Գիտեմ, երեկ զգացի, էսօր չկարողացա... Ափսոս երեկ չհաջողացրեցի գտնել երեխեքին, հավես կլիներ...
Հ.Գ. ու նորից երանի եմ տալիս նրանց, ովքեր մենակ են ապրում Երևանում ու ծնողներին անհանգստացնելու խնդիր չունեն(իսկ թե մեր երեխեքը ոնց են հաջողացնում, չեմ հասկանում... գուցե մի մասի ծնողներն էլ են հետները, այ դա ավելի հետաքրքիր կլիներ
)
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
[23:19] 23 Փետրվարի, 2008
Այսօր երեկոյան ժամը 10-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սեւ դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձիք առեւանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լեւոն Պողոսյանին եւ օգնական Կարեն Հովհաննիսյանին: Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ:Այդ մասին ահազանգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58181
Հ.Գ. Ոնց որ գրառումս էս թեմայի հետ այնքան էլ կապ չունի, մոդերատորներ ջան, եթե հարկ եք համարում, խնդրում եմ տեղափոխեք ավելի համապատասխան թեմա:
Վերջին խմբագրող՝ Enipra: 23.02.2008, 23:31:
Հուսով եմ Ջհանգիրյանի հետ կապված նորությունը ճշմարտացի չէ...դա շատ մեծ սխալ կլիներ "Սերժիկ հեռացիր"-ի կողմից:
Սադրանք է, ժողովրդին հունից հանում են, որ ուժի դիմի, իրենք էլ իրենց հերթին ուժ գործադրելու հիմքեր ունենան եվ հարցը փակվի:
Ամոթ էդ ստորներին, բա դատախազի հետ էդպես կվարվեն, դիմակավորներ, կարծես տեռոռիստ են բռնում: Զարմանում եմ, մարդիկ, որ 3 օր առաջ քծնում էին ու պատրաստ էին Ջհանգիրյանի կոշիկները լիզել, անկախ հրամանից, ոնց են ձեռ բարձրացնում:
Չբավարվեցին պաշտոնից զրկելով, ամոթաբար զրկեցին դասից, հիմա էլ ձերբակալու՞մ են:
հ.գ.Վախը մեծ է, կփորձեն ամեն ինչ անել, մեկուսացնել, վերացնել, որ Ջհանգիրյանը հոկտեմբերի 27-ի մասին չխոսի:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.02.2008, 00:34:
Մի հին ասացվածք կա.
«Մի բռնաբարիր արդարությանը, որ արդարությունը չբռանաբարի քեզ»:
Հիմա իրենք են ......, հետո իրենց կ.....
հ.գ.Էս պահին մենակ ուզում եմ, որ Ջհանգիրյանի հետ ոչ մի բան չպատահի:
Հայեր ջան, էնքան տխուր եմ, որ նույնիսկ չեմ էլ կարդացել Ձեր քննարկումները… Ցավում եմ, որ էս մահասեր-nekrofil բարի մարդիկ ատելություն են սերմանում ազգիս մեջ: Շատ չեմ փորձի մեկնաբանել, թող ամեն ոք իր մեջ գտնի հուզապրումի պատճառը: Չմոռանանք գործերով ճանաչել մարդկանց…Մեծ գումարներ են պտտվում, և նույն ուկրանիական և վրացական սցենարն է աշխատում: Հիպնոտիկ տվյալներով օժտված գործակալներն անցել են գործի: Չխաբնվենք հռետորական խեղկատակություններին, ովքեր հատուկ պատրաստություն են անցել գունավոր հեղափոխականներ մասնագիտացմամբ... Յուրաքանչյուր ստոր արարք ժողովրդի անունից է արվում: Օգտագործված ժողովուրդը էժան ռեսուռս է սրիկաների ձեռքում: Դիջեյ բո-բոները տարերքի մեջ են: Երաժշտությունը պատվիրված է, կարելի է պարել: Կայֆ է վանկարկումներով տռանսի հասցնել, ու լքել առգազմի սպասող ամբոխին: Օնանիստներին վայել հաճույք... Մարտիրոսները զարթնել են ու կատաղել: Ամեն ինչ ջնջել, քանդել ու ավիրել… հանուն գաղափարհի: Աբիժնիկներն արյուն են տենչում, ամուլ մարմնավաճառի կրքոտությանբ: Հիտլերի տղեքը եկան`թռանք…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.02.2008, 01:24:
Մոդերատորական: Աշխատեք զերծ մնալ զգացմունքային և մանավանդ վիրավորական գրառումներ անելուց: Գրառումը ջնջված է:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.02.2008, 02:30:
ԱՐՇԱԿ!!!
Երևի դու ուշադիր չես եղել, կամ էլ կամա, թե ակամա ֆիքսվել ես իմ գրառումների վրա---> այս օրերին քաղաքականության բաժնի տարբեր թեմաներում գոյություն ունեն ԲԱԶՄԱԹԻՎ գրառումներ, որոնք թեմայի անվանմանը չեն համապատասխանում, բայց հասկանալի պատճառներով /ողջունելի է/ դրանք չեն խմբագրվել, որովհետև, ուղղակի կամ անուղղակի դրանք կապ են ունեցել ընրությունների հետ: Եթե ՕՐԻՆԱԿ մեկը խոսումա Ջհանգիրյանից, կամ ասենք` Մանվելից` դա էլա թեմայից դուրս, բայց դե պարզա, որ դաելա կապված ընտրությունների հետ, նենց որ էս առումով խոսելու թեմա չկա...
Եթե դու ուզում ցանկանում ես, որ գրառումները անմիջականորեն վերաբերեն թեմաների հստակ անվանումներին, ապա բարի եղիր դրա մասին ասա նաև մյուս ֆորումակիցներին` շատերին, այլ ոչ թե միայն, ինձ` ինչը իսկապես տարօրինակ էր...
Շնորհակալ եմ ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար, այն է` հաշվել եք իմ կողմից կաարված գրառումների քանակը տվյալ բաժնում!
Ապեր կիսվողը` կիսվումա... քո հարցը իր մեջ պրովակացիայի տարր է պարունակում...
Ավելացվել է 5 րոպե անց
Եթե Ջհանգիրյանը մի լուրջ բան իմանար հոկտեմբերի 27-ի մասին շուտ էր արդեն ասել, էն ժամանակ, երբ գործը ինքն էր քննում, երբ վարչապետը Վազգեն Սարգսյանի ախպերն էր, երբ Մանվել Գրիգորյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վովա Գասպարյանը, գլխավոր դատախազը/անունը չեմ հիշում/ բոլորը իրար հետ էին...
Դե թող մի բան անեին էն ժամանակ... Մեծ-մեծ փռթում են...
Վերջին խմբագրող՝ Guetta: 24.02.2008, 00:49: Պատճառ: Գրառման ավելացում
Ինչ ցենզից դուրս բան կար որ խմբագրեցիր՞ պատվելի մոդերատոր, բառը գալիս է այնտեղ , որտեղ չի կարող չգալ: Հա,~ ստեղծագործական ջիղը բացառում էք՞ ծանոթ մոտեցում է: Համարեք ինձ դավաճան, այլակարծությունը դատապարտելի է... միայն դուք եք ճիշտ և ճշմարտության պահապան հրեշտակներն էք, հեղափոխությունից հետո ձեզ ըստ արժանվույնս կգնահատեն... ճմոռանաք կտրած հատվածը հանձնել ուր որ պետք է, ձեր գործն արդար է…
Հակոբ Գեւորգյան (01.02.2009)
Ժող մի քիչ համերաշխք եղեք, ոնցոր ճամբար-ճամբար ենք խաղում: Դժվար ա իրար չբզկտելը: Ինչ անպայման ա ամեն մեկս մյուսի գրածի մասին կարծիք հայտնենք:
հ.գ.Թեկուզ տարակարծիք ու տարբեր մտածելակերպով ու աշխարհայացքով, բայց հավատացացծ եմ, որ էստեղ յուրաքանչյուրը բոլորի լավն ա ուզում, բոլորիս նպատակը մեկն է....
Համերաշխք ապրենք,սաղս ՀԱՅ ենք
Վերջին խմբագրող՝ Dragon: 24.02.2008, 01:05:
Հարգելի Sartorius, տեխնիկական պատճառներով Ձեր գրառումը կիսատ է երևում: Ես մի քանի անգամ փորձեցի շտկել (ինչի պատճառով էլ ցույց է տալիս, որ ես այն խմբագրել եմ), բայց ինձ մոտ չստացվեց: Ես արդեն դիմելեմ մյուս մոդերատորներին, որ օգնեն ինձ ուղղել այդ տեխնիկական խնդիրը: Հուսով եմ շուտով Ձեր գրառումը կերևա ամբողջությամբ:
ես ոնց տեսնում եմ Լ.Տ.Պ-ի կողմնակիցները հեղեղել են ֆորումները այդ Թվում և այս դա շատ ցավալի է իմ համար![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ