Հարգելի Լյով, իսկ չես կարծում, որ եթե Լևոն Տեր Պետրոսյանը դառնա նախագահ, Հայաստանում կտիրի քաղաքական ուժերի հիանալի բալանս: Հիմա խորհրդարանում նստած են հանրապետականներ ու բարգավաճներ, որոնց դեմ ընդդիմադիր կուսակցությունները ոչինչ չեն կարող անել, գումարած դրան հանրապետական նախագահն ու վարչապետը:
Իսկ եթե նախագահ ընտրվի Լևոն Տեր Պետրոսյանը, այդ նույն հանրապետականները ու բարգավաճները ինչպես նաև մյուս կուսակցությունները չեն թողնի Լևոնին չափերը անցնել ու նույն ձևով էլ Լևոն Տեր Պետրոսյանը չի թողնի մյուս քաղաքական ուժերին շարունակել Հայաստանի թալանը:
Այս նույն բալանսը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում էլ հենց նույն ԱՄՆ-ում: Եթե ԱՄՆ նախագահը հանրապետական է, կոնգրեսի մեծամասնությունը դեմոկրատներ են ու ընդհակառակը:
Էջանիշներ