Հենո ջան, ուրախ եմ, որ դու էլ ես միացել պայքարին։ Ես էլ վաղը կեսoրից երևի էնտեղ կլինեմ
Բայց, ժողովուրդ, Ակումբի անունից հայտարարություն անել կարծում եմ պետք չի, քանի որ, նախ Ակումբի բոլոր անդամները չեն, որ միացել են պայքարին, Ակումբի մի շարք անդամներ այլ քաղաքական դիրքորոշում ունեն, հետևաբար ճիշտ չի լինի Ամբողջ Ակումբի անունից հանդես գալը։ Բացի դրանից, ըստ Ակումբի կանոնադրության.
« «ԴԱՐ» ակումբը չունի քաղաքական, կրոնական, հասարակական կամ այլ տիպի դիրքորոշում: Յուրաքանչյուր կարծիք, ակումբում արտահայտված միտք ներկայացնում է այն արտահայտողի դիրքորոշումը, այլ ոչ թե ընդհանուր ակումբի կամ ղեկավարության»։
Իսկ ես, դու ու մյուսները պայքարին միացել ենք որպես ազատ քաղաքացիներ
Մի խոսքով, վաղը Սպենդիարյանի արձանի մոտ կհանդիպենք։ Լավ է լինելու!
Guetta, եթե դա քո կողմից արված միակ անկարգապահ գրառումը լիներ՝ համոզված եղիր, որ ոչինչ չէի ասի։![]()
Ակումբն ունի իր կարգուկանոնը, էդ կանոնները հենց–նենց չեն ստեղծվել։ Դրանք մեր բոլորի համար քննարկումների բարենպաստ մթնոլորտ ու պայմաններ ապահովելու համար են, և ամեն մի ակումբցի պարտավոր է պահպանել դրանք։ Ինքս միշտ ձգտում եմ կարգապահ լինել ու նույնն էլ սպասում եմ մյուսներից։ Ու երբ որևէ մեկի կողմից հաճախ կրկնվող անկարգապահություն եմ նկատում, ասում եմ։ Այնպես որ ոչ մի տարօրինակ բան չկա
Շնորհակալություն պետք չի հայտնել՝ չեմ հաշվել։ Ֆորումում համապատասխան էջ կա, որտեղ գրված է, թե տվյալ թեմայում ով քանի գրառում է արել։
Նկատենք, որ քո իսկ բառերն եմ կրկնել։Ու տենց եմ գրել ոչ թե քեզ կպնելու համար, այլ որ զգաս, որ նման արտահայտություններ ամեն դեպքում չարժի անել։
Հուսով եմ թեմայի հետագա քննարկումներն ավելի բարեկիրթ ու հանդուրժողական մթնոլորտում կլինեն։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արմենոիդ ջան, ճիշտն ասած ոչ մի կերպ չեմ հասկանում, ինչ ա նշանակում դիվանագիտորեն, ոչ թե ցույցերով: Ամբողջ աշխարհում ժողովուրդը իրա ձայնը արտահայտում ա շատ դիվանագիտորեն առանց ջարդուփշուրի, և այդ ձևը կոչվում ա հանրահավաք: Դիվանագիտորենը ո՞րն ա, որ ԼՏՊն գնա ՍՍենց տուն, սկսեն խոսե՞լ: Չե՞ս զգում, որ դա անհնար ա, որ ով որ ՍՍենց թիմում սկսում ա մի քիչ դեմոկրատ երևալ, միանգամից շպրտում են պետական համակարգից
ստերը, կամ ավելի ճիշտ սլուխերը բնականա որ պետքա ծնվեն, որտեվ ետքան մարդ որ հավաքվումա սլուխերը անխուսափելի ենՑավոք այս օրերին, ազատության հրապարակում ծնվում են հերյուրանքներ եւ ստեր, դա թույլության հետեվանք է: Ուժեղները ավելի զուսպ են եւ համեստ, ինչպես ներկայիս իշխանությունը: Կանցնեն մի քանի ամիս, եւ կըհամոզվեք:
ու հիմնականում ետ սլուխերը տարածում են միտինգին չմասնաքցողները, էն որ օրինակ կալաշնիկով են բաժանում ժողովրդին
իսկ են տեղեկությունները որ Լևոննա հայտնում ու հետո Հայլուր կոչված երևույթը հերքում 90 տոկոսում աղավաղում են Լևոնի ասածները, ինչպես օրինակ գեներալ Մանվելի դեպքում, իսկ ինչ մնումա են պատգամավորներին հլը մեեծ հարցա թե ովա "սարքել" ետ սուտը
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այսօր ժողովրդի հետ պայքարում են ազգի կողմից սիրված ու հարգարժան մարդիկ, մարդիկ ովքեր չեն խնայել իրենց կյանքն ու տաղանդը հանուն Հայաստանի։
Ժիրայր Սեֆիլյան
Րաֆֆի Հովհանիսյան
Արտաշես Հովսեփյան
Վարդան Մալխասյան
Երվանդ Մանարյան
Օհան Դուրյան
Մելանյա Աբովյան
Ովքե՞ր են Սերժի կողքը։ Հայկո-Մայկոնե՞ր, որոնք երգում են նրանց հարսանիքներին ռեստորաններում։
Լավ էլի Րաֆֆի Հովհանիսյանն ա ազգի կողմից սիրված ու հարգարժան մարդ ? ,որ Թուրքիայի նախագահին ուղղված նամակում եղեռնը անվանել է << Զանգվածային տեղահանում>> :
Երվանդ Մանարյան- շատ եմ սիրում էս դերասանին ,բայց ինչքանով կարող է նա բարձրացնել ԼՏ-Պ ի վարկանիշը , չեմ հասկանում ... չափանիշ չի :
սենց ,որ շարունակիվ Ազնավուրին էլ ազգի դավաճան կճանաչեք
Ճիշտն ասած, հավես չունեմ կարդալու, թե այստեղ ինչ է կատարվել։ Շատ շնորհակալ եմ ու հիանում եմ այն ակումբցիներով, ովքեր թեկուզ մի քանի վայրկյանով Ազատության հրապարակում բռունցքները ժողովրդի հետ մեկ են անում։
Ասեմ որ ամեն ինչ հրաշալի է ընթանում։ Երեկ կեսգիշերն անց համազգեստավոր մարդիկ եկան ժողովրդին վախեցնելու, բայց աչքիս իրենք վախեցան փախան։ Իրականում ամեն ինչ դիտավորյալ էր արված, որպեսզի խուճապ սկսվի։ Չեմ թաքցնի, որ մեզանում ևս որոշ մարդիկ մի քիչ վախեցան ու հեռացան «խաղաղառազմադաշտից», բայց այնուամնենայնիվ հոծ բազմությունը դիրքերը չզիջեց։
Սոված, ծարավ մարդ չի մնում։ Բոլորը միմյանց հյուրասիրում են ինչպես նաև պարբերաբար հյուրասիրվում են անհատ կամ շարժման զեկավարության միջոցներով բերված ուտելիքով, թեյով և այլն։
ՄԻ քիչ մրսում ենք, բայց փայտ էլ ենք ստանում։
Ժողովուրդը երգում, նվագում, պարում ու քեֆ է անում, երբ մոռանալով արդեն չնչին դարձած դժվարությունը հիշում է, որ հաղթել է արդեն, որ ամենը կախված է իրենից, մնում է պաշտոնական դարձնել հաղթանակը։
Ազատության հրապարակում հուսահատություն չկա, ինչպես ասենք տաք բնակարաններում և հայլուրից կառչած աչքերում։
Ինչ վերաբերում է դասադուլներին, ապա ասեմ, որ հիմնական պատճառը հետևայլն է. այն մանկավարժները, ուսուցիչները, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել կեղծիքին և այսօր /իհարկե ոչ բոլորը/ շարունակում են այդ կեղտը ուրանալ ՄԵԶ ԿՐԹԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ...
Զվարճալի դեպքեր էլ են եղել, բայց հասկանալի պատճառով չպատմեմ. հոգնած եմ.../չնայած այ այսպես ծիծաղելու առիթ կլիներ/։
Ասեմ որ պրովակատորներ էլի հանդիպում են։ մեկը մոտեցավ մեր «ճամբարին», ծխախոտ բաժանեց արական սեռի ներկայացուցիչներին, «իր արևին ախպերացավ», արաղի շիշն էլ հանեց դրեց գետնին, իբրև հետո խմելու համար։ Բնականաբար մերոնք պահանջեցին արաղը դուրս հանել հրապարակից, իսկ պրովակատորն ասաց, որ ինքը մերոնցից ա և այլն։ Մի քանի անգամ ասվեց, բայց նա շրջանցեց /թե ցրեց/ խոսքը, ուստի պապան հանեց դուրս// դե Մեր ճամբարից էլի / հասցե։ Սպենդարիանի արձան, մուտքը ետևի կողմից/, հետո զանգեց երկրապահներին, քանզի պրովակատորը հաստագլուխ անհասկացող էր, տղային հեռացրին տարածքից, խմիչքն էլ ձեռքից վերցրին։ Մի քանի ժամ անց պապային զանգեցին ու ասացին, որ էդ տղան այժմ հագուստը փոխած և սափրված, նորից խմիչքով հրապարակում է։ Մի խոսքով նման դեպքեր լինում էին հատուկ հայլուրի ռեպորտաժների համար, բայց ամեն կերպ դեմն առնում էին...
Էլ չեմ հիշում...
Հատուկ զգուշացում. Խնդրում եմ խուճապի մեջ չգցել, բանբասանքներով չծանրաբեռնել նրանց ուղեղները ովքեր, նորից եմ նշում, թեկուզ մի քանի վայրկյանով մասնակցում են շարժմանը, քանզի մարդկանց հաղթական սրտերը կոտրել նույնն է թե սեփական զինվորին ուղարկել թշնամու դեմ և ասել, որ նա հաստատ մեռնելու է...
Շնորհակալություն...
Հ.Գ. Ակումբցինե՛ր ջան, կհանդիպենք...
Պաշտոնական։
Ժողովուրդն ու առաջնորդը դարձել են մեկ մարդ։ Երկրապահները կանգնած են մեր թիկունքին։
...
...
...
Հ.Գ.
Նկարներն էլ հետո կտեղադրեմ...
Հաստատապես սխալվում ես, Ա1+ը 23.02.08-ի 23:19-ին է նման հաղորդում տեղադրել իր կայքէջում http://a1plus.am/am/?page=issue&iid=58181, որը այսօր կար եվ պաշտոնական հայտարարության տեսքով, ոստիկանության կայքէջում http://www.police.am/page.php?sectio...62&lenguige=am:
Ա1+ը [12:57] 24.02,08հաղորդեց նաեվ ոստիկանության պաշտոնական հայտարարությունը http://a1plus.am/am/?page=issue&iid=58188:
Կարծում եմ Ա1+ին չարժե անվստաություն հայտնել միայն նրա համար, որ Ազատության հրապարակի երեվույթները պարբերաբար եվ օպերատիվ կերպով լուսաբանում է ու անաչառ է: Ամեն դեպքում Ա1+ը այս հարցում լրատվամիջոցի գործունեության փայլուն օրինակ է, գոնե ինձ համար:
Վերջին խմբագրող՝ Dragon: 24.02.2008, 13:40:
Իհարկե ճիշտ ես Սերխիո... մտավորականությունը... ԻՐԱԿԱՆ մտավորականությունն ինչ է մեր երկրում, որ մի հատ էլ վարկանիշ տա կամ չտա ԼՏՊ-ին?
Օրինակ եթե նրա կողքին լինեին Հայկո-Սիրուշոն, մի տոննա միևնույն անուն ազգանունով երգչիկները, որ Հայլուրից առաջ ու հետո թուրքալեզու խաղեր տալով նենց են կլկլացնում, որ ցանկացած մոլլա նախանձից կկանաչեր, այ դա կլիներ իսկական վարկանիշ...կիմանայինք, որ երկրի արվեստագետները մեր կողքին են
Իսկ Ազնավուրը դավաճան չէ...ուղղակի մի քիչ իրադարձություններից առաջ է ընկել![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 24.02.2008, 14:10:
Հազար ներողություն, բայց մի բան էլ էլի. Վազգեն Մանուկյանի, Վահանի, Արթուրի և մնացածի հարցի շուրջ առաջարկում եմ չբանավիճել ոչ ոքի հետ, որովհետև անիմաստ է...
Արդեն նրանց ընտրած, բայց իրավիճակը ծանր ու թեթև արած մարդիկ էլ կան, որ Ժողովրդի հետ պայքարում են, այնպես որ Ձեր նյարդերը խնայե՛ք...![]()
ժողովուրդ, հոգեպես ձեր հետ եմ
զգույշ եղեք սերժականների տարածած սուտ լուրերից, որ էսինչ-էնինչը հրաժարական ա տալի
էտ ոգևորիչ լուրերի ահագին մասը սերժականներն են տարածում, որ հետո "հայսուտ"-ով ասեն տենց բան չի եղել
մանրից ենք մեր գողացված հաղթանակը հետ ստանալու
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ