User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Քաղաքակիրթ բանավեճ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքակիրթ բանավեճ

    Ակումբի հարգելի ղեկավարություն
    Առաջարկում եմ ստեղծել մի թեմա, որտեղ կկարողանանք անցկացնել իսկական բանավեճ պահպանելով բանավեճի բոլոր նորմերը:

    Արդեն ահագին ժամանակ է կարդում եմ ակումբի գրառումները և քաղաքական բաժնում համարյա միշտ բանավեճը վերածվում է անձնականի:

    Խնդրում եմ ստեղծեք հնարավորություն, որպեսզի բանավեճի մասնակցիները կարողանան նախախես գրանցվել մասնակցելու համար, իսկ մնացածը ուղակի հետևեն դրան: Առաջարկում եմ բանավեճն ունենա հատուկ օրեր, ժամեր և վարող, որը կվերահսկի բանավեճի ամբողջ ընթացքը:

    Եթե նման առաջարկ նախկինում եղել է և որևէ լուծում տրվել կամ չի տրվել, ապա ես նախապես հայցում եմ բոլորիդ ներողամտությունը առաջարկը կրկնելու համար:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Վա՜խ, շատ լավ միտք է
    Առաջարկում եմ նաև, որ լինի բանավեճը վարող, որը թեմայից շեղվելու, անձնական վեճի անցնելու և այլնի դեպքում ամեն ինչ կկարգավորի, ինչպես նաև կսրացնի հարցերը, որպեսզի բանավեճը հնարավորինս թեժ լինի:

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա՜խ, շատ լավ միտք է
    Առաջարկում եմ նաև, որ լինի բանավեճը վարող, որը թեմայից շեղվելու, անձնական վեճի անցնելու և այլնի դեպքում ամեն ինչ կկարգավորի, ինչպես նաև կսրացնի հարցերը, որպեսզի բանավեճը հնարավորինս թեժ լինի:
    Ենթադրում եմ, որ արդեն ունենք վարողի թեկնածու:
    Տեսնենք ակումբի ղեկավարությունը ինչ է կարծում, չնայած կարծեմ Դուք նույնպես ղեկավար կազմից եք:

    Եթե առաջարկս ընդունվի և պսակվի հաջողությամբ ես կաշխատեմ նաև իրական քաղաքական գործիչներ հրավիրել եթե իհարկե դեմ չեք

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Տեսնենք ակումբի ղեկավարությունը ինչ է կարծում, չնայած կարծեմ Դուք նույնպես ղեկավար կազմից եք:
    Նման որոշումներ կայացնելու լիազորություն չունեմ ես:

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Այնքան էլ չհասկացա, թե ինչո՞վ պիտի տարբերվի այն ֆորումական սովորական բանավեճերից։ Թեմայից շեղվելը, անձնական վեճի անցնելը սենց թե նենց չի ընդունվում ֆորումում։ Ու այդ կարգը պահպանելու համար ադմինիստրացիա կա։ Եթե կարծում եք, որ այս կարգը ֆորումում բավարար չափով չի պահպանվում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ անունը «քաղաքակիրթ բանավեճ» դնելու դեպքում կպահպանվի։
    Ի դեպ, ադմինիստրացիայի սիրած հարցը տամ. եթե կարծում եք, որ քաղաքակիրթ քննարկումների կարգը ֆորումում չի պահպանվում, ապա ինչու՞ կոնկրետ դեպքերում դրա մասին չեք ահազանգում ադմինիստրացիային։ Ի վերջո, դրա համար հատուկ մեխանիզմ կա մշակված։ Յուրաքանչյուր գրառման ձախ կողմում, գրառումն անողի ավատարի տակ կա նշանով կոճակ։ Եթե համարում եք, որ տվյալ գրառումը բարեկիրթ բանավեճի կուլտուրայի խախտում է պարունակում, ապա, այդ կոճակի վրա սեղմելով, կարող եք ադմինիստրացիային տեղեկացնել դրա մասին։ Ադմինիստրացիան էլ հավանաբար համապատասխան քայլեր կձեռնարկի։

    Ինչ վերաբերում է քննարկումը սրելուն, ապա քննարկումը հարցադրումներով, գրառումներով սրել յուրաքանչյուրն էլ կարող է ներկայիս ֆորումական բանավեճերի ընթացքում։ Ի՞նչ տարբերություն։ Որևէ մեկը ձեզ արգելու՞մ է։ Ի՞նչ առավելություն պիտի ունենա այս տարբերակը։
    Իսկ քննարկումների օրեր, ժամեր սահմանափակելը, նախորոք գրանցվել պարտադրելը իմ կարծիքով իզուր տեղը կսահմանափակի քննարկումներին մասնակցելու հնարավորությունը, հետևաբար քննարկումներն էլ ավելի պասիվ կդառնան։ Նման սահմանափակումներ դնելու իմաստը ո՞րն է։
    Չգիտեմ, գուցե ինչ–որ բան սխալ եմ հասկացել։ Հուսանք, որ առաջարկը դեռևս կմանրամասնեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Խոսքը գնում է իրական բանավեճի այլ ոչ թե սուր ու անկոտրուն կարծիքների քննարկման մասին:

    Իրական բանավեճի նպատակը խնդրի կոնկրետ լուծում գտնելն է, որը ցավոք հիմնականում չի կիրառվում քննարկումների ժամանակ:
    Այն մտավախությունը, որ կլինի նույն քննարկումը և նույնիսկ կարող է խանգառել քննարկումների ընթացքին կարծում եմ չկա:
    Ես առաջարկում եմ ստեղծել մի այնպիսի բանավիճողների ճամբար, որի արդյունքում հնարավոր կլինի իսկապես կոնկրետ եզրահանգումների գալ և կոնկրետ առաջարկներ ներկայացնել:

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    ինչքան հասկանում եմ, խոսքը նոր ֆորմատի մասին է: Այսինքն, դա միգուցե ֆորումի սահմաններից դուրս պետք է արվի: Ինչ-որ բլոգի նման, միգուցե հենց ֆորումի հիմքի վրա, բայց նոր իմիջով, ուրիշ անվան տակ ...

  8. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան հասկանում եմ, խոսքը նոր ֆորմատի մասին է: Այսինքն, դա միգուցե ֆորումի սահմաններից դուրս պետք է արվի: Ինչ-որ բլոգի նման, միգուցե հենց ֆորումի հիմքի վրա, բայց նոր իմիջով, ուրիշ անվան տակ ...
    Շատ ճիշտ է, որովհետև բանավեճ վարող, երկու կողմեր, ետի ուժե կդառնա Չաթ: Դրահամառ հատուկ սկրիպտ "ՊԽՊ ԲԱՆԱՎԵՃ" կամ ել ինչ որ բլոգի վրա:

  9. #9
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Անկեղծ ասաց չհասկացա ինչպիսի բանավեճի մասին է խոսքը, որովհետեւ ցանկացած թեմայում էլ կարելի է բանավիճել եւ չեմ կարծում թե մոդերատորների միջամտության կարիք լինի. Տեղի յուզերները բավականին ցիվիլ հասարակություն են.

    Չնայած վերը նշված իմ տեսակետի, կարծում եմ կարելի է Moj-ին հնարավորություն տալ գախափարը ի կատար ածելու. Նախ մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում առաջարկվող բանավեճի տեսակը, երկրորդն էլ, որտեղից իմանաք առաջարկի ոչ պետքական լինելը, եթե գործնականու դրա կիրառությունը չի եղել.

    Այդ պատճառով կարելի է փորձաշրջան անցկացնել, եթե իրոք ծրագիրը անհետաքրքիր լինի, նա առանց որեւիցե միջամտության իրեն կսպառի. Հետաքրքիր լինելու դեպքում, կհարստացնի ֆորումը, ավելի շատ մարդիկ գրավելով այստեղ.

    Moj-ը խոսեց հնարավոր հրավիրվող իրական քաղաքական գործիչների մասին, ըստ ինձ, նման ձեռնարկը արդեն հեաքրքիր է. Քաղաքական գործիչների ժամանակ առ ժամանակ առկայության դեպքում, իրոք Ակումբը կվերածվի ոչ միայն հզոր ֆորումի, այլեւ արժանի հասարակական կառույցի, որտեղ քնարկումները անցկացվում են ամենաբարձր մակարդակով.

    Հ. Գ.
    Կարծիքս խիստ անհատական է, գուցէ եւ սխալվեմ, այս պատճառով գոնը գործնական փորձաշրջան պետք է. Ով գիտի, ինչի կարող է վերածվել փոքրիկ ձեռնարկը.
    Ուրախ գրառում:

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Համաձայն եմ Vishapakah-ի հետ:
    Ու այնուամենայնիվ այնքան էլ լավ չեմ պատկերացնում առաջարկի էությունը։ Կարո՞ղ եք կոնկրետ ասել, թե հիմա ի՞նչ ադմինիստրատիվ կամ ոչ ադմինիստրատիվ քայլեր են անհրաժեշտ Ձեր առաջարկած բանավեճը փորձելու համար։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը գնում է իրական բանավեճի այլ ոչ թե սուր ու անկոտրուն կարծիքների քննարկման մասին:

    Իրական բանավեճի նպատակը խնդրի կոնկրետ լուծում գտնելն է
    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ ու ողջունում եմ քննարկումների կուլտուրան բարձրացնելու Ձեր կոչը, բայց խնդիրն այն է, որ բանավիճելիս Ձեր նշած բացասական երևույթների պատճառը երևի ոչ թե բանավեճի տեխնիկական իմաստով ֆորմատն է, այլ մեր մեջ բանավիճելու կուլտուրայի պակասը։ Հետևաբար քննարկմանը մասնակցող յուրաքանչյուր մարդ պիտի ինքն իր բանավիճելու կուլտուրայի վրա չաշխատի, դիմացինին հարգել ու հասկանալ սովորի։ Քննարկմանը մասնակցելը պիտի միայն ընդհանուրին հուզող խնդրի լուծումը գտելու նպատակ ունենա։
    Արդյոք քննարկումների Ձեր առաջարկած ֆորմատը այս իմաստով ինչ–որ բան կփոխի՞։ Չէ՞ որ ամեն դեպքում, որքան հասկացա, քննարկումներին մասնակցողները էլի ֆորումի անդամներն են լինելու ու քննարկումների կուլտուրան հենց իրենք են ցածր կամ բարձր մակարդակի բերելու։ Այսինքն, ենթադրում եմ, որ շեշտը պիտի լինի ոչ թե ինչ–որ տեխնիկական սահմանափակումներ մտցնելու, այլ յուրաքանչյուրիս անձնական կուլտուրան բարձրացնելու վրա։ Չգիտեմ, գուցե առաջինով երկրորդի՞ն հասնենք։
    Ինչևէ, հուսով եմ, որ այս առաջարկն ու քննարկումը ինչ–որ լավ բանի այնուամենայնիվ կբերեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    VIP սրա՞հ եք պատրաստվում հիմնել :

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկմանը մասնակցելը պիտի միայն ընդհանուրին հուզող խնդրի լուծումը գտելու նպատակ ունենա։
    Իսկ բացառվու՞մ է, որ ակումբակիցը պրոֆեսիոնալ չէ ասենք քաղաքականության մեջ, ու արտահայտում է իր "սուբեկտիվ" կարծիքը: Կամ արտահայտում է իր վերաբերմունքը ու գնահատականը տվյալ երևույթին որպես մարդ /քաղաքացի/:
    Ինչու եք համարում, որ "Ակումբ"-ը ՝ դա էքսպերտների ժողով է, որոնք հավաքվել են ինչ-ինչ համապետական /կամ այլ/ խնդիրներ լուծելու համար:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 28.08.2007, 20:46: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Բանավեճ" Ունե՞ս կարծիք, լսում ենք
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 30.07.2012, 18:49
  2. Քաղաքակիրթ հարևան
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2009, 05:17
  3. Բանավեճ Շանթի եթերում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 26.10.2008, 11:33
  4. Բանավեճ
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.05.2008, 22:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •