Չգիտեմ, որևէ թեմայում քննարկվել է թե ոչ:
Լուրեր են շրջանառում, թե իբր ԱԱԾ -ին հանձնարարված է Փաշինայանին սպանել նրա փախուստի էմիտացիայով:
Այդ լուրերը խիստ մտահոգիչ են, քանզի խոսում են նրա սպանության կանխորոշված լինելու մասին: Չի բացառվում, որ նույնիսկ արդեն...:
Հերթական հայի թափված արյունը պետք է առիթ դառնա քաղաքական «սյըրֆինգ»ի՝, ժողովրդի հերթական ալեկոծության վրա:
Համայն հայությանը խնդրում եմ ապավինել սառը դատողությանը, և չարդարացնել ակնկալվածը:
ՍՍ-ի մասին Փաշինյանը իր իմացածը վաղուց է բարձրաձայնել ամբիոններից, այնպես որ առաջինը առավել դիմակազերծ լինելու մտավախություն չպետք է ունենա:
Սակայն ՆՓ-ի ձերբակալությունն ու հարցաքննությունը կարող է մտահոգիչ լինել մյուս կողմի համար, քանզի մյուս կողմը լավ գիտե նրա հոգեբանական դիմագիծը: Այն է, որ նա չունի «սիցիլիացու» հատկանիշներ, և կարող է շատ բան խոստովանել:
Մի խոսքով, ըստ իս, կրկնվելու է Հրանտ Դինքի սցենարը:
Սակայն ուզում եմ նշել նաև, որ ՆՓ-ի սպանության ծրագրող չեմ համարում Լևոնին: Նրա դերը միայն լուռ համաձայնությունն է, այլընտրանք չունենալու պատճառով:

Հ.Գ. Շատ եմ ցանկանում, որ վերլուծություններս չարդարանան: