User Tag List

Էջ 32 42-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233343536 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #466
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչն է խանգարում դաշնակներին, Գեղամյանին, Վազգենին, Բաղդասարյանին ու մյուսներին միանալ իրար ու հաղթել համ Սերժին համ էլ Լևոնին :

    Հ.Գ. Իմ կարծիքով ՝ խանգարում է իրենց իրական ցանկության պակասը: Բոլորն էլ իրենց համար հանգիստ մլուլ էին տալիս ՝ մեկը Ստրասբուրգում, մեկը սփյուռքում, մեկը այստեղ..., մինչև որ հայտնվեց Լևոնը, ու բոլորը ընկան ցայտնոտի ու իրենց "մերկ վիճակը" տեսնելու վտանգի առջև...
    Մի՞թե ասածի իմաստն անհասկանալի է. մյուս բոլոր թեկնածուների շուրջ համախմբումն անհնար է, նամանավանդ Գեղամյանինը: Որքան կարելի էր հասկանալ պարոն Մարգարյանի ասածներից` միավորումը պիտի կայանա երկրորդ փուլում, այսինքն խնդիրը լուծում ունի միայն, եթե երկրորդ փուլ դուրս գա Մանուկյանը: Հենց այս փուլի համար էր Մարգարյանն առաջարկում Տեր-Պետրոսյանի միացումը Մանուկյանին:
    Իսկ եթե Տեր-Պետրոսյանն էլ Ձեր նման է մտածում, ուրեմն վերջ, Սերժին շնորհավորենք ու գնանք տուն:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. #467
    Սկսնակ անդամ Ռիժ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Հանրահավաք, փետրվարի 16-ին, ժամը 15.00, Ազատության հրապարակում

    Հարգելի հայրենակիցներ,

    Փետրվարի 16-ին, ժամը 15.00, Ազատության հրապարակում տեղի կունենա ՀՀ առաջին նախագահ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ամենաուժգին հանրահավաքը (250-300 հազար մասնակից): Սպասվում են բեկումնային անակնկալներ, ինչպես անցյալ հանրահավաքների ժամանակ: Մեր բոլորի մասնակցությունը այս համաժողովրդկան շարժմանը շատ կարևոր է: Վեր կենանք ընդդեմ ռեժիմի և վայելենք մեր հայրենիքը ինչպես հարկն է:

    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...
    Տարորինակ մարդ արարած...

    http://www.travian.ru/?uc=ru7_32972
    Meet you there.

  3. #468
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Հետաքրքիր ա, նայեք: http://www.youtube.com/watch?v=Hd66t5jP4hs

  4. #469
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    ...մեկի կրթությունը մյուսից կարողա ավել լինի, մեկի ջիպը մյուսից մեծ, մեկի պահակազորը մյուսից քանակով շատ, բայց նույն են նույն դասակարգից են
    Չնայած նրան, որ մոդերատորը զգուշացրել է, փորձեմ հակիրճ եվ մատչելի ներկայացնել կարծիքս:
    Չի կարելի Սուքիասյանին համեմատել ուղղակի պատահականության շնորհիվ բիզնեսմեն դարձած անձի հետ, ինչ վերաբերվում է հարկերն ասեմ, եթե ոմանք մտածում են միայն այսօրվա և շատ փողի մասին, Սուքիասյանը մտածում է ապագայի և իր երեխաների մասին, դրա համր էլ վճարում է հարկերը և բարեգործություն անելուց բոլոր հեռուստաընկերություններով չեն ցուցադրում իրեն: Նաև տալիս է արտադրանք, որը մրցունակ է ողջ աշխարհում: Անգլիայի թագուհին խմելով ՆՈՅ ջուրը՝ ասել է.
    -Միայն այս ջուրը խմելով կարելի է ապրել,- հուսով եմ, որ սա լիովին բավական է Սուքիասյանին մնացածի «դասակարգի» մեջ չմցնելու համար: Ասել եմ ու ասում եմ Հայաստանի ամենաճշմարիտ հարկատուն է... Շնորհակալ եմ ուշադրության համար: Խնդրում եմ չջնջել գրառումս, քանի որ ոչ մի վատ և վիրավորական բան չի պարունակում, իսկ եթե թեմային չիի վերաբերվում տեղափոխեք, բայց խնդրում եմ ինձ ասեք ուր: Նախապես շնորհակալ եմ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Երվանդ և մյուսներ

    Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ուղղակի անիմաստ է բանավիճել մարդկանց նախապատվությունների և նախասիրությունների շուրջ։ Եթե մեկը համակրում է Գռզոյին և չի հավանում Նեմեցին, ապա դրանում ոչ մի դատապարտելի բան չկա։ Եվ ճիշտ հակառակը, կան մարդիկ, որոնք համակրանքով են վերաբերում Նեմեցին։ Եվ կան նաև նրանք, որոնք հավասարապես չեն սիրում երկուսին կամ երկուսի նկատմամբ էլ անտարբեր են։

    Հիմա եթե էդ առիթով «ներվայնանում ես»՝ «ներվայնացի», Ձեր գործն է, բայց աշխատեք ընդհանուր քաղաքակիր բանավեճի բառապաշարից դուրս չգալ։ Հակառակ դեպքում, գրառումները կջնջվեն։ Եթե շարունակեք, ապա՝ այս բաժնից կարգելափակվեք։

    Եվ հետո՝ ես հասկանում եմ, որ մաքուր հայերենը երբեմն շատ ակադեմիական է հնչում, սակայն փողոցային ուղղագրությամբ գրելն էլ ամենևին «տղայականության» մասին չի խոսքում։ Առանց այդ էլ ես երկիրը թաղված է խորը թուրքա–ռաբիզության մեջ։ Եկեք մի քիչ հարգենք հայերենը։
    Երկու ձեռքով կողմ եմ մտքերիդ: Խնդրում եմ չմտածես, որ անտեսել եմ գրածներդ ուղղակի արտահայտել եմ կարծիք, որը կարծում եմ կկիսես և դու: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում քո գրառումից հետո այդ թեմայի շուրջ խոսելու համար:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 15.02.2008, 16:51: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #470
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, նայեք: http://www.youtube.com/watch?v=Hd66t5jP4hs
    Ափսոսում եմ, որ մեր ժողովուրդը կրկին անգամ խաբվում է, համոզված եմ, որ եթե ԼՏՊ-ն ընտրվեց մեզ սպասվում եմ 93-ից էլ վատ օրեր:Չես պատկերացնի ինչ ատելությամբ եմ լցված դրանց դեմ: Ինչ անենք, ոնց այս կադրերը հասցնենք ողջ ժողովրդին, ոնց անենք, որ ժողովուրդը հետ կանգնի ԼՏՊ-ից: Որքան եմ քփսոսում...

  6. #471
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ ուրախ եմ, որ այս ֆորումում կան իսկապես խելացի, տրամաբանող, լուրջ մարդիկ, օրինակ` Grieg-ը: Ողջունելի է...
    Այո շատ ողջունելի է, որ կան այդպիսի մարդիկ, որոնց թվին պատկանում ենք նաև ես ու դու:

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Galatea, ուզում եմ հիշեցնել, որ Գռզոն իր օլիգարխության ամենասկզբից սկսած ԲՈԼՈՐ հարկերը հաստատ չի մուծել, կամ ավելի ճիշտ մուծվելա, բայց չի մուծել, իսկ որ Գռզոն ահագին փող բյուջե մուծեծ, որը պետք է աներ դա ավելի շուտ - դա հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհքներ:
    Եթե այդպես է, արի նայենք մյուս կողմից, եթե անգամ չի վճարել ապա դա արել է 2 նպատակով, ոտքի կանգնելու և հետո էլ եթե վճարեր, ուրեմն այսօր կլիներ ասենք ինչ-որ բուդկայի տեր Իսկ Քոչարյանը շատ լավ կարողանում է ցույց տալ գործեր, որոնք արվել են ինքնաբերաբար և այդ ամենը կցել և ներկայացնել, որ իբր ինքն է արել:

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    P.S. Աշխարհում չկա գոնե մեկ պետություն, որտեղ լինի կատարյալ ժողովրդավարություն, կամ դրա գոնե կեսը: Ժողովրդավարությունը դա հնարած հասկացողություն է, որը /հնարքը/ պատկանում է ամերիկացիներին: Ամերիկացիները իրենց կեղծ "ժողովրդավարությամբ" իրենց կամքն են թելադրում ողջ աշխարհում:
    Վերջապես դու ասացիր այն ինչը ես չէի կարողանում ձևակերպել

  7. #472
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, նայեք: http://www.youtube.com/watch?v=Hd66t5jP4hs
    Հարգելի Լևոն Տեր Պետրոսյանի համակիրներ, ես պահանջում եմ որ դուք մանրակրկիտ մեկնաբանեք այս կադրերը։ Անհամբեր սպասում եմ

    Հակառակ դեպքում ես գտնում եմ որ դուք էլ խոսալու տեղ չունեք
    Loading your personal settings....

  8. #473
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լևոն Տեր Պետրոսյանի համակիրներ, ես պահանջում եմ որ դուք մանրակրկիտ մեկնաբանեք այս կադրերը։ Անհամբեր սպասում եմ

    Հակառակ դեպքում ես գտնում եմ որ դուք էլ խոսալու տեղ չունեք
    Ես ինձ չեմ համարում ԼՏՊ–ի կողմնակից, բայց փորձեմ արձագանքել։ Նախ՝ ինչ ես ցանկանում կարդա՞լ այս տեսահոլովակի առիթով...որ Վանոն հանցագործ է՞...իհարկե հանցագործ է, իհարկե մարդասպան է։ Ոչ–ոք դա չի ժխտում և եթե Ռոբերտ Քոչարյանը մի լավ բան արել է, դա հենց Վանոյին ձերբակալելու որոշումն էր։ Վանոյի նման տականքները պետք է մեկընդմիշտ վտարվեն երկրից։ Նույնիսկ հայրենի բանտում նրանց տեղ չի հասնում։ Բայց ոչ միայն Վանոյին։ Հենց նրանից անմիջապես հետո, կարելի է ՀՀ քաղաքացու պատիվը և կոչումը զրոյացնելու համար ձերբակալել Հովիկ Աբրահամյանին, Սաշիկ Սարգսյանին...ցանկը կարելի է շարունակել։

    Ես չեմ կիսում կարծիքը որ ժողովրդավարությունը կեղծ երևույթ է Ընդհակառակը, ժողովրդավարության ամենահանգուցային նորմերից է այն, որ ժողովուրդն է ձևավորում իշխանություն և որ ցանկացած քաղաքական պահի իրեն չարդարացնող մեծամասնությունը կարող է դառնալ փոքրամասնություն, իսկ քաղաքական փոքրամասնությունը կարող է դառնալ մեծամասնություն։

    Ընդամենը։ Իսկ ինչ վերաբերում է ԼՏՊ–ի թիմին և նրա անցյալին։ Ապա, որևէ մեկը թող չմտածի, թե ժողովուրդը կարճ հիշողություն ունի։ Ամենևին։ Ուղղակի, ժողովուրդը նաև շատ լավ բնազդ ունի ու կարողանում է տարանջատել իրական ու կեղծ ընդդիմադիրին։ Հենց այդ պատճառով է Լևոնին երկրորդ շանս տալիս։

    Իհարկե, այստեղ կա նաև Վազգեն Մանուկյանի գործոնը։ Բայց նախ՝ Վազգենը հրաժարական տվեց 96–ին։ Դա նրան այլևս երբեք չի ներվի։ Երկրորդը՝ Վազգեն 98–ից հետո տարբեր կուլիսային խմբավորումների մեջ էր ու այդ պատճառով այսօր դժվարանում է անկեղծորեն խոսել։ Եթե նկատել եք, նա անցյալի մասին չի արտահայտվում հենց այդ պատճառով։ Նա շատ բան գիտի։ Կարծում եմ, ժամանակը կգա և մեր հասարակությունը նրան իսկապես կգնահատի՝մեր «չթագադրված թագավորին»։ Իսկ առայժմ, ցավոք, ընտրությունն իսկապես ԼՏՊ–ի ու ՍՍ—ի միջև է։

  9. #474
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Դիմում են այն հարգելի ֆորումակիցներին, որոնք ընտրելու են Լևոնին: Խնդրում եմ լինել առավելագույնս օբյելտիվ, պարզ:
    Այսպիսի հարց:
    Ինչպես եք նայում այն հանգամանքին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անհիմն Արթուր Բաղդասարյանին Մեղրիում անվանեց- "ԴԱՎԱՃԱՆ"` հիմնավորելով, թե եթե Արթուր Բաղդասարյանը չմիանա իրեն, ուրեմն ինքը դավաճան է- դա մեկ.
    Երկրորդը- Ինչու Մեղրի մեկնելուց մեկ-երկու օր առաջ, այլ մարզում, կամ քաղաքում, (հստակ չեմ հիշում տեղը), Լևոնը ժողովրդին հայտարարել էր, թե Արթուր Բաղդասարյանը միանալու է իրեն, և դիմել էր ժողովրդին, ասելով, թե Արթուր Բաղդասարյանին ձայն տվողները թող ձայն տան ինձ- այսինքն Լևոնին:
    Արդյոք այս ամենից չի կարելի ենթադրել, որ 1. Լևոնը դիմում է այնպիսի ահավոր ստոր, սև քայլերի, փաստորեն խաբելով մարդկանց ձայն է փախցնում ընդդիմադիր դաշտի մյուս թեկնածուից` այն էլ ստոր ճանապարհով- խաբեությամբ, 2. և հետո հիմք է տալիս կասկածելու, որ Լևոնը Արթուրի մեջ տեսնում է լուրջ սապերնիկ, և մտավախություն ունի, որ կարողա Արթուրը իրանից շատ ձայն հավաքի, 3. Շանտաժա անում Արթուրին, որ Արթուրը ստիպված միանա Լևոնին` ժողովրդի մոտ կեղծ տպավորությունից (Սերժի մարդ) խուսափելու համար:
    Սպասում եմ արձագանքներին...

  10. #475

    Ճիշտ եք նկատել։ Արթուրի մասով Լևոնն իսկապես սայթաքեց ու մեկը մյուսի հետևից անհեթեթ հայտարարություններ արեց։ Բայց մյուս կողմից, չի բացառվում, որ Արթուրը ինչ–որ բան ակնարկել է, հետո, երբ Լևոնը ժամանակից շուտ դա հրապարակել է, նա էլ վախից հետ է քաշվել՝ արդյունքում հիմար դրության մեջ դնելով ԼՏՊ–ին։ Անկախ ամեն ինչից, Լևոնը շտապել է, սխալվել ու սայթաքել։

  11. #476
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Հարգելի ակումբցիներ : Այստեղ որևէ մեկը մյուսի հանդեպ պահանջներ չի կարող ներկայացնել : Մենք զբաղվում ենք մեզ հետաքրքրող բաժիններում` մասնավորապես "Քաղաքականություն" բաժնում , գրառումներ կատարելով և արտահայտում ենք մեր կարծիքը : Անկախ նրանից , թե մենք որ թեկնածուին ենք պաշտպանում և տալու մեր ձայնը գալիք ընտրություններին , մենք , պատասխանելով մեկս մյուսի հարցերին , զուտ մեր տեսակետն ենք արտահայտում : Այդ իսկ պատճառով նախորդ մի քանի գրառումների հեղինակներին խորհուրդ եմ տալիս , եթե նրանք իրոք ուզում են ստանալ իրենց հարցադրման պատասխանները , այլ ոչ թե հարց են տալիս չսպասելով կամ չուզենալով լսել պատասխան , իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել համապատասխան թեկնածուի կայքում , որտեղ լավագույնս ներկայացված են նրանց նպատակները , ավելի լավ , քան կարող է անել նրանց կողմնակից որևէ ակումբցի :

  12. #477
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի բան էլ ես ավելացնեմ :
    Իզուր է որոշ ակումբակիցների թվում, որ այստեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի թեկնածուի փաստաբանն է :
    Ստեղ հավաքված են անկախ /թեկնածուներից ոչ մեկից չկախված/ մարդիկ, ու թեկնածուների ընտրվելու դեպքում ոչ նրա աթոռն է ինչ-որ մեկը կիսելու, ոչ հաշվի համարը ... Էնպես որ էկեք մեկս մեկին խնայենք, ու իրար ներվերի հետ անտեղի ու անիմաստ չխաղանք:

  13. #478
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ ես ավելացնեմ :
    Իզուր է որոշ ակումբակիցների թվում, որ այստեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի թեկնածուի փաստաբանն է :
    Ստեղ հավաքված են անկախ /թեկնածուներից ոչ մեկից չկախված/ մարդիկ, ու թեկնածուների ընտրվելու դեպքում ոչ նրա աթոռն է ինչ-որ մեկը կիսելու, ոչ հաշվի համարը ... Էնպես որ էկեք մեկս մեկին խնայենք, ու իրար ներվերի հետ անտեղի ու անիմաստ չխաղանք:
    Ես հակառակը չեմ ասում, ուղակի հարցը նրանում է որ գտնում եմ, որ այդ կադրերը տեսնելուց հետո այլևս բարոյական իրավունք էլ չունենք ասել Լևոնը լավն է ինչոր մեկը վատը. . .
    Համենայն դեպս եթե մի մարդու մեջքին կանգանած է մեկը ում համար անմեղ մարդկային զոհերը ոչմի արժեք չեն ներկայացնում և այդքանից հետո դուք գտնեք որ կարելի է դեռ շարունակել բանավեճը նրա լավ կամ վատ լինելու հարցի շուրջ ապա ես իրոք էլ ասելու բան չունեմ . . . Բարին ընդ ձեզ . . .

    Ուղղեք ինձ եթե սխալվում եմ . . .

    Հ.Գ. Միչև հիմա էլ նրա կազմը միայն հերիք էր նրան չընտրելու համար սակայն սրանից հետո . . . /Լեդի, Մանվել Գրիգորյան Բռնապետի, Գռզոն էլ էսիմինչ բարի քյալլա չի, էլ չեմ ասում վարչապեի աթոռի դիմաց եղբոր շիրիմին ուրացողի մասին /
    Loading your personal settings....

  14. #479
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հակառակը չեմ ասում, ուղակի հարցը նրանում է որ գտնում եմ, որ այդ կադրերը տեսնելուց հետո այլևս բարոյական իրավունք էլ չունենք ասել Լևոնը լավն է ինչոր մեկը վատը. . .
    Համենայն դեպս եթե մի մարդու մեջքին կանգանած է մեկը ում համար անմեղ մարդկային զոհերը ոչմի արժեք չեն ներկայացնում և այդքանից հետո դուք գտնեք որ կարելի է դեռ շարունակել բանավեճը նրա լավ կամ վատ լինելու հարցի շուրջ ապա ես իրոք էլ ասելու բան չունեմ . . . Բարին ընդ ձեզ . . .

    Ուղղեք ինձ եթե սխալվում եմ . . .

    Հ.Գ. Միչև հիմա էլ նրա կազմը միայն հերիք էր նրան չընտրելու համար սակայն սրանից հետո . . . /Լեդի, Մանվել Գրիգորյան Բռնապետի, Գռզոն էլ էսիմինչ բարի քյալլա չի, էլ չեմ ասում վարչապեի աթոռի դիմաց եղբոր շիրիմին ուրացողի մասին /
    Հարգելիս:
    Կարող է և դու ճիշտ ես մի ուրիշ երկրի առումով:
    Սակայն լավ նայիր պատուհանից դուրս, ու ազնվորերեն ասա, ո՞նց կարող է մի խելոք, արժանավոր մարդ ներկա Հայաստանում մի հասարակական գործ անել առանց լուրջ ուժի: Ով էլ գալիս է մի լավ բանի համար, կամ փչացնում են, կամ հում-հում ուտում: Եթե հիշում ես, Վանոյի քաղաքապետ եղած ժամանակ Արթուր Մեսչյանը եկավ Երևանի քաղաքապետ... հետո՞...
    Ուժը, դու էլ լավ գիտես, որ զավթել են փողատեր-իշխանավորները:
    ....
    Մի Ա1 պլուս կար, էտ էլ ուժի դիրքերից փակեցին:
    ....
    Հերիք է մի փոքր շարժում սկսես, մեջից քանդում են: Բոլոր ինստիտուտները իրենց հսկողության տակ է: Սա էլ Սերժի խերն է: Մի հատ էնպես ԿԳԲ-ական շկոլա ունի, որ ամեն ինչ Բերիայի պես քանդում ու վերահսկում է...
    ....
    Այնպես որ արի ռեալիստ լինենք, ու փորձենք քայլ առ քայլ առաջ գնալ:
    Փորձը ցույց տվեց, որ մեր դեպքում թռրչքային անցումները բացառված են...

    Ո՞նց կարող էլ Լևրոնը, առանց մի խոշոր փողատերի կամ առանց զոռբաների բանակի ելներ մեյդան: Ուրիշ հարց, որ հաղթելու դեպքում նա դրանց պարտք է մնալու: Ապրենք տեսնենք...

  15. #480
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Ես հակառակը չեմ ասում, ուղակի հարցը նրանում է որ գտնում եմ, որ այդ կադրերը տեսնելուց հետո այլևս բարոյական իրավունք էլ չունենք ասել Լևոնը լավն է ինչոր մեկը վատը. . .
    Համենայն դեպս եթե մի մարդու մեջքին կանգանած է մեկը ում համար անմեղ մարդկային զոհերը ոչմի արժեք չեն ներկայացնում և այդքանից հետո դուք գտնեք որ կարելի է դեռ շարունակել բանավեճը նրա լավ կամ վատ լինելու հարցի շուրջ ապա ես իրոք էլ ասելու բան չունեմ . . . Բարին ընդ ձեզ . . .
    ԼՏՊ-ի կողմնակիցները մեծ մասը , եթե ոչ բոլորը , ընտրում են նրան , ոչ Գռզոյի , ոչ Վանոյի , ոչ Դեմիրճյանի և ոչ մյուսների համար : Մենք ընտրում ենք նրան այսօրվա ռեժիմը տապալելու համար , և համոզված եմ , որ բոլոր թեկնածուներից դա կարող է իրականացնել միայն ԼՏՊ-ն : Ես Վանոյին համարում եմ ազգի թշնամի , սակայն ԼՏՊ-ն Վանոյի մասին այդպիսի հայտարարություններ անելով ամենևին չի պատրաստվում Վանոյին բերել ՆԳՆ նախարար դարձնել : Նա պատրաստվում է նորից , ինչպես Վանոն արեց , քշել օլիգարխագողական սուբյեկտներին :

Էջ 32 42-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233343536 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •