Իմիջիայլոց, քանի որ թեմայում շոշափվում է նաև Վալենտինի տոնը, կցանկանայի անդրադառնալ այն հանգամանքին, որ ապատեղեկատվության պաճառով հիմնականում ընդունված է կարծել, թե այն քրիստոնեական տոն է: Սա թյուրիմացություն է, քանի որ քրիստոնեական որևէ Եկեղեցի նման տոն չունի: Իհարկե, Կաթոլիկ Եկեղեցու Տոնացույցում կան Վալենտին անունով մի քանի սրբեր, բայց նրանցից ոչ մեկն էլ կապ չունեն «սիրահարների հովանավորի» հետ: Այդ տոնը ուշ միջնադարյան աշխարհիկ գրականությունից է հասարակության մեջ տարածում գտել:
Էջանիշներ