Հերմինե չի ՀեղինեՀերմինե Բիշարյանին
ես պայքարը ընտրությունները անվավեր ճանաչելու ու նոր ընտրություններ անցկացնելու համարա ընթանում, դրա համար էլ ոչ միայն Լևոն Տեր–Պետրոսյանի ընտրողներնեն պայքարում![]()
Հերմինե չի ՀեղինեՀերմինե Բիշարյանին
ես պայքարը ընտրությունները անվավեր ճանաչելու ու նոր ընտրություններ անցկացնելու համարա ընթանում, դրա համար էլ ոչ միայն Լևոն Տեր–Պետրոսյանի ընտրողներնեն պայքարում![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հեղինակ՝ Լևոն Դռնոյան:Ասում են` Ազատության հրապարակում այսօր հնչում էին հերոսական երգեր, թնդում էին հերոսական շուրջպարեր: Այո, հայ զանգվածը կարոտել է իր հեղափոխական անցյալին և այսօր ուզում է վերարթնացնել այն: Ինձ` տարեգրիս, մնում է մի քանի դիտարկում անել և հայ զանգվածին մի քանի հանգամանք հիշեցնել:
Այո, հեղափոխությունների ժամանակ նրա ղեկավարները և զանգվածը օգտվում են ազգային մշակույթի և ոգու զինանոցից, արթնացնում են զանգվածը, նրան մղում են անձնազոհ պայքարի, իսկ հաղթանակից հետո հերոսական մշակույթը դուրս է մղվում ժողովրդի կյանքից: Ստացվում է, որ այդ մշակույթը միայն միջոց էր իշխանությանը տիրելու համար:
Ահա, սիրելի ընթերցող, այստեղ է թաքնված Հանրային հեռուստատեսության ֆենոմենի գաղտնիքը. եթե 1991-ին և պատերազմի տարիներին հայ բեմից հնչում էր Մկրեի անզուգական-խռպոտ ձայնով`“Հիմի էլ լռենք” –ը, ապա այսօր Հ1-ով լսվում են Հայկոյի, Էմիի, Սիրուշոյի, Շպռոտի և այլ “աստղերի” անոգի անսիրտ, անսեռ երգերը, և այս նվաստացուցիչ մշակույթի միջոցով ճորտացվում է ժողովրդի ոգին: Հիշեցնում եմ նաև այսօրվա հեղափոխական զանգվածին. նրա այսօրվա “առաջնորդներից” մեկի թերթը, որի գլխավոր խմբագիրն է, տարին բոլոր բարեբանում է մեր “աստղիկ”- կայծոռիկներին…
Դառնանք Ազատության հրապարակ… Այնտեղ Երրորդ Հանրապետության հիմնադիրը ձգտում է իր քաղաքական ժառանգներից, որոնց ինքն էր հրավիրել իշխանության, նորից ետ վերցնել այդ թանկ, այդ բաղձալի իշխանությունը: Հեղափոխական հայ զանգվածին հիշեցնում եմ այն, ինչ գրել եմ 2002-ին` իմ “Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը” մենագրության մեջ.
Եթե Դու, Հայ Ազգ, ապստամբես Չարի մի երևույթի դեմ և ընդամենը ձգտես այդ երևույթը փոխել մյուսով, երբ մի երդմնազանցի հեռացնես իշխանությունից և իշխանության բերես մեկ ուրիշին, որը ևս չունի այլ ելք, քան երդմնազանց լինել, եթե դու չապստամբես Չարի բուն արմատի դեմ և նրան հեռացնես քո կյանքից, այլ միայն Չարի մի գլուխը կտրես, որին ի պատասխան կաճեն յոթը, Դու հաղթանակ չես ունենալու, դառը պարտությամբ են ավարտվելու քո բոլոր ապստամբությունները:
Սա է իմ պատասխանը ներկա իրավիճակին :
Երեկ պարզ ու հստակ ասել էի. այսօր` ավելի պարզ եմ ասում. հինգ հոգի` Լ.Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը , Վանո Սիրադեղյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեր տասնյոթամյա անկախության շրջանի քաղաքական հիմնական պատասխանատուներն են , որոնցից առաջին երեքը 1996թ-ի ռազամա -քրեական հեղաշրջման հեղինակներն են, որի ավանդույթները` զուտ կոսմետիկ փոփոխություններով, շարունակվում են առ այսօր: Դրանք չեն կարող վերանալ այս հնգյակի պառակտման և վեճի միջոցով կամ էլ իշխանության վերազավթումով: Այս հինգ հոգին պատմության դատի առջև պետք է ներողություն խնդրեն 1996-ի հեղաշրջման և դրա հետևանքները առ այսօր կենդանի պահելու համար, և իշխանությունը սահմանադրական մեխանիզմով հանձնեն ժողովրդի բարոյա-էթիկական ներուժը կրող նոր ուժերի և առաջնորդների: Այդ մասին ես գրել և ասել եմ ոչ մեկ անգամ: Պատմականորեն սա նախադեպը չունեցող, բայց իրական հնարավորություն է: Ժողովուրդը պատմականորեն ապակողմնորոշված է, նա Երրորդ Հանրապետության մի թևի միջոցով ուզում է հեռացնել մյուս թևին, սակայն նա պետք է հեռացնի երկու թևն էլ, և ընտրի իր ազգային էթիկան կրող առաջնորդող ուժերին, այլապես Երրորդ Հանրապետության մասին և նրան ընտրող զանգվածի մասին կարելի է ասել Չարենցի տողերով:
Եվ թունավոր ինքյան` որպես կարիճ…
Աղբյուր՝ www.dnforum.am
Лучше Гор могут быть только Горы.
Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրը եղել է ժողովուրդը, ոչ թե անհատը՝ հանձինս ԼՏՊ-ի:Դառնանք Ազատության հրապարակ… Այնտեղ Երրորդ Հանրապետության հիմնադիրը ձգտում է...
Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 22.02.2008, 13:48:
Ողջույն դեռ պայքարել շարունակող իմ ընկերներին ու զենքերը վայր դրած, իրենց հոսանքին տված մյուսներին
Գիշերը ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակում անցկացրածներին` խորին հարգանքս: Քաղ. ուծյու
Ողջույններս ու հարգանքս նաև այն ուսանողներին, ովքեր դասադուլին են միացել` իրենց գաղափարակից ընկերներին միանալու եւ նրանց աջակցելու համար:
Պայքարը շարունակել է պետք, քանզի եթե ինչ-որ բան է փոխվելու այս երկրում, եթե նագլիության անհավանական բարձունքների հասած մարդկանց մռթին հասնելու է, դա արվելու է հիմա: Ուրիշ շանս մեզ չի տրվելու: Եթե հիմա հիմնահատակ չարեցինք` ականատես ենք լինելու բդեշխության վերածված Հայաստանի հերթական անկման 20-ամյակին:
Կհանդիպենք հանրահավաքին![]()
Ժող, իրավապահ մարմիններին լավ նայեք, իրենք էլ են մարդ, հայ մարդ։ Մերոնքական են։ Թեյ տվեք, ուտելիքով կիսվեք։ Աղջիկներ ծաղիկներ ու համբույրներ տվեք նրանց։ Նրանք մեզ հետ են![]()
Ուրվական շնորհալություն մեջբերումի համար, միանգամից հասկացվում է որ հեղինակը կիրթ է և իմաստուն։Թող որակը հաղթի քանակին...
...
Ես էլ ուզում եմ ԳՈՒԴ ռեպ տալ,ու ՈՒրվականին եմ տալու
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Այո, իրենք չեն ելնի, բայց իրենց կստիպեն, ժողովրդի դեմ ելնելը նրանում չի վոր կրակեն սպասնեն կամ ծեծեն, հենց մենակ նրանումա, որ կփակեն ԱԺ տանող ճանապարհը, նաև նրանումա թե ոնց ընտրություններին մասնակցեց ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ, այդքանը լրիվ բավարար է ժողովրդին դեմ ելնելու համար, իսկ այն գրառումներին , որոնց մեջ գրված կլինի 15.000 ձայնը ինչա որ կպատասխանեմ, մեր հարգելի ակումբցու ստորագրությամբ չեղած ժամանակ սոխն էլ է վաֆլի:![]()
Ժողովուրդ ջան, իշխանափոխություն հաստատ պետքա, բայց ոչ ԼևոնաՄանվեաևայլնական…, վերջ տվեք խնդրում եմ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ