Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
եթե սենց վիդեոների սայտեր գիտեք գրեք նայենք
"300 սպարտացիներ" ֆիլմը տեսել ես?
Եթե տեսել ես մի հատ հիշի էն պահը, որ ամենավերջում, երբ սպարտացիք շրջապատված են, մեկը թռնումա Լեոնիդի վրայով ու նիզակ շպրտում պարսիկների արքայի` Քսերքսի վրա: Հիշում ես, ոնցա նիզակը Քսերքսի թուշը այլանդակում?
Այ մոտավոր տենց էլ էս խեղճ տղու դեպքումա եղել, էն տարբերությամբ, որ էս հրազենա:
Քիչ առաջ Ազատություն ռադիոկայանն էի լսում՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների զրույցը, եւ վերլուծելով այն վիճակը, որում հայտնվել են Հայաստանը եւ Վրաստանը (Ադրբեջանի մասին չեմ կարող ասել, քանի որ այնտեղ դեռեւս ընտրությունները տեղի չեն ունեցել ), հանգեցի մի եզրակացուցյան , որ այս երկու պետությունները մուտք են գործել զարգացման մի նոր ժամանակաշրջան, որոնք պատմության մեջ համարվում են բեկումնային: Նախորդ ժամանակաշրջանի սկիզբը կարելի է համարել 1988 թ.ը, երբ մեր երկու հանրապետություններում էլ ազգովի ոտքի ելան անկախության եւ գոյատեւման համար, իսկ այսօր մենք ոտքի ենք ելել ազատության, սահմանադրական կարգի հաստատման եւ դեմոկրատիայի համար. եւ կարեւոր չէ, թե այս կամ այն մարդը մասնակցում է ցույցերին թե ոչ՝ կոնկրետ ես մասնակցում եմ, կարեւորը այն է որ արդեն մենք բոլորս ենք պայքարում վերը նշված երեք գաղափարների համար՝ տարբեր մեթոդներով: Տնտեսագիտության մեջ գոյություն ունի Մասլուոյի պահանջմունքների բուրգ հասկացությունը, որը նկարագրում է մարդկային պահանջմունքների 5 խումբ՝ նվազագույնից դեպի բարձրագույնը, այդպես են նաեւ ժողովուրդները. 1988-ին մենք լուծում էինք առաջին երկու խմբի պահանջմունքները՝ անկախություն եւ գոյատեւում, իսկ այժմ մենք լուծում ենք ավելի բարձր խմբերի պահանջմունքները՝ ազատություն, օրենքի գերակայում եւ դեմոկրատիա: Սա անիմաստ լավատեսություն չէ, այլ համոզմունք՝ հիմնված զարգացած երկրների պատմության վրա: Ի՞նչ կարծիքի եք:
Իմ մոտ շատ ավելի դաժան կադրեր կան, դրանք բազմացվում են ու հուսով եմ շուտով ձեզ էլ կհասնի, այդ կադրերում ոչ մի վիճելու բան չկա, ամեն ինչ պարզ երևում է, ուղակի պինդ նյարդերա պետք.......
ինձ թվումա պակաս պինդ նյարդեր պետք չէ իմանալու համար որ հանրապետական հիվանդանոցում պարկածա մեր տարիքի շարքային զինվոր, որի վրա կրակել են ուղիղ ողնաշարին ու նա կյանքի մնացած մասը կանցկացնի ինվալիդնի կալյասկայում. ու դա արել են ոչ թե "մարդասպան ոստիկանները" այլ "խաղաղ ցուցարարները". մեկ էլ դիր էդ կադրերը տեսնենք![]()
Էդ դեռ հարցա էդ զինվորնեին ցուցարարներ են կրակել ,թե սադրիչները,հիշում եք "ժառանգություն"-ից Արմեն Մարտիրոսյանին ում դանակով խփել էին,պարզվեց,որ սադրիչներն են եղել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ