Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
Իսկ էտ մոտիկ տղան հավանաբար քեզ չի ասել,որ խանութները չեն ջարդել խաղաղ ցուցարարները,որ էտ ամինչը նախօրոք պլանավորվածա եղել....?????խանութները նախօրք մաքրազարդած.Ես հաստատ գիտեմ ,որ ցուցարարները միայն զինված են եղել ձեռքի տակ ընկած փայտերով,իսկ դու նշեցիր որ տղայի վրա կրակել են
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Ի դեպ, էդ խանութներից նապորոք ապրանքների մի զգալի մասը հանելու մասին մի քանի տարբեր մոտ մարդիկ ինձ էլ են ասել![]()
Կլինի՞ արդյոք իշխանափոխություն?
Եկեք այստեղ գնահատենք ընդիմության շանսերը իշխանափոխություն անելու:
Ոչ', չի' լինի, բացառվում է:
Իշխանափոխություն անելու համար ընդդիմությունը շանս չունի:
Կապրենք, կտեսնենք, որ իմ ասածը ճիշտ է լինելու:
թեմայից դուրս եմ գրում, բայց չեմ կարա լռեմ. դու որտեղից կարող ես հաստատ իմանալ որ ցուցարարների մոտ զենք չի եղել? դա միայն քո կարծիքնա, որը իրականության հետ կարողա կապ չունենալ.
իսկ հրազեն իմ համոզմամբ օգտագործվելա. եթե 100 ցուցարար հարձակվում են մի ոստիկանի վրա, նրա մոտ էլ ծառայողական ատրճանակ կա, ոնց չհանի կրակի? թե կարողա ասեք ոստիկանների վրա ցուցարարները չեն հարձակվել?
Հ.Գ. ինձ էլ ճիշտ հասկացեք. ես ոչ մեկին չեմ փորձում արդարացնել...![]()
20 տարի հետո միգուցե, երբ որ 35ս լռանա :![]()
Չեմ կարող պնդել, քանի որ չեմ եղել ամբողջ ընթացքում ու չեմ եղել բոլոր տարածքներում։ Բայց մարտի 1–ի երեկոյան կարծեմ մոտավորապես 8–ից 10–ի կողմերը օրինակ եղել եմ Շահումյանի արձանի մոտ, ուզում էինք մոտենալ Միասնիկյանի արձանին, բայց ոստիկանները զինված շղթա էին կազմել ու չէին թողնում։ Մենք էլ հավաքված կանգնած էինք Շահումյանի արձանի մոտ։ Այդ մասում ցուցարարները մի քանի հարյուր հոգի կլինեին։ Մյուս հիմնական մասը Միասնիկյանի արձանի մոտ էին ու ավելի ներքև։ Ոչ մեկս զենք չուներ։ Համենայն դեպս ես ոչ մեկի մոտ չեմ տեսել։ Ոչ ոք չէր փորձում հարձակվել ոստիկանների վրա։ Ցուցարարները ոստիկաններից 1-2 մետր հեռու էին մնում։ Ցուցարարները հավաքված գոռում էին «Ազատություն», «Սերժիկ մարդասպան»։ Ցուցարարների արածը մաքսիմում էդ էր։ Ու հանկարծ այդ ոստիկան կոչվածները տեղից պոկվեցին ու կատաղած հարձակվեցին ցուցարարների վրա։ Կրկնում եմ. ցուցարարները ֆիզիկական առճակատման որևէ փորձ չէին արել։ Ցուցարարները սկսեցին փախչել։ Մի քանիսը չհասցրեցին ու ընկան ոստիկանների ոտքերի տակ։ Դրանք սկսեցին ընկածներին ծեծել։
Այսինքն՝ կոնկրետ էդ մասում հարձակվում էին ոստիկանները ցուցարարների վրա, այլ ոչ թե հակառակը։ Ենթադրում եմ, որ ուրիշ տեղերում էլ ոստիկաններն են նախահարձակ եղել, իսկ ցուցարարները պաշտպանվել են ինչով կարողացել են։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Չի լինի ու դա մեզ ընդհանրապես պետք չի
Ղարաբաղի հարցի լուծումից հետո ինչ ուզում են անեն բայց հիմա մեզ դա ձերք չի տա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ