User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Բողոքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բողոքներ

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական։Գրառումը ջնջված է։ Կարդացեք Ակումբի առաջին էջում գրվածը, և այս թեմայի առաջին գրառումը։
    Գրաքննութիւնը ակումբում.-
    http://www.akumb.am/showpost.php?p=665986&postcount=21

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում իրականացվում է գրաքննություն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրաքննութիւնը ակումբում.-
    http://www.akumb.am/showpost.php?p=665986&postcount=21
    Պանդուխտ, ես չեմ հասկանում քո ատելությունն ու անհանդուրժողականությունը այլակարծության հանդեպ, ես չեմ հասկանում քո թշնամական վերաբերմունքը Ակումբի մոդերատորական կազմի հանդեպ ու նամանավանդ իմ հանդեպ՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ մինչև օրս դու հանգիստ արտահայտում ես քո կարծիքը Ակումբի էջերում առանց որևէ սահմանափակման, ինչը համաձայնվիր, որ Ակումբի մոդերատորական կազմի անշահախնդիր աշխատանքի շնորհիվ է։ Չնայած նրան, որ քո մտքերն ու կարծիքը հիմնականում չի համապատասխանում մեծամասնության կարծիքին, դու միշտ ազատ կարողացել ես արտահայտել այն և ավելին, բոլոր նրանք, ովքեր վիրավորական կամ կոպիտ են արտահայտվել քո հասցեին պատժվել են, ինչպես և մնացած բոլորի հասցեին կոպիտ կամ վիրավորական արտահայտվողները։ Բայց այս ամենը ամենևին Ակումբի ղեկավարության պարտականությունների մեջ չի մտնում։ Ընդհանրապես որևէ մեկին, այդ թվում և քեզ Ակումբն ու Ակումբի ղեկավարությունը պարտավոր չեն։ Ես չեմ հասկանում քո անընդհատ բողոքավոր պահվածքդ… Չեմ հասկանում։ Նամանավանդ, որ դու բացարձակապես չես քննադատում հասարակության գրպանից սնվող Հանրային կոչվող հեռուստաընկերության վարած քաղաքականությունը, որը բացարձակապես ոչ մի րոպե չի տրամադրում իրեն գումար տրամադրող բնակչությանը։ Իսկ Ակումբը հանրային ալիք չի։ Սեփական ֆորում է։ Ընդամենը։ Սա ոչ ԶԼՄ է, ոչ էլ հանրային դրամով գոյություն պահպանող ֆորում։

    Չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի քո պահվածքում։ Առաջարկում եմ երկու տարբերակ։ Կամ համակերպվում ես Ակումբի կանոնադրության հետ և ենթարկվում դրանց, ինչպես ենթարկվում մնացած բոլորը։ Ի դեպ, Ակումբը ենթարկվում է նաև ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և հենց այդ պատճառով է քո գրառումը ջնջնվել և բողոքների համար կարող ես դիմել նախագահ Քոչարյանին։
    Կա երկրորդ տարբերակ։ Ելք։ Բարի ճանապարհ։

    Ընտրությունը քոնն է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 20.03.2008, 23:41:

  3. #3
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում իրականացվում է գրաքննություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Ամերիկացիներն ասում եմ՝ Overreaction, չափից դուրս ռեակցիա։ Կարծում եմ ցանկացած հավաքի, կազմակերպության մեջ լինում են պարտիզաններ։ Դա մարդկային բնույթ է։ Ցանկացած հավաքական տեղ լինում են մեծամասնության հետ միշտ չհամակերպվողներ։ Ցանկացած վայրում լինում են անարխիստներ՝ որոնք չեն ցանկանում ընդունել կանոնները։

    Այս ամենը նույնքան նորմալ է, որքան գարնան ժամանումը։ Կարծում եմ հենց մոդերների աշխատանքն այն է, որ կարողանան ներդաշնակել բոլոր տեսակի տրամադրությունները մի ընդհանուր «բնակելի» միջավայրում։

    Այնպես, որ հարգելի Artgeo, գուցե իրավացի ես, բայց այդքան կոպիտ մի գտնվիր։ Եթե մեկը քեզ չի սիրում, գուցե դա նրանից չէ, որ դու վատն ես։ Գուցե նա չի սիրում բոլոր մոդերներին, ինչպես օրինակ մենք չենք սիրում կառավարության նախարարներին, խորհրդարանի պատգամավորներին։ Թեկուզ վիրտուալ, թեկուզ անվճար, բայց սա էլ ինչ–որ իմաստով սոցիալական ստատուս է։ Այնպես որ՝ ընկել ես, պետք է քաշես։ Բայց մի ասա՝ ապե, չես դզում, սիկտիր։ Դա Դոդի, Ալրաղացի Լյովի մտածողությունն ու վարքն է։ Որ իմանան դու էլ ես կիրառում՝ կնեղանան

    Գարուն է։ Ջերմացեք։

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում իրականացվում է գրաքննություն

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկացիներն ասում եմ՝ Overreaction, չափից դուրս ռեակցիա։ Կարծում եմ ցանկացած հավաքի, կազմակերպության մեջ լինում են պարտիզաններ։ Դա մարդկային բնույթ է։ Ցանկացած հավաքական տեղ լինում են մեծամասնության հետ միշտ չհամակերպվողներ։ Ցանկացած վայրում լինում են անարխիստներ՝ որոնք չեն ցանկանում ընդունել կանոնները։

    Այս ամենը նույնքան նորմալ է, որքան գարնան ժամանումը։ Կարծում եմ հենց մոդերների աշխատանքն այն է, որ կարողանան ներդաշնակել բոլոր տեսակի տրամադրությունները մի ընդհանուր «բնակելի» միջավայրում։

    Այնպես, որ հարգելի Artgeo, գուցե իրավացի ես, բայց այդքան կոպիտ մի գտնվիր։ Եթե մեկը քեզ չի սիրում, գուցե դա նրանից չէ, որ դու վատն ես։ Գուցե նա չի սիրում բոլոր մոդերներին, ինչպես օրինակ մենք չենք սիրում կառավարության նախարարներին, խորհրդարանի պատգամավորներին։ Թեկուզ վիրտուալ, թեկուզ անվճար, բայց սա էլ ինչ–որ իմաստով սոցիալական ստատուս է։ Այնպես որ՝ ընկել ես, պետք է քաշես։ Բայց մի ասա՝ ապե, չես դզում, սիկտիր։ Դա Դոդի, Ալրաղացի Լյովի մտածողությունն ու վարքն է։ Որ իմանան դու էլ ես կիրառում՝ կնեղանան

    Գարուն է։ Ջերմացեք։
    P.S. ջան, չեմ կարծում, որ իմ կողմից որևէ մեկը Ակումբում արժանացել է վատ վերաբերմունքի։ Գրառմանս մեջ նույնպես վատ վերաբերմունք չկար Պանդուխտի նկատմամբ։ Կարծում եմ, դու չես կարդացել բոլոր գրառումները։ Մինչդեռ Պանդուխտը գրանցման օրվանից բողոքում է։ Ու միշտ նույն բանն է կրկնում՝ «Ակումբը վատն է, մոդերատորները կողմնակալ են»… Բազմիցս փորձել ենք հասկանալ, ապացուցել, ընդունել… Սակայն ապարդյուն։ Ի դեպ, չգիտեմ, թե հատկապես ինչն է քեզ կոպիտ թվացել, քանի որ ես ընդամենը առաջարկել եմ եղած տարբերակները։ Կոպիտ կլինեի, եթե վերցնեի բեն անեի, բայց չեմ արել, չէ՞ Ու չեմ էլ անելու, չնայած, որ կոնկրետ Պանդուխտի կողմից հիմքեր շատ են եղել։

  5. #5
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում իրականացվում է գրաքննություն

    Պանդուխտ, ինքս էլ որոշ հարցերում դեմ եմ լինում շատ մտքերի և մտքերս արտահայտում եմ նորմալ, առանց վիրավորելու… եթե ինքդ փորձես մի փոքր տրամաբանել, կհասկանաս, որ չափն անցնում ես

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում իրականացվում է գրաքննություն

    Պանդուխտ, ես չեմ հասկանում քո ատելությունն ու անհանդուրժողականությունը այլակարծության հանդեպ, ես չեմ հասկանում քո թշնամական վերաբերմունքը Ակումբի մոդերատորական կազմի հանդեպ ու նամանավանդ իմ հանդեպ՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ մինչև օրս դու հանգիստ արտահայտում ես քո կարծիքը Ակումբի էջերում առանց որևէ սահմանափակման, ինչը համաձայնվիր, որ Ակումբի մոդերատորական կազմի անշահախնդիր աշխատանքի շնորհիվ է։ Չնայած նրան, որ քո մտքերն ու կարծիքը հիմնականում չի համապատասխանում մեծամասնության կարծիքին, դու միշտ ազատ կարողացել ես արտահայտել այն և ավելին, բոլոր նրանք, ովքեր վիրավորական կամ կոպիտ են արտահայտվել քո հասցեին պատժվել են, ինչպես և մնացած բոլորի հասցեին կոպիտ կամ վիրավորական արտահայտվողները։
    Ատելութիւն չունեմ քեզի հանդէպ, ընդհակառակը քո լրագրողական հնարքները ինձ համար ուսանելի են եւ երբ մեծանամ. «ԱՐՏԳԷՈ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»:
    Չէ բարեկամ, ի զուր մի թշնամացնի ինձ յարգարժան մոդերատորներին, բոլորի հանդէպ պարտքի եւ համակրանքի զգացում ունեմ: Այս առթիւ ուշացած երախտագիտութիւնս յայտնեմ Չուկին, ոչ հեռու անցեալում իրականացրած մոդերատորական բարեփոխումների կապակցութեամբ:
    Ինչ վերաբերի սահմանափակման, ապա թոյլ տո'ւր մեծապատւութեանդ հարց տամ. ի՞նչ խնդիր ունէք ԴՈՒՔ յարգելի ԱՐՏԳԷՈ հայ զինւորականութեան հանդէպ: Ինչո՞ւ է այս ձեր ատելութիւնը հանդէպ հայոց բանակին:
    Այսօր, ԴՈՒՔ, այս թեմայում http://www.akumb.am/showpost.php?p=665986&postcount=21 տեղեկացրիք մեզ, ծանօթ հանրահաւաքում զոհուած հայ քաղաքացու մասին յուզիչ մանրամասներ: Ցաւում եմ եւ դրանում է կայանում ջղային գրառումներս, եւ ցաւակցում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ: Ասում էք՝ Ձեր պայքարը արդարութեան ժողովրդավարութեան եւ քաղաքացիական իրաւունքի համար է, ահա այստեղ տարակուսում եմ եւ հարց տալիս այն կողմնակալութեան համար, որ ԴՈՒՔ գործադրեցիք, վասն բազում ՄԱՐԴԿԱՆՑ սիրոյն անձնազոհ ՀԱՅ ՍՊԱՅԻ մասին խոնարհ ծառայիս տեղեկագիրը, եւ տակաւին գրառումս համարեցիք՝ «մանիպուլացիա»: «Ազգ»-ի յօդուածում մանիպուլացիա չկար, թէ՞ սխալ եմ: Կար մարդկային տառապանք, եւ որբացած ընտանիքի սուգ:
    Նոյն կերպ վարուեցիք, ՄԵԾԱՅԱՐԳ մոդերատոր, երբ փորձեցի «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ» վերնագրով մի շարան սկսել, որտեղ պիտի տեղադրէի հայոց բանակի պայծառ դէմքը, թերեւս եւ դեռեւս ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ նահատակ հերոսների մասին վկայութիւններ, որոնցից շատ-շատ ունեմ:
    Շարանիս խափանումը պատրուակեցիք նոյնանուն շարանի գոյութեամբ: Բայց այդ նոյնանուն շարանը վերածուել էր հայ մարդը, հայ պետութիւնը, հայոց բանակը վարկազրկող, խարազանող, ձաղկի ու ծանակի շարք: Արդարացի՞ են այդտեղ գրուածները: Թերեւս: Բայց կեանքը հաւասարակշռութիւն է պահանջում, գնահատել՝ լաւը, պախարակել՝ վատը: ԴՈՒՔ հաւասարակշռութիւնը խափանեցիք:
    Ես չեմ հասկանում քո անընդհատ բողոքավոր պահվածքդ… Չեմ հասկանում։ Նամանավանդ, որ դու բացարձակապես չես քննադատում հասարակության գրպանից սնվող Հանրային կոչվող հեռուստաընկերության վարած քաղաքականությունը, որը բացարձակապես ոչ մի րոպե չի տրամադրում իրեն գումար տրամադրող բնակչությանը։
    Հանրայինը շատ քննադատել եմ: Բայց ցաւօք, դուք, հըհըշըյական ընդդիմութիւնդ, ձեր լրատւութեամբ, գաղափարներով ու գործունէութեամբ. վստահութիւն չէք ներշել: Փորձել եմ համակրել ՁԵԶ. չեմ կարողացել, առիթ չէք տուել:
    Առաջարկում եմ երկու տարբերակ։ Կամ համակերպվում ես Ակումբի կանոնադրության հետ և ենթարկվում դրանց, ինչպես ենթարկվում մնացած բոլորը։ Ի դեպ, Ակումբը ենթարկվում է նաև ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և հենց այդ պատճառով է քո գրառումը ջնջնվել և բողոքների համար կարող ես դիմել նախագահ Քոչարյանին։
    Կա երկրորդ տարբերակ։ Ելք։ Բարի ճանապարհ։
    Քանի որ էութեանս մէջ չկայ դասալքութիւնը, պիտի շարունակեմ բողոքել, իսկ քանի որ յոգնել ենք, մնում է ինձ արգելափակել:

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բողոքներ

    Հարց է առաջանում: Այս տարվա հունվարի 20-ից մինչ օրս կա ֆորումի մի մարդ, ով սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին և հեռացվել է ֆորումից?

  8. #8
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բողոքներ

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց է առաջանում: Այս տարվա հունվարի 20-ից մինչ օրս կա ֆորումի մի մարդ, ով սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին և հեռացվել է ֆորումից?
    Կրկնում եմ Selene-ի գրածը.

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում, ինչպես ամենուրեք, կան ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ակումբցիներ, ովքեր ազատորեն արտահայտում են իրենց կարծիքն ու երբևէ չեն արգելափակվի, եթե կարծիք արտահայտելու, ֆորումում կիրթ ու հասուն մարդուն վայել պահվածք ունենալու տարրական կանոններին տեղյակ լինեն ու կիրառեն:
    Երևի բարդ չի գրված...
    Лучше Гор могут быть только Горы.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.06.2014, 17:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •