Եթե կարելի է՝ ես պատասխանեմ՝ որպես շարքային ակումբցի, լավ
Նախ ասեմ, որ ակումբում, ինչպես ամենուրեք, կան ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ակումբցիներ, ովքեր ազատորեն արտահայտում են իրենց կարծիքն ու երբևէ չեն արգելափակվի, եթե կարծիք արտահայտելու, ֆորումում կիրթ ու հասուն մարդուն վայել պահվածք ունենալու տարրական կանոններին տեղյակ լինեն ու կիրառեն:
Ու չեմ կարծում, թե համաձայն չեք լինի իմ հետ, որ գրառումը, որի երկու տողից առնվազն մեկուկեսը բաղկացած է զուտ հայհոյանքներից ու ոչ կոռեկտ դիմելաձևից, վիրավորանքներից ու սպառնալիքներից, կարդալն ու չզայրանալը, նողկանք չապրելը չափազանց դժվար է, հետևաբար կարդալ ու հեղինակին միայն զգուշացնել, որ հաջորդ անգամ չկրկնվի կարելի է մեկ անգամ, երկու անգամ, լավ, երրորդն էլ հանդուրժենք՝ ուղղվելու հնարավորություն տալով կամ զուր հույս փայփայելով, իսկ հետո՞...
Ակումբը շատերի համար հարազատ է՝ երկրորդ տան պես, իսկ սեփական տան պատերի ներսում ամեն օր մի քանի անգամ անուղղելի հայհոյողին հանդուրժել, մեղմ ասած, սխալ է:
Իդեպ, Պանդուխտը ավելի քան մեկ տարի է, ինչ ակումբում գրանցված է, չեմ կարծում, որ այդ ընթացքում նրա քաղաքական հայացքները փոխվել են, ու հիմա հենց դրա համար է արգելափակվել, նա միշտ էլ վառ կերպով արտահայտել է իր նախասիրությունները, հայացքները, ուստի արգելափակման պատճառները կարելի է փնտրել այդ նույն հայացքները արտահայտելու վերը գրածս ձևուչափի մեջ, թերևս
Չգիտեմ՝ պատասխանս որքանով է ինֆորմատիվ ու ձեր բողոքին բավարարող, բայց հույս ունեմ՝ որոշակի բաներ ասում է Ձեզ հաճելի ու, որ ամենակարևորն է, քաղաքակիրթ քննարկումներ եմ մաղթում