Հարգելի Սամվել
Հետաքրքիր զգուշացում ես տալիս, սակայն....
Ինչպես կվերաբերվես այն մարդուն, որը նմանատիպ մտքեր արտահայտի ասենք Վարդան Մամիկոնյանի հասցեին: Գուշակում եմ, որ բացասական:
Իսկ ինչն է քեզ տվել այն վստահությունը, որ Լևոնը ու Վարդանը, դրանք լրիվ հակառակ բաներ են:
Ինչի՞ց ես ենթադրում, որ դու ճիշտ ես անալիզ արել, մանավանդ որ քո անալիզը մակերեսային է և հիմնվում է ստանդարտ միջինացված մարդկանց ու նրանց ներմուծած տեսությունների վրա:
Զգույշ եղիր մարդկանց թերագնահատելուց ու ընդհանրապես գնահատելուց, առավել ևս եթե քո կյանքի փորձը բավականին քիչ է այն անելու համար:
Հ.Գ. Արևելյան մարտարվեստներում և ընդհանրապես արևելյան կուլտուրան ուսուցչին հավասարացնում է անդրկովկասյան ասիացու "տերմիանալոգիայով" սրբի հետ: Հետո ի՞նչ մի վատ բան կա այնտեղ: Ուրիշ հարց է, որ ամեն մի դուրսպրծնուկ այնտեղ, արևելքում, չի դառնում սենսեյ:
Մեր մոտ այն է հարցը, որ դուրսպրծնուկները դառնում են սենսեյներ, ու ամեն ինչ անում են, որ իրական սենսեյները արհամարվեն ու վտարվեն հասարակությունից: Ու հլա մի բան էլ պախարակում են, թե ի՞նչ է, սրբացնու՞մ եք Լևոնին:
Հա սրբացնում ենք: Ինչ է, չի՞ կարելի:
Իսկ ինչու՞:

Էջանիշներ