Այո'... ոչ թե աղավաղում են, այլ մոռացնում... գլոբալիզացիայի աննկատ ձև է... Մենք ունենք լիքը տոների համարժեքներ, որոնք գրեթե ի սպառ մոռացվել են... Մեր նախա և հետքրիստոնեական հավատալիքները էնպիսի ծեսեր են ձևավորել, որ հաճախ ապշում ես... Չեմ դիմանա, կասեմ, որ հիմա դարբնության մասին հաղորդում եմ պատրաստում ու շատ մեծ զարմանքով բացահայտեցի, թե ի~նչ մեծ ծիսական-սրբազան նշանակություն են ունեցել դարբինները հայոց մեջ (...էս արտահայությունը սկսել է դուրս էնպես գալ, թեև միայն ազգագրագետների բերանից է հնարավոր լսել, բայց վատ չէր լինի, որ տարածվեր...):
Երևակայեք, դարբինները հոգևորականներին հավասար են եղել (եթե հետաքրքրի, օրը, ժամը կասեմ հաղորդման մեջ հարցերի պատասխանները կստանաք)... Ասածս ի՞նչ է... դեռ նախաքրիստոնեական շրջանում Զատիկի Ավագ հինգշաբթի օրվա գիշերը համարվել է չարի ու բարու պայքարի կիզակետը. էդ չար ուժերի դեմ պայքարողները հիմնականում դարբիններն են եղել ու էդ գիշերը գնացել են իրենց դարբնոցները, երկաթ մշակել ու էդ երկաթից օղեր ու վզնոցներ պատրաստել հղի հարսների համար, ովքեր էդ օղերն ու վզնոցները հետո կրել են ամբողջ հղիության ընթացքում ու դրանով պաշտպանվել չար ուժերից... Պատրաստել են մեխեր, որոնցով հետո ծեծել են հողը, որպեսզի միջից քշեն չար ուժերին... Պատկերացնում ե՞ք ինչ միստիկ գիշեր է` բոլորը վախենում են, որ հեսա չար ուժերը պիտի գան, ու ամբողջ բնակավայրում մենակ դարբինների զնդանների ձայներն են լսվում, ու մարդիկ ամեն զարկի հետ սկսում են հավատալ, որ չարքերը հեռանում են... Ու սա մենակ դարբնության առումով, հաստատ նույն օրվա հետ կապված այլ բնագավառներում էլ տարբեր ծեսեր են եղել... Մենք թքած ունենք էս ամենի վրա, մեզ դուր է գալիս դդումների վրա դեմքեր փորագրելը, մեջը մոմ դնելն ու իրար վախեցնելը... Էդ Հելլոուինի պատմությունը փորձեք համեմատել իմ նշած ծեսի հետ, որը, կրկնեմ, գալիս է դեռ նախաքրիստոնեական շրջանից...
Հիմա էլ Վալենտինը... Լավ է` այն, ինչ փոքրիշատե կապված է եկեղեցու հետ, դեռ փորձում են մի քիչ պահել, բայց դե էլի գայթակղությունը մեծ է, մենք Սուրբ Սարգսի օրը կգնանք Օպերայում կայանալիք համերգին, իսկ Վալենտինի օրը կնշենք որպես սիրահարվածների, երիտասարդների օր...
... Մի խոսքով, շատ ջղայինացած եմ, դարդերս իրար մի տվեք...
Մի կողմից էդ բոլոր ժողովրդական ծեսերի մասին գիտեն միայն հատուկենտ ազգագրագետներ, ովքեր միայն զբաղված են սուսուփուս հոդվածներ տպագրելով, վերջերս գրքեր էլ են տպագրվում (նույն իմ նշած դարբնության ծիսական նշանակության մասին վերջրես տպագրված գիրք կա)...
Բայց մյուս կողմից էլ ուղղակի մի բան է պետք` ժողովրդի ինքնագիտակցության առկայություն... կառչում ենք մեր պատմության հերոսներից` մոռանալով, որ մեր ապագայի դիմագիծը այսօր մեր ձեռքերում է: Եթե մենք այսօր Հելլոուին նշենք ու մոռանանք մեր ծեսերը, վաղվա սերունդը դրանց գոյության մասին չի էլ կասկածի... Հետո էլ մեզ կասեն քոչվոր ցեղ, որ եկել ու գրավել է ադրբեջանական տարածքները... Բա էլ ի՞նչ պատմական հայրենիքով ժողովուրդ, որը սեփական ծեսեր ու տոներ չունենա...
![]()
Էջանիշներ