Հարգելի Ադմինիստրատորներ, դիմում եմ Ձեզ:
Ես մի քանի օր է, ինչ այս ակումբում գրառումներ եմ անում, սակայն մինչև գրանցվելը օրեր, ամիսներ կարդացել եմ շատ գրառումներ` հատկապես "քաղաքականություն" բաժնում:
Արդեն պարզ է դառնում, որ BAN են ստանում (արգելափակվում են) ֆորումի այն անդամները, որոնք ֆորումում չեն սատարում Լևոն Տեր-Պետրչոսյանին, այսինք այդ մարդիկ հեռացվում են քաղաքական հայացքների համար: "Քաղաքականություն" բաժնում գրառումներ են անում հիմնականում ֆորումի այն անդամները, որոնք ֆորումում սատարում են Լևոն Տեր-Պետրոսյանին և այդ մարդիկ, գրեթե բոլորն էլ ուզում են այս երկրում տեսնել արդարություն և իրենց ապագան կապում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Եթե ուզում են արդարություն տեսնել, ապա որտե?ղ է արդարությունը, երբ մարդուն ֆորումից հանում են քաղաքական հայացքների համար:
Այսօր հեռացվել է Պանդուխտը, մի քանի օր առաջ հեռացվել է Guetta-ն, այդ վտանգի եզրին է կանգնած Anchi-ն:
Ասեմ, որ ես Լևոնին չեմ սատարելու, ինչը նշանակում է, որ պոտենցիալ "վտանգի" եզրինել ես եմ կանգնած:
"http://www.akumb.am"-ի անունը մի քանի հոգու գործելաոճի պատճառով ընգնումա: Այն մարդկանց մասին եմ խոսում, որոնք հեռացնում են ֆորումից մարդկանց`քաղաքական հայացքների համար:
Լավ միթե մարդն իրավունք չունի հայտնել իր կարծիքը, նույնիսկ այն կարծիքը, որն ի շահ չէ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Խնդրում եմ և միաժամանակ նաև կոչ եմ անում ադմինիստրատորներին` հանել արգելափակումը Պանդուխտ-ից և Guetta-ից, այլ կերպ ասաց` հանել կալանքից:
Էջանիշներ