Հայլուր
Երկիրն այսօր
Ժամը
Հորիզոն
Օրեցօր
Ազդարար
Էպիկենտրոն
Լրաբեր
Առաջարկում եմ թեման տեղափոխել Զվարճալի բաժին![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չնայած զարմանալու բան չկա`
Հավատում եք Հայլուրին թեմայում էլ 17 հոգի հավատում են:
Ես վաղուց Հայլուր անունը իմ համար փոխել եմ: Հենց սկսվում ա, ասում եմ եկեք, Սուտլուրը սկսվեց![]()
Այս թեման պետքա հեքիաթների բաժնում լիներ…
Վերջին խմբագրող՝ firewall: 23.03.2008, 04:01:
մենաանկախ լրատվական հաղորդումն, LOUYSWORLD.com
Ես ձենս հորիզոնին եմ տվել: Վատ չեն աշխատում:
Բայց ինձ մի բան զարմացրեց: Կարդացի "Գալա" հեռուստաընկերության ու"Ազատության" անունները: Եթե խոսքը օբյեկտիվ գնահատականի մասին է, դրանք էստեղ գործ չունեն: Եթե հայլուրը իշխանության համար է աշխատում, ապա դրանք էլ Լևոնի համար, ու հետևապես օբյեկտիվ լինել չեն կարող
Ազատությունը Լևոնի համարա աշխատում?
Փաստորեն Հայաստանում բոլոր լրատվական միջոցները,որ իշխանականից ,բացի տարբերվող լրատավցություն են տալիս աշխատում են Լևոնի համար?![]()
Բա մինչև հիամ չե՞ս հասկացել Հ1-ի ախմախ պրոպագանդան ի՞նչ ուղղվածություն ունի։Ընդհանրապես կարելի է մի մեծ վերլուծություն անել։ Ամեն ինչ, ինչում մեղադրում են պայքարողներին, լրիվ իրենք են անում։
Օրինակ, Լևոնին մեղադրում են, որ իբր ասել է «ով մեզ հետ չէ, տականք է»։ Իրականում Հ1-ի ամբողջ եթերը կառուցվում է հենց այդ սկզբունքով։ Այսինքն «Ով պայքարում է, տականք է»։
Բոլորին մեղադրում են սուտ տեղեկատվության մեջ, երբ իրականում իրենք են բացարձակ ստեր տարածում, մի քանի օրից հակառակը ասում։ Օրինակ Մանվելի վերաբերյալ, օրինակ ցուցարարների վերաբերյալ և այլն։
Մեղադրում են ՆԼԾ-ի օգտագործման մեջ, բայց որ գցում բռնում ես Հայլուրը լրիվ ՆԼԾ-ի վրա է կառուցվում։
Ցուցակը երկար է, բայց կարծում եմ ամեն ինչ հասկանալի է։
Նույնն էլ այս դեպքում է։ Իրենց լրատուֆտությունից բացի, լրիվ Լևանական են։ BBC-ն էլ, CNN-ն էլ EuroNews-ն էլ, Liberty-ն էլ, France-ն էլ, MZE-ն էլ: Որ ասում եմ ապուշ են, չեք հավատում։ Ամբողջ աշխարհին խելացիները սխալ չէին հանի։ Զարմանում եմ, էդքան փող ունեն, մի քանի կարգին ՊՌ-շիկներ չեն կարողանում վարձել…
Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.03.2008, 17:34:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ