Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
Ինչու դու հույս ունես, որ Սերժը Ղարաբաղի հարցը Հայաստանին ձեռնտու տարբերակով կլուծի՞։
Կակռազ քանի Ղարաբաղի հարցը լրիվ ողբալի վիճակի չի հասել, պետք է մի բան անել։
Առանց էն էլ էս իշխանությունները Ղարաբաղի հարցը արդեն խիստ վտանգավոր ստատուսի են հասցրել։ Ու մի բան էլ. արտաքին հարաբերություններում ոչ մի լավ բանի հույս չի կարելի ունենալ, քանի դեռ իշխանությունը գտնվում է կրիմինալի ձեռքին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Վերջին խմբագրող՝ Kuk: 24.03.2008, 20:02: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մարտի 1ի առավոտն էլ է՞ին 100 ցուցարարով 1 մլիցա ծեծում: Էտ մլիցեքը սեփական ուղեղ ունեն, ընտանիք ունեն, չարժեր որ 2 թուրքի համար ժողովրդին անխնա ծեծի ենթարկեին, ամեն մեկը իրա արածների համար է պատասխան տալիս: Չէին ուզում թող վահանները գցեին ու միանանին ժողովրդին: Բացի այդ զոհերը ոչ թե ատրճանակից են եղել, այլ ավտոմատից:
Այ ցավդ տանեմ էսի ոչ առաջին, ոչ էլ վերջին ցուցարար-միլիցա ընդհարումնա ամբողջ աշխարհում: Միշտ էլ նույն բաննա լինում մոտավորապես` ցուցարարենրը ուզում են անցնեն դեպի կառավարական շենքերը, որպեսզի ազատվեն գլխավոր տականքներից, իսկ միլիցեքը փակում են ճամփան, որ էդքան բանը չհաջողվի: Տվյալ դեպքում փակել էին քաղաքապետարանից բաղրամյան ընկած "պռոսպեկտ"-ը ու էլի մի երկու տեղ: Ցուցարարներն էլ հասել են ոչ թե ոստիկանների, այլ բոլոր նրանց վրա ովքեր խոչնդոտել են նրանց առաջխաղացմանը: Ամբողջ աշխարհում հազարավոր դեպքեր են եղել, երբ ցուցարարները հարձակվել են ոստիկանների պատնեշի վրա, զուտ այդ պատնեշը հաղթահարելու նպատակով /ոչ թե ցելով մլիցա խփելու/, բայց միայն հազվադեպ բռնապետ-մարդասպան-անհավատ ու անբարոյական նախագահներն /պաշտոնյաներ/ են հրամայել կրակել ժողովրդի վրա:
Իսկ ինչ վերաբերվումա քո ասածին "100 ցուցարար հարձակվում են մի ոստիկանի վրա"`
նախ ոստիկանները մենակ չեն, այլ կանգնում են խմբերով` պատ կազմելով: Երկրորդն էլ իրանք ոստիկանությունում առաջին տարին չեն ու գիտեն թե ինչ գործի են ընդունվել ու նման դեպքերում նրանք, եթե անգամ ծեծ ուտեն իրավունք չունեն զենք հանելու, մինչև հրաման չստանան վերևներից /տվյալ դեպքում քոչարյանից/:
Հ.Գ. Բոլորս էլ հասկանում ենք, որ ոստիկանները մարդ են, լավ թե վատ էդ էական չի: Բայց արդարացնել մարդասպանությունը /թեկուզ և հրամանով/ էդ իմ համար նորույթ էր: Քո ասածից հետևում էր, որ ոստիկանը ինքնապաշտպանությամբ է զբաղվել դրա համար էլ անմեղա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ինքնապաշտպանվել են ոչ թե մլիցեքը, այլ ժողովուրդը: Ու դրա վառ ապացույցը էնա, որ անգամ պաշտոնական տվյալներում քաղաքացիական զոհերի թիվը 7 անգամ ավելա ոստիկանականներից:
Ավելացվել է 2 րոպե անց
OK!
Ավատարիցդ ու նիկիցդ ինձ թվաց, թե ուղիղ կապ ունես լևոնի շտաբի հետ, ու էտ վիդեոներին տիրապետում ես:
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 24.03.2008, 20:52: Պատճառ: Գրառման ավելացում
[QUOTE=էս_ինչ_սոված_եմ;695913]իսկ հրազեն իմ համոզմամբ օգտագործվելա. եթե 100 ցուցարար հարձակվում են մի ոստիկանի վրա, նրա մոտ էլ ծառայողական ատրճանակ կա, ոնց չհանի կրակի? թե կարողա ասեք ոստիկանների վրա ցուցարարները չեն հարձակվել?
Խորհուրդ կտամ չսահմանափակվել Հայլուրի դատարկաբանություններով![]()
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Փաստորեն հիմա քվեարկության արդյունքները հետևյալն են`
Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
Այո - 33
Ոչ - 31
Մեկ է - 3
Այսինքն կարելի է հասկանալ, որ մոտավորապես կեսը կարծում է կլինի իշխանափոխություն, իսկ մյուս կեսը, որ` ոչ, և միայն քիչ տոկոսին է այս ամենը անտարբեր: Հետաքրքրիր է, որովհետև ես սպասում էի, որ Այո/Ոչ հարաբերությունը լինելու է մոտ 3/2 կարգի:
Ամեն դեպքում հույսով եմ կհասնենք մեր նպատակին:Կհասնենք բոլորս:
/չհաշված սերժին
/
[QUOTE=Annychka;697005]ասեմ իմանաս, որ ես ոչ միայն հայլուր չեմ սահմանափակվում, այլ հայլուր ընդհանրապես չեմ նայում
ես ոչ մի դեպքում ոստիկանին չեմ արդարացնում. բայց մի կողմ դիր հրամանը ու պաշտոնը. եթե մարդու վրա հարձակվում են(կապ չունի ոստիկանա թե հասարակ քաղաքացի), ու քո մոտ կա պաշտպանվելու միջոց այդ մարդը անպայման կկիռաի դա.
Հ.Գ. բայց իհարկե դրանից հետո կբխի պատասխանատվություն օրենքի առաջ...
ես գիտեմ ինչ եմ գրել. լավ, ավելի մանրամասն ասեմ. ես զրուցում էի աղջկա հետ ու որ մեկ էլ իրան չսկսեմ ասել որ քեռիսա ասել սենց ու ես իրան հավատում եմ որտև ինքը իմ քեռինա ու նմանատիպ այլ բացատրություններ կարճ կոնկրետ ասել եմ իմ անունից որ իրա մոտ ավելորդ հարցեր չառաջանա. էսքան բան
Նույն կերպ էլ ես կարամ հելնեմ փողոց ու սպանեմ առաջին հանդիպած մարդուն, բայց դե պարզա հետո կբխի պատասխանատվություն օրենքի առաջ:
Ինչ էի ուզում ասել`
Ոստիկանները լավ էլ գիտեին, որ էդ քո ասած "պատասխանատվություն օրենքի առաջ"-ը չի լինելու: Դրա համար էլ հանգիստ օգտագործում էին զենքերը, անկախ նրանից նեղն էին, նեղը չէին /խոսքս բոլոր ոստիկանների մասին չէ, ինչպես նաև սպեցնազի աշխատողների մասինա/:
Իսկ ինչ վերաբերվումա սոորական էլեկտրաշոկին ինչ կասես?
Բռերով օգտագործել են ու հիմնականում երբ մի 10 ոստիկանով մի մարդու էին շրջապատել: Իմ աչքով եմ վիդեոները տեսել մարտի մեկի առավոտվա: Համ էլ էտ առավոտ, որ իջել էի օպերա կարամ քեզ ասեմ, որ ցուցարարներից իրանք շատ էին:
Կարճ ես մլիցեքի դեմ անհատական ոչինչ չունեմ: Իրանց հրամայել են իրանք արել են, թո պատասխան տան իրանց խղճի առաջ: Ու ոչ էլ հիմա կարանք հատիկ հատիկ պարզենք թե որ մի ոստիկաննա կրակել: Հետքերը վերացված են:
Իմ պահանջը ոհմակի առաջնորդի դեմա, ու ոչ միայն իմը:
95-96-97 թվականներին ազգի անեցքի թիրախը ԼՏՊ , Վանոն, ու ՀՀՇ մյուս կարկառուն դեմքերն էին: Ու բոլորս էլ մտածում էինք որ պրծում չկա դրանցից, բայց .....
Եղավ, միգուցէ ավելի վատին հասանք.... Առաջարկս, ամուր պահել Սերժին, որովհետև սրանից հետո եկողը ավելի վատ կարա լինի
Ավելացվել է 5 րոպե անց
Չի կարելի ժողովուրդ : Ղարաբաղցիքին սարքել ենք ազերիներից բեթար : Ես Երևանցի եմ, բայց հենց երևանցի "թշնամիներ" ունեմ, ուրեմն ինչ սկսեմ երևվանցիքին էլ չսիրել, նույն ղարաբաղցիքի կողքը շարված են ոչ ղարաբաղցի իշխանավորներ ու իրանցից ոչ պակաս տականք ու ինչ, Հայաստանը հանձնենք թուրքերին?:
Վերջին խմբագրող՝ Uxaki mard: 25.03.2008, 06:14: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ