Յաա , Նիկոլն ա գրել, ոնց կարա հավաստի չլինի, ինքը դաժե եթե երազ ա տենում , էլի հավաստի ա:
Իսկ իմ ծիծաղը միշտ էլ գալիս ա տափակ նյութերի ու էտ նյութերին հավատացողների վրա : Հա իսկ ամաչել պետքա, եթե լսենք Նիկոլին ու իրա կազմած տականքների ցուցակին ուրեմն պետքա ամաչենք
Կաթողիկոսի ,Շուշան Պետրոսյանի Ահարոն Աթիբեկյանի, Վարդան Օսկանյանի, ......... և այլն համար : Այսինքն այն ինչ պետք էր ապացուցել ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԻ ՏԱԿԱՆՔ Ա :
PS
Չնայած կարողա կաթողիկոսի հաշվով քո անձնական հաշիվները ունես...
Ես Նիկոլին չեմ համակրում, իմ մոտ մի քիչ հակառակ կարծիք կա էդ անձնավորության մասին:
Բայց էդ քո նշած անձիք "անձիք" չպիտի կոչվեն, որովհետև չունեն էդ իրավունքը: Ու էս ամենը Նիկոլի հետ ոչ մի կապ չունի: Չհաշված Վարդան Օսկանյանին:
Ես Նիկոլի ու ԼՏՊականների հետ չեմ, ես պայքարում եմ այլ նպատակի համար ու վստահ եմ ինձ նման պայքարողների թիվը գերազանցումա լևոնականների թվին: Ու եթե ինչ-որ մի լևոնական կարա ասի, որ ես տականք եմ, ես իրան մանրամասն կբացատրեմ, թե "փիղը ինչ թռչուն"-ա: Նենց որ Uxaki mard /անունդ չգիտեի/ ջան էդ հարցում քո հետ համաձայնեմ` Փաշինյանը մի քիչ չափերը անցելա:
Ինչ վերաբերվումա PS-իդ, ասեմ որ կաթողիկոսի էլ, ոմն երգչուհի շուշանի էլ, էն ահարոն սուտիբեկյանի մասին ընդհանրապես չասեմէս նշածներիս չեմ հարգում, իրանք սերժից ոչ մի բանով լավը չեն:
Հ.Գ. Ես ասեցի ամաչում եմ, որ մեր հոգևոր առաջնորդը նման անձնավորություն է, իսկ թե ինչա ասում նիկոլը էդ իրա պրոբլեմնա, թո գոռա ինչքան ուզումա:
Չգիտեմ, որևէ թեմայում քննարկվել է թե ոչ:
Լուրեր են շրջանառում, թե իբր ԱԱԾ -ին հանձնարարված է Փաշինայանին սպանել նրա փախուստի էմիտացիայով:
Այդ լուրերը խիստ մտահոգիչ են, քանզի խոսում են նրա սպանության կանխորոշված լինելու մասին: Չի բացառվում, որ նույնիսկ արդեն...:
Հերթական հայի թափված արյունը պետք է առիթ դառնա քաղաքական «սյըրֆինգ»ի՝, ժողովրդի հերթական ալեկոծության վրա:
Համայն հայությանը խնդրում եմ ապավինել սառը դատողությանը, և չարդարացնել ակնկալվածը:
ՍՍ-ի մասին Փաշինյանը իր իմացածը վաղուց է բարձրաձայնել ամբիոններից, այնպես որ առաջինը առավել դիմակազերծ լինելու մտավախություն չպետք է ունենա:
Սակայն ՆՓ-ի ձերբակալությունն ու հարցաքննությունը կարող է մտահոգիչ լինել մյուս կողմի համար, քանզի մյուս կողմը լավ գիտե նրա հոգեբանական դիմագիծը: Այն է, որ նա չունի «սիցիլիացու» հատկանիշներ, և կարող է շատ բան խոստովանել:
Մի խոսքով, ըստ իս, կրկնվելու է Հրանտ Դինքի սցենարը:
Սակայն ուզում եմ նշել նաև, որ ՆՓ-ի սպանության ծրագրող չեմ համարում Լևոնին: Նրա դերը միայն լուռ համաձայնությունն է, այլընտրանք չունենալու պատճառով:
Հ.Գ. Շատ եմ ցանկանում, որ վերլուծություններս չարդարանան:
Ներկայի թշվառությունը անցյալի Փառքից մաս չունի
[QUOTE=Այգ;707294]Չգիտեմ, որևէ թեմայում քննարկվել է թե ոչ:
Լուրեր են շրջանառում, թե իբր ԱԱԾ -ին հանձնարարված է Փաշինայանին սպանել նրա փախուստի էմիտացիայով:
Այդ լուրերը խիստ մտահոգիչ են, քանզի խոսում են նրա սպանության կանխորոշված լինելու մասին: Չի բացառվում, որ նույնիսկ արդեն...:
Հերթական հայի թափված արյունը պետք է առիթ դառնա քաղաքական «սյըրֆինգ»ի՝, ժողովրդի հերթական ալեկոծության վրա:
Համայն հայությանը խնդրում եմ ապավինել սառը դատողությանը, և չարդարացնել ակնկալվածը:
ՍՍ-ի մասին Փաշինյանը իր իմացածը վաղուց է բարձրաձայնել ամբիոններից, այնպես որ առաջինը առավել դիմակազերծ լինելու մտավախություն չպետք է ունենա:
Սակայն ՆՓ-ի ձերբակալությունն ու հարցաքննությունը կարող է մտահոգիչ լինել մյուս կողմի համար, քանզի մյուս կողմը լավ գիտե նրա հոգեբանական դիմագիծը: Այն է, որ նա չունի «սիցիլիացու» հատկանիշներ, և կարող է շատ բան խոստովանել:
Մի խոսքով, ըստ իս, կրկնվելու է Հրանտ Դինքի սցենարը:
Սակայն ուզում եմ նշել նաև, որ ՆՓ-ի սպանության ծրագրող չեմ համարում Լևոնին: Նրա դերը միայն լուռ համաձայնությունն է, այլընտրանք չունենալու պատճառով
լուրջ ես ասում)))))))))))))))))))
Зимой и летом одним цветом
Այգ ես ել եմ լսել, որ նման ծրագիր կա, բայց չեմ հավատում դրա ճշմարտացիությանը:
Այն պարզ պատճառով, որ սպանելով Ն.Փաշինյանին ՍՍն կանցնի բռնապետի մի մակարդակից մեկ այլ մակարդակի ու ինքը էդ ամենը լավ գիտակցումա ու դժվար տենց բան անի, որովհետև սովորաբար նման մարդիկ ի վերջո կամ կախաղան են հանվում կամ էլ մինչև կյանքի վերջը ապրում ընդհատակյա: Օրինակ` Հարավսլավիայի նախագահը`Միլոշեվիչը, կամ էլ հենց Իրաքի բռնապետը` Սադամ Հուսեինը, և այլն:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մերսի, էս կյանքում ամեն ինչ փոխադարձա
Առողջ դատողներ շատ կան ֆոռումում, ուղղակի քաղաքական դրությունը նենց լարվածա, որ ամեն մի սթից բանի համար կարա մի հատ քֆուրախառը կռիվ սկսի, իհարկե եթե "տոն տաս":
Դրա համար էլ կուզեի, որ հատկապես քաղաքականություն բաժնում իրար չվիրավորեինք, ուղղակի հանգիստ քննարեկինք ու էդ քննարկումների միջոցով լայնացնեինք մեր քաղաքական պատկերացումները:
Ավելացվել է 3 րոպե անց
Հա տեսել եմ: ԴեմքաՈր տեսել էի սկզբից չճանաչեցի, իրական կյանքում ուրիշ ձևիա
Բայց դե ես քաղաքական գործչին, հո իրա շլվարով չեմ դատելու...![]()
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 29.03.2008, 01:08: Պատճառ: Գրառման ավելացում
Աստղ ջան, բա որ տենց լուսատուի հատկություններ ունի, խի՞ քոչի հետ էն դեսպաններին զրկեց դիվանագիտական աստիճանից, իրանք տենց իրավունք չունեին, իրանք շատ-շատ կարաին պաշտոնից զրկեին, բայց ոչ երբեք կոչումից: ոնցոր մեկը գործի տեղը կարգը խախտի, ու իրա պետը իրա ինստիտուտի մասնագիտական դիպլոմից զրկի էդ մարդուն: Հենց մի խախտում արին, գլխներից իրանց իմացածը փախավ հա՞:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Վերջին խմբագրող՝ Kuk: 29.03.2008, 01:14: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՍՍ-ն չգիտեմ, բայց կարող ա Լևնը, կամ հենց Նիկոլը ինքն իրան սպանի ու մի գրություն թողնի-- Իմ սպանության մեջ մեղադրել ՍՍ-ին:
Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ոչ թե ՍՍ-ին բացահայտելու համար կարան սպանեն, այլ իր թաքստոցից մարկանց իր նյութերով ու հոդվածներով (հիմնականում ստահոդ) անընդհատ հրահրելու ու լարված պահելու համար : Ու նման քայլերով մեծ վտանգի առաջ է կանգնեցնում բոլորիս, Լևոնական, Սերժական .... Առանց այդ էլ ժողովրդին 100 մասի են բաժանել, հորը տղու դեմ են հանել, հարևանը հարևանի .... : Ցավոք պատմությունը կրկնվում ա ու աստված տա մի քիչ այլ ձևով, թե չէ էլի մի 400 տարով կկործնենք պետականությունը:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ