Կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է,չնայած ես երկար ժամանակ չէի կողմնորոշվում որտեղ բացեմ այս թեման,խնդրում եմ ադմինիստրատորներին,եթե սխալ եմ բացել,ապա փոխեք տեղը:
Իսկ ինչ վերաբերում է բուն թեմային մասնակիցներին խնդրեի խոսել փաստարկներով,որպեսզի զրույցն ավելի հետաքրքիր դառնա![]()


Մեջբերել
)... Ասածս ի՞նչ է... դեռ նախաքրիստոնեական շրջանում Զատիկի Ավագ հինգշաբթի օրվա գիշերը համարվել է չարի ու բարու պայքարի կիզակետը. էդ չար ուժերի դեմ պայքարողները հիմնականում դարբիններն են եղել ու էդ գիշերը գնացել են իրենց դարբնոցները, երկաթ մշակել ու էդ երկաթից օղեր ու վզնոցներ պատրաստել հղի հարսների համար, ովքեր էդ օղերն ու վզնոցները հետո կրել են ամբողջ հղիության ընթացքում ու դրանով պաշտպանվել չար ուժերից... Պատրաստել են մեխեր, որոնցով հետո ծեծել են հողը, որպեսզի միջից քշեն չար ուժերին... Պատկերացնում ե՞ք ինչ միստիկ գիշեր է` բոլորը վախենում են, որ հեսա չար ուժերը պիտի գան, ու ամբողջ բնակավայրում մենակ դարբինների զնդանների ձայներն են լսվում, ու մարդիկ ամեն զարկի հետ սկսում են հավատալ, որ չարքերը հեռանում են... Ու սա մենակ դարբնության առումով, հաստատ նույն օրվա հետ կապված այլ բնագավառներում էլ տարբեր ծեսեր են եղել... Մենք թքած ունենք էս ամենի վրա, մեզ դուր է գալիս դդումների վրա դեմքեր փորագրելը, մեջը մոմ դնելն ու իրար վախեցնելը... Էդ Հելլոուինի պատմությունը փորձեք համեմատել իմ նշած ծեսի հետ, որը, կրկնեմ, գալիս է դեռ նախաքրիստոնեական շրջանից...
... Մի խոսքով, շատ ջղայինացած եմ, դարդերս իրար մի տվեք...

:
/ ու պետք է դրան հանգիստ վերաբերվել: Որ մենք համաշխարհային գլոբալիզացիայի համար միշտ էլ եղել ենք զուտ "սպառող" ազգ: Մեր նման ազգեր լիքն են
)... Իսկ, քանի որ այսօր խեթ կոչվող ազգ չկա, նախնադարյան գլոբալիզացիան կարող ենք աչքաթող անել

Էջանիշներ