Լ.յ.ո.վ.-ի խոսքերից
Ալկագոլիկների ու անգամ 2 օր առաջ Հ1-ի ցույց տված էն պլանքաշի մասին խոսք չկա,հաստատ Սերժականների սարքածն է:
Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում,որ ընտրությունները կեղծվել են ի օգուտ ՍՍ-ի,և այո դա մեր իրավունքների ոտնահարում է ու ժողովրդի մեծ մասը գիտակցում է դա:Բայց մի բան կա,որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ`"Ինչ կապ ունի մեր իրավունքների վերականգնումը Լևոնի հետևից գնալու հետ?":Դուք գիտակցում եք,որ եթե հանակարծ Աստված չտա(չվիրավորվեք,իմ կարծիքն է) դուք հաղթեք ԼՏՊն է դառնալու նախագահ,չնայած որոշ ԼՏՊի ստերի,իբր "լինելու են նոր ընտրություններ,այլ ոչ թե նա միանգամից է նստելու",բայց սա նման է "3 տարով եմ նախագահ լինելու ու հետո արդար ընտրություններ անցկացնելու"-ի նման մի հեքիաթի:Իսկ այն կարծիքները,որ կապ չունի "Լևոնն է,թե մեկ ուրիշը" իմ կարծիքով լրիվ անհիմն է:Իսկ եթե Լևոնի տեղը ասենք մի սերիական մարդասպան լիներ,կամ ասենք Ադրբեջանի շպիոնը լիներ,կապ չունի հա???Իսկ այն,որ ԼՏՊ-ն ազգի լավը ամենևին էլ չի ուզում կհիմնավորեմ ներքևում`
Դեռ ընտրություններից առաջ ԼՏՊի առաջին իսկ միտինգից սկսած հետևել եմ նրա բոլոր ելույթներին:Սկզբում,որ լսում էի ԼՏՊին զգում էի,որ նա շատ խելոք բաներ է ասում և առաջարկում`ՍՍ-ի "բենզինի" գործի թվերով և հիմնավորումներով ապացույցը,իր 3 տարով իշխանություն գալու ու հետո արդար ընտրություններ անելու մտադրությունը և այլն:Բոլոր ընկերներս պնդում էին,որ ԼՏՊն տականք է(իրանք ավելի կոպիտ էին ասում),իսկ ես համբերատար նրանց համոզում էի հակառակում:Մինչև նրա այն հայտարարությունը,որ "ով մեզ հետ չէ մեր դեմ է",ես ձայնս տալու էի նրան,բայց ինչ է դուրս գալիս,որ ասենք եթե ընկերս ձայնը տալիս է Վ.Մանուկյանին ուրեմն մեր(նաև իմ) դեմ է?Քանի որ ՍՍ-ի նման թալանչիին էլ ես ձայն չէի տա մնում էր երկու առաքինի թեկնածու`Վ.Մանուկյան և Ա.Բաղդասարյան:Քանի որ 2-րդը ավելի շատ հետևորդներ ունի,ապա նրա հաղթելու հավանականությունը ավելի բարձր էր ու ես ձայնս տվեցի նրան:
Բայց սկսած փետրվարի 19-ից չգիտեմ թե ինչ կատարվեց նրա գլխում,բայց այդ մարդը ամբողջովին փոխվեց,կարծես նոպան բռնեց:Բերեմ փաստեր`
1. Նա հայտարարեց,որ ով մեզ հետ չէ մեզ դեմ է ու ավելին`տականք է:
2. Ձայն տալով ինձ այս ընտրություններում`դուք ձայն եք տալիս Վանո Սիրադեղյանին:
Առաջինի մասին մտածելն անգամ սարսափելի է,քանի որ փաստորեն ազգը կիսվում է,ԼՏՊն երկպառակտություն է գցում ազգի մեջ,ու իմ խորին համոզմամբ նրա պլանի հիմնական իմաստը հենց այդ երկպառակտման մեջ է կայանում:Ու եթե հանկարծ նա դառնա նախագահ ինչ է,բոլոր նրանց ով իրեն ձայն չի տվել համարելու է դեմ,թշնամի ու սկսելու է հալածել?Ուղղակի համոզված եմ,որ այդ ժամանակ Օպերայի բակում կհավաքվեն ձեզանից`Լևոնականներից, տասնյակ անգամ շատ մարդիկ,նամանավանդ երբ ԼՏՊն կատարի 2-րդ կետը:
Երկրորդից ես հասկանում եմ հետևյալը,որ ԼՏՊն Սերժից ու Քոչարյանից վրեժ լուծելու համար մինիստր է դարձնելու Վանոյին,որ վերջինս դրանց հարցերը լուծի:Բայց հոոոոպ կանգնեք հլը,մոռացել եք ով է Վանո Սիրադեղյանը???
Վանո Սիրադեղյանի խոսքերից մի երկու հատված`
ու ԼՏՊն էս մարդուն դնելու է պաշտոնի,ու դուք էլ օգնում եք նրան??? Չեմ կարողանում ըմբռնել ձեր մտքի թռիչքը օպերայի բակում հավաքվածներ:
Եկեք չմոռանանք,որ Սերժը Լևոնից ոչնչով լավը չէ ու թալանում է մեզ ոնց կարողանում է,բայց պայքարել,որ մի սրիկան դուրս գա մյուսը դառնա նախագահ անմտություն է,չնայած շատ եմ լսել`"ես պայքարում եմ ոչ թե Լևոնի,այլ արդարության համար",ու նման շատ-շատ արտահայտություններ,բայց դե իրը ոնց ուզում ես ձևակերպիր այն իր տեսքը չի փոխի`"ձեր հաղթանակը համարժեք է ԼՏՊի վերադարձին":
Էջանիշներ