Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
հարգելի ժողովուրդ եկեք մի պահ ուշադիր տրամաբանենք--որ այս մարդը ինքնակոչ է դա հասկանալի է բոլորիս, հարց- ինչու է այստեղ ելույթ ունենում, շատ պարզ պատճառով պրովակատոր է ու կատարում է առաջադրանք ընդ որում իմաստը հենց նույն Նիկոլին վարկաբեկելն է կոնկրետ այս դեպքում,սա ընդունված բայց արդեն հին մեթոդ է ֆորումներում, այս "Նիկոլը" սկսում է գրգռել մասնակիցներին, նրանք դա վերագրում են մեզ բոլորիս, ու սկսվում է մի անիմաստ վեճ, բա նիկոլը ով ա որ... ես իրան կխփեմ գլխից...ու տենց վեճեր, չի բացառվում որ սա սկսելու է հայհոյել, հետո ասելու են բա տեսակ նիկոլը սրիկա է հայհոյեց...մի խոսքով ինքնակոչ Նիկոլին ասենք որ հայտնի է եվ իր առաջադրանքը եվ պատվիրատունները, մեկը գրանցվել է որպես Վանո Սիրադեղյան, եթե վաղը նա էլ սկսեց ասել որ պիտի մորթեմ բոլորին որ Լեվոնը գա, ինչ եք կարծում դա ում շահերին է ծառայելու, որպես օրինակ հիմա կցում եմ մի հոդված, բայց գրեմ դրա պատմությունը, ուրեմն armtown կայքում մի մասնակից առավոտից երեկո հայհոյում էր լեվոնին նրան հավատացողներին, հանրհավաքի գնացողներին, իշխանություններին որ լեվոնին չեն գնդակահարում, մի խոսքով հոգեկան հիվանդ բայց հաստատ պատվեր էր կատարում քանի որ նեւյն մասնակիցը հավանաբար չհասնելով իր նպատակին, քանի որ նրան արդեն ոչ ոք չեր պատասխանում, սկսեց պրովակացիոն բնույթի գրառումներ անել այսպես կոչված լեվոնականների անունից, կցված հոդվածի միջինը այդ նուն խելագարի գրածն է ես անձամբ մասնակցել եմ այդ քննարկմանը եվ իրեն խորհուրդ տվել հիմարություններ չգրել, ու հավատացած եմ բոլորովին էլ ոչ պատահաբար այս հիմարությունը գրելու հաջորդ օրը "իսկական իրավունք" թերթում, Հայկ Բաբուխանյանը իր ամբողջ մեծությամբ ու պայծառափայլությամբ մեջ բերեց այդ հիվանդի գրառումը որպես Լեվոնական դիվերսանտի գրառում, ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ որ դա մի մոլեգար հակա-լեվոնականի գրած է ու նույն ֆորումից ես նրան ճանաչում եմ, հիմա իմ կարծիքով նույնը կատարվում է այստեղ, խնդրում եմ լուրջ չի կարելի ընդունել մեկին կամ նրա գրածները ով հանդես է գալիս ուրիշի անվան տակ ու վարկաբեկում, իսկ մեր "նիկոլին" խորհուրդ կտամ տեղափոխվել google փնտրելու էս էժանագին տրյուկներից անտեղյակ մարդկանց, ու իր գրածները կընկալվեն ավելի բուռն,
1-ին անգամ լիովին համձայն եմ քո հետ և ավելացնեմ որ"նիկոլը"տիրապետում է հատուկ շփոթություն ստեղծոլու տաղանդին,իրար դեմ լարելու,լարվածություն ստեղծելու և այլն այդպիսի մարդիք երկար պատրաստություն են անցնում երիտասարդների շրջանում քարողչություն անելու համար և ստանում են աշխատավարձ։
և հավելեմ որ անվան կեղծ օգտագործումը քրյորեն պատժոլի է քանզի դա հեղինակային իրավունքների խախտման տեսակներից մեկն է։
Հիմա Ղարաբաղի խնդիրը պետք է մեր ղեկավարների համար առաջնայինը լինի, իսկ իրանք աթոռի մասին են մենակ մտածում: Օրը օրի լսում ենք հայտարարություններ միջազգային տարբեր ատյանների կողմից, ովքեր պնդում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու Ադրբեջանը քիչ քիչ հասնումա իրա ուզած կարգավորման եղանակի իրականացմանը: Ճիշտա չգիտես ինչու մեր ղեկավարների համար այդ հայտարարությունները ոչ մի լուրջ վտանգ չեն ներկայացնում: Ես օրինակ, ոչ մի փոփոխություն չեմ տեսնում Ղարաբաղի ազատագրումից հետո , իրավական որևէ փոփոխություն չկա: Ոնց Ղարաբաղն այն ժամանակ իրան անկախ հռչակեց, մինչև հիմա դրանից ավել ոչ մի բան չի եղել: Մեր իշխանությունների կողմից ոչ մի լուրջ քայլ չեմ տեսել պատերազմի ավարտից հետո: Իսկ հիմա ինչնա խանգարում Հայաստանին, որ ընդունի Ղարաբաղի անկախությունը? Այսինքն եթե Ռուսաստանը չի թողնում հիմա Կոսովոյի անկախությունը ընդունենք, ուր մնաց թե խոսենք Ղարաբաղի մասին: ՀԻմա "մերոնք" պատրաստ են համաձայնվել ամեն ինչի, անգամ ծախել հողը , մենակ թե Ռուսաստանը չջղայնանա:
Շատ բարդ դրության մեջ ենք հայտնվել, մեզ մենակ հրաշքը կփրկի...
Լավ դե դու էլ Լյովիկին լռիվ սրբի տեղ դրիր, հա հասկացանք Լուսը իրա մեղքով չեր որ չկար (չնայած ԽՍՀՄ մյուս երկրներում կար, ինչքան գիտեմ), բայց դե մեջքից թևեր էլ չեն աճում:
Իրա վախտով լավ էլ սիրել ա ես ժողովրդին (ֆիզիկապես):
Հիմա մենք ընտրում ենք ոչ թե լավ նախագահ, այլ չարիքներից փոքրագույնը!
Եվ իմ անձնական կարծիքով ներկա պահին լյովիկն ա էտ "մարդը":
salatik ավելացնեմ որ ադրբեջանի տնտեսությունը 7-անգամ ավլի հզոր է մերից անկախ կազմ. հաշվարկներով և դրանց դիրքը աշխարհում տնտեսության զարգացման հետ մեկ տեղ քիչ-քիչ աճում է քանի մերը ինջնում և իջնում![]()
Հարգելի Armenoid համաձայն եմ որ իրանք նավթ ունեն, ու դա շատ մեծ նշանակություն ունի, բայց որ մեր ղեկավարները դա անտեսում են, իմ զարմանալը դրա մեջա :
Մի մոռացի որ մենք` կովկասյան ժողովուրդներս, չենք կարողանա առանց դոդի գագոների, էնպես, որ իրանց նավթի տերն էլ Ալիևնա կարծեմ, ու եթե հարկերը նորմալ մուծեն մերոնք, ինձ թվումա սենց ողբալի վիճակում չենք հայտնվի: Հիմա գլուխ են գովում, որ մեր զորքը ամենաուժեղնա, ուզում եմ սրտանց որ տենց լինի, բայց չեմ կարողանում հավատալ: Ադրբեջանի բյուջեի այն բաժինը, որ տրամադրված է զինված ուժերին, կարծեմ մեր հանրապետության ընդհանուր բյուջեի չափա:
Գիտես ես ընտրություններից առաջ երբեք չեմ մտել ֆորումի այս բաժինը, միայն սպորտն եմ նայել, որովհետև քաղաքականության մասին երբեք չեմ փորձել խոսել, չնայած որ միշտ նորություններին հետևել եմ , հիմա շատ մեծ ցավ եմ ապրում: Եթե ժողովուրդը ամբողջ օրը խոսումա քաղաքականությունից, ուրեմն այդ պետությունը ապագա չունի, ամեն մարդ պետքա զբաղվի իրա գործով, ցավոք էն օրն ենք ընկել, որ չի ստացվում աչք փակել:
Ճիշտ ես ասում Նար ջան, մենք հիմա միացել ենք ԼՏՊականների շարժմանը, քանզի ունենք մեկ ընդհանուր նպատակ` ազատվել սերժա-ռոբական ավազակապետական, թալանչական ու հայասպան իշխանության լծից: Հույսով եմ կհասնենք մեր նպատակին:
Բայց`
մեր ուղեղը երբեք չի մթագնի ու մենք միշտ էլ կհիշենք ու կգիտակցենք, թե ովա ԼՏՊն, ովա իրա ընգեր Վանո Սիրադեղյանը, ովքեր են էն մաֆիոզ-մարդասպանները ՀՀՇից, որ ժամանակին մի "սերժի" տեղ էլ իրանք էին տալիս ու ընդհանրապես ինչ ասելա "քաղաքական գործիչ"-ը Հայաստանում: Լևոնը սուրբ չի ու հլը շատ մոմ պտի վառի, որ դժոխք չգնա: Բայց դե ինչ արած, որ դե ֆակտո միակ հակակշիռնա էս բանդիտների դեմ, ափսոսում եմ սրա համար....
Տեսնես մի օր էս երկիրը երկիր կդառնա?Հույս ունեմ այո, այլապես մեր այսքան ջանքերն ու զոհերը ապարդյուն են...
![]()
ուրեմն որպիսի մի անգամ եվս փաստացի տեսնենք մեր իշխանության վարած քաղաքականության աղետալի հետեվանքները
: Ինչպես գիտենք, գազ մտնում է Հայաստան երկու ճանապարհով, մեկը վրացական տրանզիտով Ռուսաստանից, մյուսը Իրանից նորաբաց գազամուղիկով, որն էլի մի "բարոյական հաղթանակ" էր, որովհետև մեր արտաքին քաղաքականության ասսերը չկարողացան այդ գազամուղը կառուցել մի քիչ ավելի լայն խողովակով և դարձնել տարանցիկ գազամուղ գոնե ռեգիոնի համար: Հիմա google-ում մի քիչ ման եք գալիս և պարզվում է, որ ГНКАР-ը (Государственная нефтяная компания Азербайджана) իր դուստր ձեռնարկություն SOCAR Georgia-ի հետ միասին (ի դեպ, առ այսօր իր դուստր ձեռնարկության հետ համարվում է Վրաստանի լավագույն և խոշորագույն հարկատուն) հաղթել է Վրաստանի ներքին գազամուղների պրիվատիզացիայի տենդերում, դե դա ջհանդամը, բայց ամենաուշը 2009-ին սպասվում է Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական մագիստրալ հատվածի պրիվատիզացիայի տենդերը: Հուսով եմ, բոլորը հասկանում են, որ քեռի Սեմը բացարձակ ՈՉ ՄԻ դեպքում թույլ չի տա, որ ռուսները կամ ռուսական կապիտալով որևէ ընկերություն նույնիսկ մասնակցի տենդերին, ինչպես դա արեցին 2005-ին, երբ վրացիները հայ-հայ ա 25 տարով տալիս էին ռուսներին: Մեզ մնում է միայն սին հույսեր փայփայել, որ վրացիները ГНКАР-ից լավին (իրենց համար) պիտի վաճառեն այդ մագիստրալը, բայց այդպիսի բան հուսալը աբսուրդից էլ վերան ա ... Իսկ հիմա պատկերացրեք, թե շատ քիչ ժամանակ հետո ով է գազի տրանզիտի գինը որոշելու Հայաստանի համար, ձեռի հետ էլ քեռի Սեմի և այաթոլլաների ռոմանտիկ հարաբերությունները մտաբերեք, որոնք վերջ ի վերջո պիտի պարզաբանվեն ... էլ չգիտեմ, ինչ կոչ կարելի անել մեր մեծերին, հերիք ա, արաաաաաա, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր հոգուն մատաղ, էլ չենք ուզում ԲԱՐՈՅԱԿԱՆ հաղթանակներ, արա մի հատ ՊՈՌՆԻԿ հաղթանակ տարեք, մենք էլ ուրախանանք, գնացեք ոնց ուզում եք լեզու գտեք վրացիքի ու ամերիկացիքի հետ, բայց էդ մագիստրալը պիտի մեր "Հայռուսգազարդ"-ը առնի, որ մենք ազգովի չմնանք "բոռտին" կանգնած, դե հիմա հարգելի կայունապաշտ հայրենասերներ որն է լավ էս "կայունությունը" որ կայուն կերպով մեզ տանում է անդունդ թե անկայունությունը որ մեզ ցնցումներով կանգնեցնում է վերջնական գահավիժումից, խնդրում եմ պատասխանելիս վերը քննարկվածը հերքել միայն կոնկրետ փաստերով, առանց "բա լեվոնի վախտ ոնց էր..." կամ "էդ ել է լեվոնի սարքացը" ջհուդամասսոննական դիվերսիայի բացահայտումներով
Փաստ թերևս առ այն, որ մարդը մի քանի շաբաթ առաջ էր, որ հայտարարեց, թե հեսա գազի հանքեր ենք գտնում ու ...
Հերթական այդ կոչեցյալ "հոգեբանական" հաղթանակը կտոնենք: Չէ որ արմենիկումի մի հատ այդիսի փորձ ունեցել ենք արդեն![]()
Երևի պատճառներից մեկն էլ հենց սա էր, որ այդ խառն օրերին հանկարծ գազի հայտնաբերման լուր որոշեցին ավետել: Հըմ.......
Ժողովուրդ, Վրաստանում, մինչև 2002, թե 2003 թիվը որոշ շրջաններում լույս տալիս էին մի քանի ժամով, ոնց մեր մոտ մինչև պատերազմի ավարտը: Ու հիմա էլ, էլի ձմեռները երկար հովհարային անջատումներ են լինում:
Այնպես որ, պետք չի ի զուր լացելմինչև 1999թ. երկրում քչից շատից ձևավորվում էր միջին խավ, իսկ հիմա՞ Չեմ ասում նպաստեն, եթե գոնե չխանգարեն, տնտեսությունը 100տոկոսանող տեմպերով կաճի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ