնողները, որ էդ ձևի աղջիկ ունեն, նման մի բան, հաստատ չեմ հիշում բառերըԲագրատին ասում էի՝ գալու եմ դրա գլուխը ջարդեմ
Բայց էդ օրը Գոռին շատ սիրեցի, հատկապես որպես տաղանդավոր դաշնակահար
![]()
Կակտուսիկն ու Փիլոն էլ էին շատ լավը, շատ չշփվեցի հետները, բայց զգացի, որ շատ լավն են։
Արշակին մի տեսակ ոնց որ ճանաչեի էլի հազար տարի։ Դրա համար մոտս առանձնապես էմոցիաներ չառաջացան։ Մենք նույն թաղից ենք, ու մեր թաղում եթե մեկը ռաբիզ դեմք չունի, հաստատ ճանաչում ես, որովհետև նկատում ես անպայման, որպես օտար մարմին։))))))))) Երթուղայիններում Արշակին բազմիցս տեսել եմ, դրա համար մի տեսակ վաղուց էի ճանաչում
Child-ը էնքան լավ դեմք ուներ, որ ծանոթացրին, ասին էս էլ Չայլդն ա, չկարողացա ինձ զսպեմ, ասեցի վուուույ, էս ինչ լավն աԿարծում եմ այսքանով ամեն ինչ ասված է։
Ում որ չեմ հիշել, թող չնեղանա, հետո կհիշեմ կգրեմ։
When life gives you lemons, make lemonade
Սասունին ես մոռացել, ու կարծեմ արդեն հասցրել է նեղանալ:
Varduhi-ն ֆորումում շատ շուտվանից էի նկատել... Միշտ հավեսով գրառումներ էր կատարում, իրար հետ վարկանիշներով էինք փոխանակվում.... Ամեն օր Գալաթեային հարցնում էի, թե էս աղջիկը ով է? Հանդիպումներին գալիս է? Դե, Գալաթեան էլ ամեն ինչ իմանալով, ինձ ոչինչ չէր ասում, ասում էր, հա շատ լավ աղջիկ է, մնա մի օր կտեսնես:
Ու տեսա.... Իրոք, իմ մոտ էլ էնպիսի տպավորություն էր, որ իրար հազար տարի ճանաչել էինք....Բայց Աննայի մեջ մի բան շատ դուր եկավ, էն որ ինքը իրականում էլ է այնպիսի շփվող, անկեղծ ու համեստ աձնավորություն, ինչպիսին որ ֆորումում է:
Իսկ հանդիպելուց հետո արդեն մի քանի անգամ հասցրել եմ Աննայի փողոցում պատահաբար տեսնել![]()
I may be paranoid but no android!
Վաաաաաաայ, քոռանամ եեեեեեես, Սասունիս եմ մոռացել։ Վաաայ, Սասունը շատ լավն ա, իսկական փոքրիկ իշխանՇաաատ եմ սիրում քեզ, Սասուն ջան։ Լրիվ անկեղծ եմ ասում
Տաքություն ունեմ, հիվանդ մեռնում եմ, նենց որ ըմբռնումով մոտեցեք, էրեխեք ջան։
Վերջին խմբագրող՝ Ariadna: 16.04.2008, 11:23:
When life gives you lemons, make lemonade
Հետս ոչ թե Ուլուանան, այլ մյուս քույրս էր՝ Շուշանը (ֆորումում՝ sh_joy)։ Ճիշտ ես հասկացել՝ երկվորյակ ենք։
Իսկ Ակումբի ո՞ր նկարիս եմ նման։ Ավատարիս միջի տղու(ես չեմ), թե հենց իմ ինչ–որ լուսանկարի։
Ի դեպ, Gjuk–ն էլ ուրախ, աշխույժ, սիրունիկ աղջնակ է։
Որ ճիշտն ասեմ, ես քեզ չեմ հիշում երկաթուղայիններից։Չնայած ինձ մոտ էլ նախկինում ճանաչելու էդ զգացողությունը մի քիչ կար։
Իսկ Լիլիթի ծնունդից տպավորությունս՝ դե Բգոյի քույրը ո՞նց կարող էր լավը չլինել։(մի քիչ քյարթուական ստացվեց
)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Շարունակություն
Varduhi - Աս'կայով ահագին շփվել էինք մինչև հանդիպումը: Լավ տպավորություններ ունեի: Ծնունդիս օրը հասկացա, որ սխալվել եմ: ինքը լավը չի...ՇԱՏ լավնա:
Ահավոր պոզիտիվ, տեղով ժպիտ ու բարեհոգություն: Բա հումորը~...ուխխ..բա ճաշակը~~ .. իր ճաշակի վառ ապացույցը ձախ թևիցս գրեթե չբացակայող գժոտ ապարանջաննա
Անուլ, Ուտե~մ
Ձայնալար - Չեմ սիրել սկզբում...մի տեսակ ռաբիզի տպավորություն էր թողնում
Բայց որ Ազատության հրապարակում տեսա~~...վույի~...հետո ծնունդիս օրը հաստատվեց էդ օրվա տպավորությունս..
Բարություն ճառագող, խորամանկ ժպիտով ու հայացքով մի հատ դեմք պստո: Իր ներկայությամբ տխրել չի լինում
Բա ծիծաղը~..ուծյու~
Սերխիո - Էլի չէի սիրում սկզբում...անլուրջ մարդու տպավորություն էր թողել, ինքը գիտի` ինչու:
Բայց հետո հանդիպում առ հանդիպում շատ փոխվեց կարծիքս...Պետրոսն էն մարկանցիցա, որ ապրումա էս պրինցիպով` "Ապրիր ու ուրիշներին թող ապրել": Շատ բարի մարդա ու կարծում եմ` կյանքի դժվարություններն իրեն չեն չարացնում: Հակառակը` ավելի հանդուրժող ու բարեհոգի են դարձնում:
Իր բաց ու անկեղծ ժպիտն եմ շատ սիրում
Վերվուլֆս - Հայկին դե վաղուց գիտեմ: Դեռ ՄայՀայաստանից: Ինձ վրա շատ լուրջ, ծանրակշիռ ու իր մասին մեծ կարծիք ունեցող մարդու տպավորություն էր թողել ամենասկզբում: Բայց որ հանդիպեցինք, հասկացա, որ սխալվել եմ:
Կատակասեր, բարի, կենսուրախ լենաԳանցի: Կյանքից իսկական հաճույքա ստանում ինքը: Ու շատ ջենտլմենա: Ու ընկերասեր:
Ուծյու~
Ուրվական - Մի պահ լավ չէինք իրար հետՉէի սիրում...Բայց մեկը կար(ուտե~մ
)` ականջիս տակ հա ասում էր, որ Գոռը լավնա ...
Ախր ճիշտ էր է ասում: Գոռի մեջ ինչ-որ խաղաղեցնող, հանգիստ էներգետիկա կա.. երեկ եմ զգացել ... ու շատ լավ ժպիտ ունի: Ուրախ եմ, որ սխալվել էի: Շատ եմ սիրում
Շարունակելի
Վերջին խմբագրող՝ Moon: 16.04.2008, 19:17: Պատճառ: Գրառման ավելացում
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
սկսենք սկզբից
Բյուրակն դե Բյուրի հետ շատ վաղուց ենք ծանոթացել չատում... մի աղջիկ էր նստած ու ինչ-որ բաներ էր գրում. ես էլ խոսում էի ու ինքը ինձ ահաոր խանգարում էր![]()
էնքան նեռվերիս ազդեց սկսեցի կարդալ ինչ ա գրում.. սկզբից ուղղակի հետաքրքրեց քանի որ հետաքրքիր բառեր էին, հետո ընտացքում հասկացա որ [Alanis Morisette է... իսկ ռեալում երբ Բյուրին տեսա առաջին միտքս էր "գիժ ա!!! իսկական իմ նման", հետագայում դարձավ իմ մտերիմներից, հարազատներից մեկը .. հիմա այսիքյուում նստած է ու հետս չի խոսում.. Էհ Բյուր կարոտել եմ քեզ
Chuk Արտակին որ տեսա մտածեցի որ չափից դուրս համեստ է! Մտածեցի որ դժվար թե իր հետ ընկերանամ, շատ պաշտոնական էր շպվում մարդկանց հետ.Հետագայում պարզվեց որ դա ընդամենը տպաորություն էր. Հենց առաջին հայացքից շատ բարի մարդ է երևացել. Նա ել հիմա այսիքյուում նստած է ու հետս չի խոսում ... երևի զբաղված է
Artgeo նրա հետ էլ եմ չատով ծանոթացել բավականին վաղուց, սուիցիդալ մտքեր էր արտահայտում, երբ հանդիպեցինք ինքը ինձ այնքան պոզիտիվ, հումորով ու հավեսով մարդ թվաց, որ մտածեցի "էս մարդը տխրել է՞լ է կարող" պարզվեց որ շատ զգայուն մարդ է, չնայած ցույց չի տալիս.. առաջին միտքը որ ծագեցի գլխումս "իսկական վիննի պուխն է` փափուկ, մռուտ, ջրիկ ու հավեսով" նա էլ ի դեպ հիմա այսիքյուում նստած է ու հետս չի խոսում.. երևի նա էլ է զբաղված
impression Լիլը սկզբից ինձ վրա տողեց շատ կատաղած ու ագռեսիվ աղջկա տպաորություն ( ռեալում ) հետո պարզվեց որ էդ ինչ-որ ինքնապաշտպանական ռեակցիա էր ու շատ հավեսով ու շփող աղջիկ է իրականում. ուղղակի շփվելիս ընտրում է ում հետ շփվի, ում հետ քիչ շփվի ում հետ ԱՌՀԱՍԱՐԱԿ չշփվի.
Uluana Անահիտը սկզբից վրաս տողեց ջղայն ծյոծյաի տպաորություն... դրա համար իրա հետ քիչ էի շփվում սկզբից... հետո երբ սկսեցի շփվել հասկացա որ էդ շաաաատ սխալ կարծիք էր!
Արշակ ... "ինչ հավասարակշռված, հանգիստ մարդ է... երևի բարի տղա է շատ"
PoeT էս Վահիկը... սկզբից ես իրան տեսա ակումբից դուրս.. վայ ինքը նենց համեստ, խելոք սուս-փուս... մի խոսքով շատ ա փոխվել
to be continued...
Վերջին խմբագրող՝ otar: 16.04.2008, 21:10:
qui sine peccato est?
Սամվելը ընենց ծանոթա ինձ թվում, ոնց որ եղբայրս լինի
Բայց ասեմ, որ համերգի օրը ես էլ կայի ուղղակի առիթ չեղավ ծանոթանալու… Բայց Սամոն սաղին էլ հեռվից հեռու ցույց տվեց… Ամենադեմքի տպավորությունը թողեցին Արշակը ու Ձնծաղիկը![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ