Այսօր Հայաստանը գտնվում է լրատվական ծանր բլոկադայի մեջ: Այսպիսի բլոկադա չի եղել նույնիսկ «մութ ու ցուրտ» տարիներին: Փակվեց Ա1+-ը, անջատվեց «ՆՏՎ»-ն, հոկտեմբերի 26-ի կողմերը անջատվեց CNN-ը: Հեռուստատեսությունը գրեթե ամբողջությամբ ինքնացենզի է ենթարկվում։ Շատերը կպնդեն, որ կան երկրներ, որտեղ խոսքի ազատություն չկա: Սակայն ես չեմ ուզում, որ Հայաստանը նմանվի Ռուսաստանին կամ մեկ այլ երկրի: Օրինակ Վրաստանում այսօր ընդդիմությունը միտինգ է կազմակերպել, որը 6 ալիք է ուղիղ եթերով ցույց տալիս։ Հայաստանում ընդդիմության միտինգը հոկտեմբերի 26-ին գրեթե չլուսաբանվեց։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանում հայ մարդը իրավունք չունի իմանալ երկրի ներքաղաքական զարգացումները ներքին հեռուստաեթերից։ Ինչո՞ւ պիտի նա դիմի ինտերնետի արտասահմանյան կայքերին։ Ինչո՞ւ է հայ մարդը զրկված երկրի իրադարձությունների մասին անաչառ ու իրական լրատվություն ստանալուց։ Ինչո՞ւ։