Բարև Ժողովուրդ ջան։ Ամսի 14–ի համերգի մասին ուզում եմ իմ տպավորություններով կիսվել։ Նախ համերգը ընտիր էր!!!!!!!!!ՊԱրեցինք հավեսով ու ուրախացանք։
Իսկ մնացած տպավորություններս վերաբերում են ձեզ՝ ակումբականներին։Պարզվեց, որ իմ մոտ ընկերները հայտնի ակումբականներ Արիսն ու Տուրո ջանն են։ Ու ես 3 տարի իրանց հետ մոտ եմ ու չգիտեմ այդ մասին։
Դե մեր ձնծաղիկին էլ շատ վաղուց գիտեմ ու շատ եմ սիրում։ Փոքրիկ հրաշք ա։ Արիսոլին տեսա բնականից ավելի լավն ա։ Ծանոթացա Արշակի ու Ուլուանայի հետ։ Ինչքան հասկացա երկվորյակ քույր ու եղբայր են։ Նման են, համ էլ նման չեն։
Արշակ դու ահավոր նման ես ակումբի քո նկարին։ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏՏՏՏՏՏ։ Հանգիստ, խաղաղ եւ ժպտերես մարդ ես, տպավորությունս այդպիսին էր։
Մեր Արիսոլը՝ Նարեն մռութ ա։ Համով։
Իսկ Հայկը՝ werewolf–ին չգիտես ինչի թվում էր, թե Գժուկը տղա է։ Չէ ես տղա չե՛մ։ ԼՕլ!!!!
ԺՈղովուրդ ջան, ես էլի մի քանի հոգու հետ ծանոթացա, բայց չեմ հիշում անուններով։ Եթե ինչ որ մեկի անունը սխալ եմ գրել, ասեք իմանամ։ լա՞վ։
Ինձ հետաքրքիր է նաև, թե ես ինչ տպավորություն թողեցի, գրեք։
Էջանիշներ