Անձամբ 38.5 ջերմությամբ անկողինը կլքեի ու կգայի այնտեղ թեկուզ սատանային աջակցելու համար, սակայն ԼՏՊ-ի համար նրա դիվային խաղերին մասնակից լինելու համար թեկուզ որպես "թամաշա անող" չեմ գնա:
Չի կարող մեր ժողովրդին 1996 թվականին այդ աստիճան ատող մեկը, որը 10 տարի նրա դեմ դավեր էր նյութում այսօր կույս դառնալ ու մաքրություն բերել մեր հոգիներին: Նա եկել է պղծելու, ապականելու և վրեժ լուծելու հենց քեզանից` իմ միամիտ ու խաբված Հայ Ժողովուրդ:
Մեկ անգամ նրան հաջողվեց քո միջոցով, քո հավաքական կամքը սպառել գահին տիրանալու համար, խափանել պատմական բարենպաստ պայմաններում ազգի ու ժողովրդի համախմբման լավագույն հնարավորությունն ու այն ամփոփել ՀՀՇ կոչված ապազգային կուսակցության մեջ, որի գաղափարական հիմնական սկզբունքը ազգային մտածողությունը կեղծ կատեգորիա համարելն է:
Հիմա նորից Նեռը գլուխ է բարձրացրել դարձյալ օգտվելով բարենպաստ պայմաններից, որոնք այս անգամ ստեղվծել են Սերժ-Քոչարյանական հանցագործ ռեժիմի պատճառով ու ցանկանում է "ազատություն" "հավասարություն" և այլ գեղեցիկ կարգախոսերով ժողովրդի բողոքի ցասումն օգտագործել Հայաստանը վերջնականապես կործանելու համար:
Էջանիշներ