Պանդուխտ, ես չեմ հասկանում քո ատելությունն ու անհանդուրժողականությունը այլակարծության հանդեպ, ես չեմ հասկանում քո թշնամական վերաբերմունքը Ակումբի մոդերատորական կազմի հանդեպ ու նամանավանդ իմ հանդեպ՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ մինչև օրս դու հանգիստ արտահայտում ես քո կարծիքը Ակումբի էջերում առանց որևէ սահմանափակման, ինչը համաձայնվիր, որ Ակումբի մոդերատորական կազմի անշահախնդիր աշխատանքի շնորհիվ է։ Չնայած նրան, որ քո մտքերն ու կարծիքը հիմնականում չի համապատասխանում մեծամասնության կարծիքին, դու միշտ ազատ կարողացել ես արտահայտել այն և ավելին, բոլոր նրանք, ովքեր վիրավորական կամ կոպիտ են արտահայտվել քո հասցեին պատժվել են, ինչպես և մնացած բոլորի հասցեին կոպիտ կամ վիրավորական արտահայտվողները։
Ատելութիւն չունեմ քեզի հանդէպ, ընդհակառակը քո լրագրողական հնարքները ինձ համար ուսանելի են եւ երբ մեծանամ. «ԱՐՏԳԷՈ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»:
Չէ բարեկամ, ի զուր մի թշնամացնի ինձ յարգարժան մոդերատորներին, բոլորի հանդէպ պարտքի եւ համակրանքի զգացում ունեմ: Այս առթիւ ուշացած երախտագիտութիւնս յայտնեմ Չուկին, ոչ հեռու անցեալում իրականացրած մոդերատորական բարեփոխումների կապակցութեամբ:
Ինչ վերաբերի սահմանափակման, ապա թոյլ տո'ւր մեծապատւութեանդ հարց տամ. ի՞նչ խնդիր ունէք ԴՈՒՔ յարգելի ԱՐՏԳԷՈ հայ զինւորականութեան հանդէպ: Ինչո՞ւ է այս ձեր ատելութիւնը հանդէպ հայոց բանակին:
Այսօր, ԴՈՒՔ, այս թեմայում http://www.akumb.am/showpost.php?p=665986&postcount=21 տեղեկացրիք մեզ, ծանօթ հանրահաւաքում զոհուած հայ քաղաքացու մասին յուզիչ մանրամասներ: Ցաւում եմ եւ դրանում է կայանում ջղային գրառումներս, եւ ցաւակցում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ: Ասում էք՝ Ձեր պայքարը արդարութեան ժողովրդավարութեան եւ քաղաքացիական իրաւունքի համար է, ահա այստեղ տարակուսում եմ եւ հարց տալիս այն կողմնակալութեան համար, որ ԴՈՒՔ գործադրեցիք, վասն բազում ՄԱՐԴԿԱՆՑ սիրոյն անձնազոհ ՀԱՅ ՍՊԱՅԻ մասին խոնարհ ծառայիս տեղեկագիրը, եւ տակաւին գրառումս համարեցիք՝ «մանիպուլացիա»: «Ազգ»-ի յօդուածում մանիպուլացիա չկար, թէ՞ սխալ եմ: Կար մարդկային տառապանք, եւ որբացած ընտանիքի սուգ:
Նոյն կերպ վարուեցիք, ՄԵԾԱՅԱՐԳ մոդերատոր, երբ փորձեցի «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ» վերնագրով մի շարան սկսել, որտեղ պիտի տեղադրէի հայոց բանակի պայծառ դէմքը, թերեւս եւ դեռեւս ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ նահատակ հերոսների մասին վկայութիւններ, որոնցից շատ-շատ ունեմ:
Շարանիս խափանումը պատրուակեցիք նոյնանուն շարանի գոյութեամբ: Բայց այդ նոյնանուն շարանը վերածուել էր հայ մարդը, հայ պետութիւնը, հայոց բանակը վարկազրկող, խարազանող, ձաղկի ու ծանակի շարք: Արդարացի՞ են այդտեղ գրուածները: Թերեւս: Բայց կեանքը հաւասարակշռութիւն է պահանջում, գնահատել՝ լաւը, պախարակել՝ վատը: ԴՈՒՔ հաւասարակշռութիւնը խափանեցիք:
Ես չեմ հասկանում քո անընդհատ բողոքավոր պահվածքդ… Չեմ հասկանում։ Նամանավանդ, որ դու բացարձակապես չես քննադատում հասարակության գրպանից սնվող Հանրային կոչվող հեռուստաընկերության վարած քաղաքականությունը, որը բացարձակապես ոչ մի րոպե չի տրամադրում իրեն գումար տրամադրող բնակչությանը։
Հանրայինը շատ քննադատել եմ: Բայց ցաւօք, դուք, հըհըշըյական ընդդիմութիւնդ, ձեր լրատւութեամբ, գաղափարներով ու գործունէութեամբ. վստահութիւն չէք ներշել: Փորձել եմ համակրել ՁԵԶ. չեմ կարողացել, առիթ չէք տուել:
Առաջարկում եմ երկու տարբերակ։ Կամ համակերպվում ես Ակումբի կանոնադրության հետ և ենթարկվում դրանց, ինչպես ենթարկվում մնացած բոլորը։ Ի դեպ, Ակումբը ենթարկվում է նաև ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և հենց այդ պատճառով է քո գրառումը ջնջնվել և բողոքների համար կարող ես դիմել նախագահ Քոչարյանին։
Կա երկրորդ տարբերակ։ Ելք։ Բարի ճանապարհ։
Քանի որ էութեանս մէջ չկայ դասալքութիւնը, պիտի շարունակեմ բողոքել, իսկ քանի որ յոգնել ենք, մնում է ինձ արգելափակել: