Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
ցավալի է,որ հենց ինչ որ վատ բան ես ասում այս իշխանություններին մի քանի "խելացիներ" իրենց "հանճարեղ" մտքի սլացիկ ոստյունով քեզ պիտակավորում են լեվոնական ու վերջ,ես լեվոնական չեմ,սա ի գիտություն-իսկ 91-98 թվականները եղել են ցուրտ ու մութ,բայց հաղթանակի տարիներ,հիմա լիության ժամանակն է,բայց պարտվում ենք ամեն քայլափոխի,ՄԱԿ-ի վերջին բանաձեվը հերթական օրինակը,մարդանց այն մասը որը մի փոր լափից բացի մտացում է նաեվ այլ արժեքների մասին համարում է որ ավելի լավ է ապրել ցրտի ու մթան մեջ,բայց հաղթել,իսկ նրանք որոնց կյանքի նպատակը լավ ուտելն է,համարում է որ այդ տարիներ հաղթանակները չարժեին ցուրտն ու մութը,հիմա լավ է տաք ու լուսավոր.իսկ Հայաստանին ամեն ամիս միջազգային ատյաններում գցում են քացու տակ,իհարկե մենք դրա մասին չենք իմանաում,քանի որ մեր լրատվական կարիքները Հայլուրն է սպասարկում,երբ ՀՀ ԱԳ նախարարը ազգիս փորձում է համոզել որ մենք բարոյապես հաղթեցինք,երբ abstain from voting-ը թարգմանում են ձեռնապահ,ուրեմն այս լուսավոր ու տաք ըերկրում ինչ որ բան այն չէ, եվ վերջապես պատկերացրեք մի անգլիացու որը կմեղադրի Չերչիլին նրա համար որ պատերազմի ժամանակ լավ չեն ապրել... եկենք հասկանակք վերջապես որ անցյալի սրիկայությունները ՈՉ մի ձեվով չեն կարող արդարացնել այսօրվա մարդասպաններին,նրանք պատասխան են տալու սեփական ազգին,եթե իհարկե նրանք իրենց համարում են այս ազգի ներկայացուցիչներ, գնդակահարելու համար, իսկ դատելու է ոչ լեվոն ոչ պողոսը ոչ էլ պետրոսը, դատելու է ժողովուրդը ու շատ խիստ...եթե ինչ որ մեկը փորձելու է ինձ հակարակում համոզել, կխնդրեի նախ սկսել այս հարցին պատասխանելով----ինչն է արդարացնում անմեղ մարդկանց մարտի 1-ի սպանդը՞
Հիանալի մուտք է "Ակումբ":
Ողջունում եմ