Չգիտեմ, թե ինչ ձև էր ընտրվել, բայց իմ գնահատականով (չի բացառվում, որ սխալվում եմ), մարդկանց ականջին հիմնականում հասնում էր միայն ԼՏՊ–ին ուղղված քննադատությունն ու 96–ի դեպքերի հիշեցումները։ Այինքն՝ նրանից ապագայի լավ–լավ գաղափարներ, իրատեսական ծրագրեր, վատը հաղթահարելու հստակ մեխանիզմների մասին խոսք, այդպես էլ առանձնապես չլսվեց։ Չնայած ասում եք, որ այդպիսիք կան։ Համենայն դեպս ես չեմ նկատել, չնայած անտարբեր չէի։
Ու թեկուզ վերցնենք հենց Ակումբի նախընտրական քննարկումները։ Վազգեն Մանուկյանի կողմնակիցներդ հիմնականում զբաղված էիք ԼՏՊ–ին քննադատելով ու վարկաբեկելով՝ մոռանալով խոսել ձեր թեկնածուի ծրագրերից։ Ենթադրենք ձեր քննադատությունը ԼՏՊ–ի վերաբերյալ լիովին ճիշտ էր։ Բայց մեկ է, անընդհատ խոսում էիք անցյալի վիրավորանքներից, անուշադրության մատնելով ձեր թեկնածուի ապագայի ծրագրերը։ Այսինքն՝ հիմնականում գնում էր ԼՏՊ–ի դեմ դեմ հակաքարոզչություն, այլ ոչ թե ՎՄ–ի ծրագրերի ներկայացում։
Այսպիսով, իմ համեստ կարծիքով, Վազգեն Մանուկյանը և նրա համախոհները հենց իրենք էլ նպաստել են նրան, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնանա ԼՏՊ–ի ու ՍՍ–ի միջև ընտրության վրա։ Իսկ հիմա դժգոհում եք ստեղծված իրավիճակից։
Ընտրություններից հետո երկար ժամանակ նա ոչ մի հստակ դիրքորոշում չէր արտահայտում։ Արդյո՞ք դա պասիվություն չի։ Միայն այսօր (թե՞ երեկ) հանդես եկավ հայտարարությամբ։ Ու կարծես իրավիճակի հաղթահարման հստակ ճանապարհ չի տեսնում։ Նաև առանձնապես չի պայքարում իր ստացած ձայների համար։
Թեկուզ առանց ԼՏՊ–ին միանալու կարող էր իր քվեներին տեր կանգնելու փորձ անել։ Գուցե էդ դեպքում մարդիկ հենց իր շուրջ համախմբվեին։ Թեկուզ իր էսօրվա 1%–ը դառնար 2%(օրինակի համար եմ ասում՝ կոնկրետ թվերը չեմ հիշում)։ էդ դեպքում մարդիկ կզգային, որ Վազգեն Մանուկյանին տրված իրենց ձայները չեն կորում։ Ու վաղը, հաջորդ ընտրություններին ավելի շատ մարդ կվստահեր նրան։
Ինչևէ, այսօր նա կոչ է անում իրավիճակից ելքի ուղիներ փնտրել։ Ողջունելի է։ Հուսանք, որ կստացվի։

Էջանիշներ