Նոր ավարտված նախագահական ընտրություններում իշխանության թկնածուն լուսաբանվել է Հանրային հեռուստատեսությամբ 1050 րոպե, այնինչ նրա հիմնական հակառակորդը ընդհամենը 65 րոպե:

Ըստ միջազգային դիտորդների, քվեարկությունն ինքնին նշանավորվեց «օրենքի կոպիտ ու լուրջ խախտումներով»: Դիտորդների նախնական զեկույցում նշված է, որ այդ խախտումները բավարար չեն ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, սակայն այժմ, իշխանության թեկնածուն պնդում է ձայների 52 տոկոսով իր տարած հաղթանակի մասին (նրան անհրաժեշտ էր ստանալ ձայների 50 տոկոսը երկրորդ փուլից խուսափելու համար), նրա հաղթանակի լեգիտիմ լինելը լուրջ կասկածի տակ է:

Ընդդիմադիրների ցույցերը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեծ էին եւ հիմնականում խաղաղ, սակայն բախում տեղի ունեցավ մի դեպքից հետո, երբ ընտրական հանձնաժողովը մերժեց վերահաշվարկ կատարել: Այժմ գործող նախագահը հրամայել է զորքեր ու տանկեր տեղակայել մայրաքաղաքում` այդպիսով պարտադրելով փաստացի արտակարգ իրավիճակ:

Ընդդիմադիր պատգամավորները ենթարկվել են ծեծի եւ դուրս հանվել Ազգային ժողովից:

Զորքերը ներխուժել են ընդդիմադիր կուսակցության շտաբներ եւ փակել դրանք:

Այս ամենի դիմաց Պետդեպարտամենտը նշեց միայն այն, որ հետեւում է իրադարձություններին «մեծ հետաքրքրությամբ», եւ «վշտացուցիչ ու ցավալի» է գտնում ընդդիմության կողմից դրսեւորած բռնությունը: Այն, ինչն իրապես ցավալի է, ո՛չ միայն այս կեղծավոր ամերիկյան արձագանքն է, այլեւ այն երեւույթը, թե ինչպես տխուր, բայց խիզախ պատմություն ունեցող այս փոքրիկ ազգը դիտում է, թե ինչպես է կողոպտվում նրա ինքնավարության հնարավորությունը:
Իսկ հիմա ամենահետաքրքրականը - այս հոդվածի ԱՄՍԱԹԻՎԸ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.

Կարծում եմ հիշողության կորստով տառապողներ Հայաստանում շատ չեն առավելագույնը 300 հազար մարդ, որոնցից շատերի համար շատ շահավետ է հիշողության կորուստը, այդ իսկ պատճառով է, որ այն կորցրել են...

Հիշաչարությունն էլ է հիշղություն ու դրա վատ տեսակը, բայց չգիտես ինչու դա գիտակցելով, միևնույնն է շատ մեծ կարեկցանք ձերբակալվածների ու հալածվողների ԱՆՁԵՐԻ նկատմամբ չեմ զգում, զուտ միայն տհաճ զգացողություն ունեմ, որ ինչ որ մի թաղային ինքնասիրահարված տխմար մեկ ուրիշ թաղային տխմարիկի հետ, թաղի վրա ազդեցություն ունենալու հարց են լուծում......