Արդյո"ք բավարար անաչառ, հավաստի և օպերատիվ են գործում a1plus.am և Lragir.am էլեկտրոնային լրատվամիջոցները այսօրվա գործող լրատվական դաշտում: Ի"նչ եք կարծում, արժանի" են նրանք եթեր ունենալու: Առաջարկում եմ քննարել այս թեման:
Գերադասում եմ a1plus.am-ը
Գերադասում եմ Lragir.am-ը
Երկուսին էլ կարելի է համարել անաչառ և հավաստի
Չեմ գնահատում ոչ մեկին
Արդյո"ք բավարար անաչառ, հավաստի և օպերատիվ են գործում a1plus.am և Lragir.am էլեկտրոնային լրատվամիջոցները այսօրվա գործող լրատվական դաշտում: Ի"նչ եք կարծում, արժանի" են նրանք եթեր ունենալու: Առաջարկում եմ քննարել այս թեման:
Վերջին խմբագրող՝ azat11: 01.10.2008, 00:12:
Ավելի ճիշտ կլիներ հարցին ավելացնել նաև «այսօրվա գործող լրատվական դաշտում» բառերը:
DIXIcarpe noctem
Փորձեմ լինել լրիվ օբյեկտիվ, մի քիչ էլ իդեալիստ:
Լրատվականի տեսակետից, կարծում եմ, ամենաօբյեկտիվներից են: Բացի այդ նրանք աշխատում են գրեթե «օնլայն» և դա դժվար է թերագնահատել: Դա բավականին դժվար է:
Լրագրի վերլուծական հոդվածները երբեմն չհիմնավորված են ու մի քիչ ֆանտաստիկ:
Հիմա հարցիդ մոտենամ իրատեսորեն:
Ստեղծված իրավիճակում հայկական լավագույն տեղեկատվական կայքերն են:
Ինձ ավելի շատ դուր է գալիս Լրագիր.ամ-ը: Իմ կարծիքով ավելի անաչառ է, տեքստերի ձևակերպումներում բանբասանքը քիչ է և ավելի հաճախ է թարմացվում: Այն նաև աչքի է ընկնում համեմատաբար ավելի փաստարկված վերլուծություններով:
azat11, կարելի՞ է իմանալ, որն է այս թեման բացելու նպատակը:
Ինչպես և այլ շատ թեմաներում` նպատակը կարծիքների փոխանակումն է, մասնակիցների տեղեկացվածության մեծացումը, իրենց անկախ համարող լրատվամիջոցների նկատմամբ մեր պահանջմունքների և բավարարվածության բացահայտումը և ինչու ոչ` պարզապես ժամանցը: Չմոռանանք նաև ակումբի հիմնական նպատակներին օժանդակելը![]()
Բա ո՞ւրա tert.am ը![]()
Ակամա հարցումը ասոցացվեց փոքր երեխաներին տրվող «մամայի՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ պապային» հարցի հետ: Ըստ իմ ուսումնասիրությունների ինտերնետում նորմալ տեղեկատվություն փնտրող մարդկանց բացարձակ մեծամասնությունը համահավասար օգտվում է երկու կայքերից էլ և թերևս նրանք իրար հավասարազօր են: Ավելի հետաքրքիր կլիներ տարբեր դիրքորոշումներ ունեցող կայքերի համեմատության մասին թեմաները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Հայալեզու նորմալ այլ սայթ ես չգիտեմ (Ազատությունը չհաշված), գուցեև կա: Հաճույքով համեմատության մեջ կդնեի Ռեգնումը, Լենտա.ռու-ն և այլ նման սայթեր: Այս երկու սայթերն եմ դրել համեմատության մեջ, որովհետև նրանք իրոք արտաքուստ թվում են հավասարազոր: Ուզում եմ հասկանամ իրո"ք դա այդպես է: Իմ տպավորությամբ որոշ էական սկզբունքային տարբերություններ կան նրանց մեջ, մասնավորապես գործի նկատմամբ պարտաճանաչության և ազնվության առումով, հրապարակումների նկատմամբ պատասխանատվության և հակադարձումներին պատրաստ լինելու առումով և այլն: Այսօրինակ տեսանկյուններից հետաքրքիր կլիներ քննարկել սույն հարցը:
Հետո ավելի մանրամասն կփորձեմ բացահայտել տպավրություններս:
մասամբ են հավաստի ու անաչառ, բայց թե էլի լավ ա հիմիկվա մյուս լրատվամիջոցների համեմատ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Չեմ ուզում նոր թեմա բացել, ուստի թույլ վեք մի փոքր շեղվել: Ինտերնետային հայալեզու լրատվության դաշտում այսօր վաում կա": Օրինակ Թերթ.ամ-ի մուտքը արդարացվա"ծ հավակնություն է: Կարծում եմ եթե նման վակում կա, ապա կա նաև թերացումներ այն լրատվամիջոցների կողմից, որոնք իրենց ազատ և անկախ են համարում և մեծ հավակնություններ ունեն այդ նիշշայում:
Ոչ Ա1+ն եմ սիրում, ոչ էլ լրագիրը։ Լրագրի մենակ վերնագրերն են լավը։ Առաջ ամեն օր լրագիր էի կարդում, հիմա ավելի շուտ շուտ Ա1+։ Բայց դե մեկ է անաչառություն 100տոկոսանոց չկա, ուղղակի մի քիչ այլընտրանք ա գժանոցի մեջ։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ