User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն է ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայլուր

    3 6.52%
  • Երկիրն այսօր

    19 41.30%
  • Ժամը

    2 4.35%
  • Հորիզոն

    15 32.61%
  • Օրեցօր

    4 8.70%
  • Ազդարար

    3 6.52%
  • Էպիկենտրոն

    0 0%
  • Լրաբեր

    0 0%
Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 125 համարի արդյունքները՝ ընդհանուր 125 հատից

Թեմա: Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

  1. #121
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Հայաստանում լրատվամիջոցները լինում են
    1. ոչ օբյեկտիվ կամ կախյալ, այսինքն՝ ներկայացնում են իրանց ձեռնտու փաստերը, իսկ իրանց ոչ ձեռնտու փաստերը խեղաթյուրում են էն կողմի օգտին, որից կախում ունեն, կամ ընդհանրապես չեն ներկայացնում: Բաժանվում են 2 խմբի
    ա. իշխանական
    բացահայտ սատարում են իշխանություններին. Հայլուր, Ժամը, Ազդարար, Էպիկենտրոն, իշխանական թերթեր և այլն
    բ. ընդդիմադիր
    բացահայտ սատարում են ընդդիմությանը ու ներկայացնում են ինֆորմացիան հիմնականում թերթերի միջոցով, որովհետև ուրիշ ձև հնարավոր չի. ՀԺ, Հայք, Տարեգիր, ՉԻ և այլն
    2. քիչ թե շատ օբյեկտիվ
    ցանկացած ինֆորմացիա ձգտում են մատուցել նենց, որ առավելագույնս ձեռնտու լինի համ ժողովրդին, համ իրանց, համ էլ իշխանություններին. Օրեցօր, Հորիզոն, Երկիրն Այսօր, ու էլ ոնց որ չկա
    3. ամբողջությամբ օբյեկտիվ լրատվամիջոցներ
    ինֆորմացիան ներկայացնում են լիարժեք. Ա1+, Գալա, Ազատություն, Լրագիր և այլն:

    Ավելացվել է 14 րոպե անց
    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ սրանք`
    կներես, էտ վիդեոն ո՞վ ա նկարել
    ու եթե նկարել ա, ինչի՞ հենց առաջի օրը, որ առանց էն էլ էդքան ապակայուն վիճակ էր, ցույց չտվին Հայլուրով
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 16.04.2008, 18:07: Պատճառ: Գրառման ավելացում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #122
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    38
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը համարում եմ.....
    "Օտար ամայի ճամփեքի վրա" հաղորդումը

    Հ.Գ.չնայած այն չկա քո նշածների ցուցակում:
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

  3. #123
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    3. ամբողջությամբ օբյեկտիվ լրատվամիջոցներ
    ինֆորմացիան ներկայացնում են լիարժեք. Ա1+, Գալա, Ազատություն, Լրագիր և այլն:
    Չանցավ: Քո նշածները ընդդիմական են, նույնիսկ ազատությունը:
    Իսկ Ա1+-ի մասին ընդհանրապես խոսք չկա, որ բացարձակ ընդդիմական է:

  4. #124
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    կներես, էտ վիդեոն ո՞վ ա նկարել
    ու եթե նկարել ա, ինչի՞ հենց առաջի օրը, որ առանց էն էլ էդքան ապակայուն վիճակ էր, ցույց չտվին Հայլուրով
    Նախ վիդեոներ չէին, նկարներ էին, երկրորդն էլ ասենք Պողոսյան Պողոսն էր նկարել, ինչ-որ բան փոխվեց?
    Մի հատ բացի նայի, քեզ թվում ա սարքածա? Բայց որ մասը?
    Համ էլ էդ նկարենրը ես մարտի 5-ի կողմերը արդեն բոլորը տեսել էի: ԼՏՊի Բլոգ-ում կաին ու անընդհատ թարմացվում էին:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  5. #125
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ամենաանկախ և հավաստի լրատվական ծրագիրը

    Ի դեպ

    «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությունը ներառվել է վստահություն վայելող հայկական ԶԼՄ-ների առաջին տասնյակում

    Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը 2008թ.-ի հունվարի երկրորդ կեսին անցկացրել է հայկական ԶԼՄ-ների վստահելիության աստիճանի փորձագիտական հարցախույզ, որի ժամանակ հարցվել են ակտիվ գործունեություն ծավալող 25 կուսակցությունների, 45 հասարակական կազմակերպությունների, տեղեկատվական աղբյուրներից պարբերաբար օգտվող 30 ձեռնարկատիրական կազմակերպությունների ղեկավարներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 100: Վերջիններս իրենց տրամադրված հարցաթերթիկում լրատվամիջոցների վստահելիության աստիճանը գնահատել են 5 բալանոց համակարգով:

    Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության վարչությունից, հարցախույզի արդյունքներով, հայկական ԶԼՄ-ներից վստահելիության առումով բացարձակ առաջատարը «Ազատություն» ռադիոկայանն է, որն ստացել է 500 հնարավոր միավորից 173,1-ը: Այն մեծ տարբերությամբ` մոտ 20 միավորով, առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից, որին հարցվողների կողմից տրված միավորների հանրագումարը կազմել է 153: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը (146 միավոր), «Շանթ» հեռուստաընկերությունը (143,5), «Առավոտ» օրաթերթ (138), «Ա1+» ինտերնետային կայքը (121,5), «Արմինֆո» լրատվական գործակալությունը (119), «Ազգ» օրաթերթը (117), «Առկա» լրատվական գործակալությունը (112), «Արմենիա նաու» ինտերնետային թերթը (112) եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունը (110,5):

    Առաջին տասնյակին հաջորդում են Հանրային ռադիոն, որը 500 հնարավորից ստացել է 110 միավոր, «Ար» հեռուսաընկերությունը` 107, «Արմենպրես» լրատվական գործակալությունը` 105, «Շողակաթ» հեռուստաընկերությունը` 102, «Լրագիր.am» էլեկտրոնային թերթը` 101, «Արմենիա» հեռուսաընկերությունը` 97, «Հայկական ժամանակ» օրաթերթը` 94, «Իրավունք» թերթը` 87 միավորով: Հանրային հեռուստաընկերությունը ստացել է 80, իսկ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»` 86,4 միավոր:

    Հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ լրատվությունից իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու նպատակով մշտապես օգտվողները բավականին ցածր են գնահատել լրատվամիջոցների վստահելիության աստիճանը. այսպես, առաջին տեղը գրաված լրատվամիջոցը հնարավոր միավորներից ստացել է կեսից պակաս միավոր:

    Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը (ԼՀԸ) ստեղծվել է 2007թ.-ին: Այն ներառում է 40 անդամ-կազմակերպություններ` ինչպես Հայաստանից, այնպես էլ` Սփյուռքից: ԼՀԸ-ի հիմնական առաքելությունը, համահայկական խնդիրների միասնական ուժերով վերհանելն ու դրանց լուծման տարբերակներ առաջարկելն է: ԼԸՀ-ն նախատեսում է ԶԼՄ-ների վստահելության աստիճանի փորձագիտական հարցումներ անցկացնել ոչ միայն հայաստանյան, այլեւ Սփյուռքի ԶԼՄ-ների վարկանիշը պարզելու համար:

    «Արմինֆո», 12.02.2008

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լրատվական կայքեր
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 10.07.2012, 13:14
  2. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  3. a1plus.am, Lragir.am հավաստի և անաչառ?
    Հեղինակ՝ azat11, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.03.2009, 01:07
  4. Լրատվական բլոկադա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 08.06.2008, 11:21
  5. «Հորիզոն» լրատվական ծրագիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 03.04.2007, 12:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •